Նրա փոխանցմամբ՝ կազմակերպչական անցման փուլն ավարտված է, և ՀԱԿԿ-ն պատրաստ է շատ ագրեսիվ ընտրարշավի. «Արդեն տեսնում եք, բայց շուտով ավելին կտեսնեք»,- ասաց նա:
Այսօր աշխարհում չկա մի մարդ, որը հիվանդ չէ նյարդային հիվանդությամբ կամ չի հիվանդանալու որևէ նյարդային հիվանդությամբ: Նյարդային համակարգի ախտահարումներից ոչ մեկը զերծ չէ:
«Ես կարծում եմ, որ դա արդեն օգտագործված տեխնոլոգիա է՝ Մոսկվա գնալը»,- նշեց Լարիսա Ալավերդյանը: Նա նշեց, որ պետք է դաս քաղել, որ որևէ մեկը ոչ դրսից, ոչ էլ զուտ քաղաքական դաշտից չի կարողանալու փոխել իրավիճակը, եթե քաղաքացին, հասարակությունը տեր չկանգնի իր իրավունքներին:
Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Արման Սաղաթելյանը:
Ես զարմանում եմ մի հանգամանքի վրա: Հայաստանում 6 անգամ ընտրություն է տեղի ունեցել, և այդ վեց ընտրություններին էլ ասել են, որ ընտրություններն անցել են խախտումներով: Ինչքան էլ արդար անցնի ընտրությունը, մենք միշտ դժգոհ ենք և այն ուժը չունենք, որ հաղթողին շնորհավորենք:
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը կանգնած է լուրջ երկընտրանքի առաջ. ՀԱԿ կուսակցությանը չանդամակցած կուսակցությունները ցանկանում են հանդես գալ ՀԱԿ անվան տակ, համարելով, որ ՀԱԿ-ը շարունակում է գոյություն ունենալ՝ որպես դաշինք: Նրանց պետք է նոր առաջնորդ, և նրանք առաջարկում են, որ դա լինի Ստեփան Դեմիրճյանը:
«Ժառանգության» պատգամավորների գլխավոր պահանջը բխում վերաբերում էր ընտրական օրենսգրքի այն դրույթին, որն արգելում է լուսանկարահանել կամ տեսանկարահանել ընտրողների ստորագրած ցուցակները։ Մասնավորապես, ՀՀ Ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը նշում է, որ ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից լուսապատճեններ չեն հանվում, դրանք չեն լուսանկարվում և տեսանկարահանվում:
Չի կարելի սահմանափակվել միայն քո երկրով և ասել, որ մենք մրցունակ ենք: Իրականում մրցունակ լինելու համար պետք է կապ ունենալ միջազգային շուկայի հետ: Դա նույնն է՝ ինչպես սպորտում, երբ քո երկրի ներսում առաջնության ժամանակ մարզիկն առաջին տեղ է գրավում, բայց իրականում պարզ չէ, թե որքանո՞վ է նա լավ խաղում առհասարակ տվյալ սպորտաձևում:
«Բարև Ձեզ, ես Արմեն Մարտիրոսյանն եմ, «Բարև, Երևան» դաշինքի առաջին համարը»,- ասում էր նա` բարևելով քաղաքացիներին, նրանց հանձնելով «Բարև, Երևանի» քարոզչանյութերը և մաղթելով բարի ընտրություն, ինչին ի պատասխան շենգավիթցիները շնորհակալություն էին հայտնում կամ փոխադարձաբար «Ժառանգության» ներկայացուցչին մաղթում հաջողություն: Իսկ ոմանք ի պատասխան նշում էին, որ կարիք չկա ներկայանալու, քանի որ իրենք ճանաչում են Արմեն Մարտիրոսյանին:
Պուշկինի 2 հասցեում գտնվող այս շենքը, որը մեկն է Սախարովի հրապարակի մաս կազմող և այն ամբողջացնող շենքերից, տեղական հուշարձանի կարգավիճակ ունի: ՀՀ կառավարությունն այն օտարել է «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ին: Ընկերության հիմնադիրներն են Սամվել Մայրապետյանը և նրա կինը` պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանը:
Հիմա խնդիրն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆու շրջանակները կարող են իրար հրելով, նեղացնելով՝ ընդամենը վիճաբանել այդ անխուսափելի դարձած շարժումը դեպի բուրժուադեմոկրատական զարգացումներ առաջնորդողի իրավունքի համար: Ո՞վ է լինելու` Լևո՞նը, թե՞ Րաֆֆին:
Ազգային ժողովում այսօր անցկացվեցին խորհրդարանական լսումներ «Ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահություն» թեմայով:
Ես ասացի, որ այդ դեպքում մենք ոչ կընդունենք այդ արձանը, ոչ կմասնակցենք բացմանը: Ի՞նչ է նշանակում` 13 տարի սպասումների մեջ պահել, 3 մրցույթ հայտարարել, հետո` կիսանդրի դնել: Դա, կարճ ասած, ասում են` լեռը մուկ ծնեց:
Ես խնդրում եմ ուշադիր լինել, չմոռանալ, թե ովքեր են հատկապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը Հանրապետական կուսակցության հետ մի սիամական երկվորյակ են, ոչ մի տարբերություն:
Հետաքրքրիր է, սակայն, արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը Թ. Յագլանդի հետ հանդիպման ժամանակ անդրադարձե՞լ է իրեն Բրեժնևի հետ համեմատելու մասին հայտարարությանը, թե՞ ոչ: Համենայնդեպս, Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի տարածած հաղորդագրության մեջ այդ մասին խոսք չկա:
Մենք ողջոնում ենք ցանկացած ընդդիմադիր ուժի մասնակցությունը, պայքարը, որովհետև ցանկացած պարագայում իրենք մեզ համար մրցակից չեն:
Ամեն դեպքում, իմ կարծիքով, դաշինքն ու կուսակցությունը չեն կարող նույն անվան լինել: ՀԱԿ կուսակցությունն էլ օրեր առաջ հայտարարություն տարածեց, թե իրենց անունը ՀԱԿ է, կրճատ տարբերակը՝ Կոնգրես: Չի կարող, որ անունը նույնը լինի: Քննարկման հարց է սա: Եթե կուսակցությունը վերցրել է դաշինքի անունը, պետք է քննարկում լինի՝ խառնաշփոթ է ստեղծվել:
168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, որ իրենք առնչություն չունեն այդ հայտարարության հետ, ու տեղյակ չէ, թե ովքեր են դրա հեղինակները:
Վիդեոգովազդը, որը Facebook սոցցանցում կարող է հայտնվել այս ամռանը, կտարբերվի շատ բարձր արժեքով: AD Age-ը՝ վկայակոչելով ընկերությանը մոտ կանգնած իր աղբյուրներին, գրում է, որ 15 վայրկյան տևողությամբ վիդեոգովազդի ցուցադրությունը Facebook-ում կարժենա 1 մլն դոլար:
Տուժող կողմը պահանջում է, որպեսզի մահվան փաստով քրեական գործ հարուցվի, նախաքննություն իրականացվի և բժիշկները քրեական պատասխանատվության ենթարկվեն:
Ամերիկյան դոլարի միջին բորսայական փոխարժեքը դրամի նկատմամբ երրորդ օրն անընդմեջ փոփոխություն չի կրել։ «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 17-ին, դոլարի փոխարժեքը կազմել է 417 դրամ։
Այսօր Կոմիտասի անվան պանթեոնում ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրվա առթիվ հիշատակի արարողության ժամանակ միմյանց հանդիպեցին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ես հարգում եմ Լևոն Տեր-Պետրոոյանի այն հայտարարությունը, որ իր տարիքը այլևս չի ներում, որպեսզի զբաղվի քաղաքականությամբ: Ես Ամանորին երեք նախագահներին ուղարկել էի բացիկ, որը քանդված Բաբելոնյան աշտարակն էր:
Վահագն Խաչատրյանի խոսքերով՝ ամենակարևոր խնդիրը Երևանում քաղաքացու կորուստն է. «Մենք կորցրել ենք քաղաքացուն: Առանց քաղաքական փոփոխությունների՝ քաղաքային փոփոխությունները չեն կարող լինել: Իսկ քաղաքացուն գտնելու համար պետք է վերականգնել քաղաքային միջավայրը: Վերջինիս վերադարձնելու համար մենք պետք է վերադարձնենք քաղաքային պայմանները»:
Ծանրամարտի օլիմպիական չեմպիոն, ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը Երևանի ամենալուրջ խնդիրը համարում է ճանապարհների վերանորոգման հարցը: Չնայած, չորս տարի է՝ աշխարհահռչակ մարմնամարզիկը բնակվում է Հայաստանում և դրական փոփոխություններ նկատում է, սակայն դա բավարար չի համարում:
Հայաստանը մինչ օրս չի կարողանում ապահովել հեմոֆիլիայով հիվանդներին անհրաժեշտ դեղորայքի քանակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ընկերության նախագահ Տանյա Խաչատրյանը (հեմոֆիլիան արյան ժառանգական հիվանդություն է):
«Ես պետք է ասեմ, որ ոստիկանապետը չարաչար սխալվում է: Քաղաքականության մեջ, ինչպես ամեն տեղ, կա ստանդարտ վիճակ, այնպես որ, ոչ մեկը չի կարող ասել, թե վաղը ով է հանգուցյալ դառնալու: Ես ասեմ, որ գործող ռեժիմը քաղաքական ապագայից զրկված ռեժիմ է»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այն արտահայտությունը, թե ինքը քաղաքական հանգուցյալներին չի մեկնաբանում, ասել է ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:
Երևանի քաղաքապետարանին կից Էկոլոգիական հանձնաժողովը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի վերջինս փոխի մոտեցումը հանձնաժողովի նկատմամբ:
WardsAuto հրատարակչության փորձագետները հրապարակել են իրենց վարկանիշը, որում ներառված են ամենից լավ սրահ (ինտերիեր) ունեցող մեքենաները։
ՀՀ ԿԲ Խորհուրդը կարևորում է վարկային ներդրումների մեջ դրամով վարկերի տեսակարար կշռի ավելացման անհրաժեշտությունը: Դրամով պարտավորությունների դիմաց պարտադիր պահուստավորման դրույքաչափի նվազեցումը կհանգեցնի բանկերի մոտ ՀՀ դրամով ազատ դրամական միջոցների աճին, կնվազեցնի ՀՀ դրամով միջոցների ներգրավման ծախսատարությունը, կբարձրացնի ազգային արժույթով դրամական միջոցների հասանելիությունը: