Հայ դատի գրասենյակը պատասխանել է Բարաք Օբամային
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն այսօր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից ապրիլի 24-ի ուղերձի կապակցությամբ տարածել է հայտարարություն: Այս մասին հաղորդում է «Ասպարեզ» լրատվական ծառայությունը:
«Ցավոք սրտի, նախագահ Օբաման որոշեց առաջնորդվել, ավելի շուտ՝ հետևել Անկարայի լռության քաղաքականությանը` չմասնակցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությանը: Նա դիմում է հրապարակային նահանջի` Թուրքիա ճնշման տակ, չնայած ինքն էր խոստացել հասնել դրա ճանաչմանը»,- հայտարարել է Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը:
«Մեր նախագահի մասնակցությունը Թուրքիայի կողմից ճշմարտության ժխտմանն ու շարունակական խոչընդոտմանը չի շեղի մեզ մեր ընտրած ուղուց՝ միջազգային հանրության կողմից հասնելու ճշմարիտ, արդար ու ամբողջական բանաձևի ճանաչմանը»,- ավելացրել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր՝ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ, գրավոր հայտարարություն https://168.am/2013/04/24/215090.html էր տարածել: Օբաման հերթական անգամ խուսափեց «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց՝ փոխարենը գործածելով «Մեծ եղեռն» արտահայտությունը: Նրա հայտարարությունում Հայոց ցեղասպանությունը որակվել է՝ որպես 20-րդ դարի ամենամեծ չարագործություններից մեկը: