
«Բարև, Երևանի» քարոզարշավն Արաբկիր համայնքում (ֆոտոշարք)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների մասնակցող «Բարև, Երևան» դաշինքն իր նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը հանդիպեց Երևանի Արաբկիր համայնքի բնակիչների հետ: «Ժառանգություն», «Ժողովրդավարական հայրենիք», «Ժողովրդական ուղի» և մի քանի այլ կուսակցությունների միասնությամբ ստեղծված դաշինքի անդամները և համակիրները` «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ բարձրացան Կոմիտասի պողոտայով` ճանապարհին հանդիպելով ընտրողների հետ: Իսկ վերջում տեղի ունեցավ հանդիպոմ Պրահայի այգում: