Մինչ օրս Հրայր Հովնանյանի բարեգործական ներդրումները գերազանցել են 50 միլիոն ԱՄՆ դոլարը: Բայց զարմանալի է ոչ միայն նվիրաբերված գումարի չափը, այլ նաև այն նվիրումը, որով սովորաբար ուղեկցվում է նրա բարեգործությունը:
«Տասից ավելի տարի է, որ Հաղթանակի զբոսայգու անմար կրակը ֆինանսավորում է այդ հիմնադրամի կողմից: Հիմա եթե ընտրություններ են, գնանք անմար կրակը մարե՞նք, ինչ է՝ ասոցացվում է ընտրությունների հե՞տ»:
Ընտրական տեղամասերում մենք կհամագործակցենք, բայց տեղամասից դուրս ես չեմ տեսնում ռեալ համագործակցության եզրեր: Համագործակցության եզրեր այդ տեսանկյունից ես տեսնում եմ ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի հետ, բայց ԲՀԿ-ն, կարծես, մի կողմից նախընտրական փուլում վարում է ՀՀԿ-ին մոտ քաղաքականություն, իսկ տեղամասերի ներսում ցանկանում է քաղաքականություն վարել ընդդիմության պես:
Արդեն ակնհայտ է մի բան, որ իշխող Հանրապետական ռեժիմն իր հիմնական թիրախ է տեսնում Հայ ազգային կոնգրեսին:
ՎՏԲ-Հայաստան Բանկը հերքում և չի հաստատում Ժողովուրդ օրաթերթում N72 (528) և տեղեկատվական կայքերում հրապարակված հոդվածի հավաստիությունը:
Մենք յուրաքանչյուր հանձնաժողովի անդամի անունով անցել ենք, խորհրդակցել ենք՝ թե որքանո՞վ այդ անդամը կկարողանա գործուն միջոցով զսպել ընտրակեղծիքնները, որքանո՞վ է այդ անդամը պատրաստված: Գոնե Նոր Նորքի մասով ես վստահ եմ, որ կփորձենք ամեն բան անել՝ ընտրակեղծիքները կանխելու համար:
Ի՜նչ պատերազմ, ի՜նչ բան, ոստիկանությունը մեռա՞ծ է, կարո՞ղ է գիտեք Գյումրիում ոստիկանությունը մեռած է, ի՞նչ պատերազմի մասին է խոսքը:
Բռնությունների են ենթարկում ընդդիմության կողմից քարոզարշավի մասնակիցներին, խոչնդոտում են նրանց օրինական` քարոզարշավի տրամադրությունից բխող գործողություններին:
Լավ կլիներ, որ Դուք բոլորդ, հարգելի թեկնածուներ, լուրջ մտածեիք այն իսկական երևանցիների մասին, ովքեր զոհեր դարձան մի քանի հոգու գրպանի հարստացման համար, իսկ կատարողները շատ լավ մարսեցին և շարունակում են մարսել:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով ներկայումս բուժում է ստանում Բելգիայում, ֆեյսբուքի իր էջում զետեղել է այս նկարը՝ հետևյալ մակագրությամբ. «Եթէ ամեն ինչ բարեյաջող ընթանայ, այս բելգիացի վիրաբոյժին պիտի երկար յիշեմ երախտագիտութեամբ…»։
Հարցին, թե՝ ինչո՞ւ պիտի ՀՀ քաղաքացին հավատա արդեն հինգ տարի պոշտանավարած Սերժ Սարգսյանին, երբ արտագաղթը չի նվազել, Զդիսլավ Ռաչինսկին պատասխանեց. «Պետք է հավատաք, որովհետև նա մի նախագահ է, ով ընտրվել է ընտրությունների միջոցով և միջազգային հանրության կողմից ճանաչվել է»:
«Ձեր իսկ քարոզարշավին, Ձեր իսկ թիմակիցներն օրը ցերեկով լրագրողի նկատմամբ բռնություն են կիրառում՝ ծեծի ենթարկելով նրան, խոչընդոտում նրա մասնագիտական գործունեությունը, որի մասին հայտնի է դարձել հենց նույն օրն ու խոսվել է այդ մասին նաև դրան հաջորդող օրերին, սակայն Դուք այդպես էլ չարձագանքեցիք դրան. չեմ կարծում, թե անտեղյակ եք կատարվածից»
Մենք ի վիճակի ենք և՛ ինքնուրույն պատասխանատվություններ վերցնելու, և՛ էականորեն օժանդակելու այն ուժերին, որոնք անկեղծորեն շահագրգիռ են կառուցողական գործունեություն ծավալելու երկրի համար կարևորագույն ոլորտներում։
Ընտրակաշառքի մասին խոսում են այնպիսի ուժեր, որոնք իրենք են այդպես աշխատում, անունները և հասցեները կան, և հարմար առիթով դրանք կհրապարակենք, հրեշտակի կերպարանքով այլոց փորձում են սևացնել գործիչներ, որոնք չեն ուզում նկատել, թե իրենց գլխին ինչ կա:
«Իսկ ի՞նչ է, հասարակական կարգը, սահմանված կարգը, բացառությամբ արձանագրային ընթացակարգի բոլորի համար չէ՞… Բոլորի համար է, ու բոլորն էլ, անկախ իրենց քսակի և կուսակցության մեծությունից, պետք է ենթարկվեն, ինչը և ի պատիվ Գ.Ծառուկյանի արեց ինքը»
Վ. Ղուկասյանի «Լադա-Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ՝ նստելատեղի կողքին հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող, առանց գործարանային համարի և պահունակի «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ և չպարզված տեսակի ատրճանակ` պահունակով, լիցքավորված 3 հատ 6,35 մմ տրամաչափի փամփուշտներով:
Օրը մի հատ հանցագործություն է կատարվում, ո՞վ է պատժվում: Երեկ Գյումրիում սպանություն է եղել, մի ամիս առաջ դաշնակցական գյուղապետին սպանեցին, երեկ էլ լրագրողի են ծեծել:
168.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ արդյոք ՀՀԿ-ում կա՞ նման պատգամավոր, ով ամեն տարի շահում է շների ոչնչացման տենդերը և, ինչպես Նաիրա Զոհրաբյանն էր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել ՝«երևի շների գծով իրենց միջի լավագույն մասնագետն է»:
168.am-ը երեկ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե ո՞վ է «շների գծով» մասնագիտացած հանրապետական այդ պատգամավորը, որի մասին խոսել էր իր ելույթում:
1976թ. Ադոլֆ Դասլերը հեռուստացույցով հետևում էր Մոնրեալի Օլիմպիական խաղերի 400 մետրանոց վազքի մրցումներին: Հանկարծ նրա ուշադրությունը գրավեց կուբացի վազորդ Խուանտորենասի շարժումների անճշտությունը:
Գաղտնիք չէ, որ Երևանի բյուջեն փոքր է, հնարավորությունները՝ սուղ, հետևաբար և` քիչ հնարավոր է այդ գումարով լուրջ նախագծեր ակնկալել քաղաքային իշխանություններից։ Երևանի տարեկան բյուջեն շուրջ 63 միլիարդ դրամ է (160 միլիոն դոլար) և մեկ երևանցու հաշվով` այդ ցուցանիշով գրավում ենք վերջին տեղերն աշխարհի մայրաքաղաքների շարքում։
Մեր երեխաների գերազանց մեծամասնությունը պատվաստվում է, ինչի արդյունքում մեզ մոտ համաճարակային իրավիճակը հանգիստ է: Անհատի մակարդակում մենք ունենք ժամանակին, օրացույցին համապատասխան պատվաստումների խնդիր:
Ճիշտ է, իր անձի նկատմամբ կար որոշակի դրական վերաբերմունք` որպես Ավանի թաղապետ և Անդրանիկ Մարգարյանի որդի, բայց, կարծում եմ, իր պաշտոնավարման տարիներին, ինքն իրեն միայն վարկաբեկեց:
Եթե ինչ-որ մեկը հարվածել և քաշքշել է որևէ լրագրողի, անկախ նրանից, թե ով է այդ լրագրողը և ինչ ճաշակի լրատվամիջոց է ներկայացնում, կամ` ինչպես է իրեն պահել տվյալ պահին, իմ պատասխանը նույնն է` «ղալաթ» է արել:
Եթե չեք կարողանալու գյումրեցիների անվտանգությունն ապահովելու նպատակով զինաթափել և մեկուսացնել «մաուզերիստներին» , ապա գոնե նրանց լուսանկարները և մեքենաների համարանիշերը բաժանեք գյումրեցիներին, որպեսզի փողոցներում պատահաբար հանդիպելիս ճանաչեն և ճանապարհները արագ փոխեն, այսպես ասաց «քոռ գյուլլի» բաժին չդառնալու համար:
Այսօր առավոտյան՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր գնալուց առաջ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում մեջբերեց Հովհաննես Թումանյանի «Հին օրհնություն» բանաստեղծության հայտնի տողերը. «Ապրե՛ք, երեխեք, բայց մեզ պես չապրեք»:
Ճանապարհաշինության այս նոր տեխնոլոգիան աշխարհում առաջին անգամ կիրառվել է ԱՄՆ-ում: Այսօր արդեն նման տեխնոլոգիայով ճանապարհներ են կառուցվում նաև Հայաստանում: Որոշ ճանապարհների ասֆալտապատումն արդեն ավարտվել է:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն այսօր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից ապրիլի 24-ի ուղերձի կապակցությամբ տարածել է հայտարարություն: Այս մասին հաղորդում է «Ասպարեզ» լրատվական ծառայությունը:
Ասենք՝ Հայաստանի արտգործնախարարը գնում է եվրոպական որևէ երկիր ու ներկայացնում, որ տեղի է ունեցել այլանդակ ցեղասպանություն, զոհվել են 1,5 մլն հայեր, և այլն, իրենք էլ կարող են պատասխանել, թե՝ մարդկանց ապրելու վիճակը ձեր երկրում հիմա նորմա՞լ է, երբ այդքան մարդ է արտագաղթում, այդ դեպքում ավելի լավ չէ՞ զբաղվեք ձեր ներքին խնդիրներով:
Բոլոր նրանք, ովքեր այսօր ֆիզիկապես չեն գտնվում Հայաստանում և/կամ չեն կարողանա գնալ Ծիծեռնակաբերդ և իրենց հարգանքի տուրքը մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին, կարող են դա անել online: