 
                        Էդուարդ Շարմազանով. Բացի ՊՆ և ԱԳ նախարարներից՝ այլ նախարարների հետ կապված հարցեր չեն քննարկվել
 
                                    Քիչ առաջ ավարտված ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ մյուս նախարարների հետ կապված հարցեր՝ բացառությամբ ՊՆ-ի և ԱԳՆ-ի, նիստի ժամանակ չեն քննարկվել:
Նա չցանկացավ կանխատեսումներ անել, թե ո՞ր նախարարները կարող են պաշտոնանկ արվել, բայց շեշտեց, որ դրանք չպետք է լինեն մեխանիկական կամ ինքնապատակ: Անդրադառնալով վերանշանակված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին հարցին, Է. Շարմազանովը նշեց, որ իրենք գտնում են, որ ապագա հինգ տարիների ընթացքում Տիգրան Սարգսյանի համար լավ հնարավորություն է ստեղծվել աշխատել էլ ավելի արդյունավետ. «Մենք հավատում ենք, որ նա կարող է հասնել ավելի լավ Հայստանի»:
Հիշեցնենք, որ Է. Շարմազանովն ասել էր, որ Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարները շարունակելու են պաշտոնավարել նաև առաջիկայում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        