ԲՀԿ ներկայացուցիչ. Գնանք անմար կրակը մարե՞նք, ինչ է՝ ասոցացվում է ընտրությունների հե՞տ

«Ինչպես պայքարել ընտրակեղծիքների դեմ Երևանի ավագանու ընտրություններում» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ այսօր «Բարև, Երևան» դաշինքի անդամ Դանիել Իոաննեսյանը՝ դիմելով ԲՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Գասպարյանին, ասաց, թե ընտրությունների ժամանակ պետք է դադարեցվի «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հինադրամի աշխատանքը, որպեսզի այն չասոցացվի ընտրությունների հետ և  հավելյալ ներգործություն չունենա ընտրությունների վրա:

Հակադարձելով Իոաննեսյանին՝ Գուրգեն Գասպարյանն ասաց. «Տասից ավելի տարի է, որ Հաղթանակի զբոսայգու անմար կրակը ֆինանսավորում է այդ հիմնադրամի կողմից: Հիմա եթե ընտրություններ են, գնանք անմար կրակը մարե՞նք, ինչ է ասոցացվում է ընտրությունների հետ»:

Դ. Իոաննեսյանը ողջունեց, որ մոնումենտյան կրակը մատուցվում է հիմնադրամի կողմից, բայց նշեց, որ վերոնշյալ օրինակը ընտրողիցն անվճար ծառայության մատուցում չէ՝ ի տարբերություն անվճար ավտոբուսների:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930