
Լևոն Զուրաբյան. Աշոտ Կարապետյանը Եվրոպական դատարանով ապացուցված դահիճ է

Այսօր ՀԱԿԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանից լրագրողները հետաքրքրվեցին՝արդյոք Երևանի այլևս նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի պաշտոնանկությունը համակարգային փոփոխությունների հետ առնչություն ունի՞: Ի պատասխան՝ Լ. Զուրաբյանն ասաց.
«Ոստիկանությունն ինչպես կար, շարունակում է մնալ բութ գործիք Սերժ Սարգսյանի ձեռքում: Ներսում նրանք ինչ փոփոխություններ կկատարվեն, ում կհանեն՝ իրականում էական չէ: Գիտենք, որ Ներսիկ Նազարյանը հրեշտակ չէ: Բայց նրան հանում են ու նրա փոխարեն բերում են ավելի մեծ հրեշի, որը Եվրոպական դատարանով ապացուցված դահիճ է:
Հիմա սրա անունը ի՞նչ դնես: Իրենց ներքին խնդիրներն են լուծում, բայց ռեժիմի ու ոստիկանության էությունը չի փոխվում»:
Ինչ վերաբերում է նրան, որ Վլադիմիր Գասպարայնը քաղաքական հանգուցյալ էր անվանել Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա ՀԱԿԿ փոխնախագահն այսպես արձագանքեց. «Ես որքան հասկանում եմ՝ ոստիկանապետը ավելի շատ էն աշխարհի հետ է շփվում, թողեք թող շփվի»: