Մայիս ամսին ջերմաստիճանը նորմայից 1 աստիճանով բարձր կլինի, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. միայն Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում կամ սահմաններից պակաս:
Ես Կռիլովին և Խնկո Ապորը շատ եմ կարդացել, բայց անգամ նրանք անկարող էին ներկայացնել, թե գայլն ու գառն իրար հետ աղոթք կանեն, այն էլ հոգևոր և աշխարհիկ հայրապետների համար:
Անկեղծ ասած, մինչև հիմա էլ չգիտեմ. արդյո՞ք արժե արձագանքել դրան, որովետև այս աստիճանի հիմարության հազվադեպ կարելի է հանդիպել: Հենց սկսում ես մտածել դրա շուրջ ու վերլուծել այդ լուրի էությունը՝ ակամա ծիծաղում ես:
Մեր առաջարկած ծրագրի տարրերի մասին նա (Րաֆֆի Հովհաննիսյանը.- խմբ.) խոսել է Անի հյուրանոցում, սակայն միաժամանակ կարող ենք ասել, որ ամբողջությամբ տակավին չի ըմբռնել մեր առաջարկած հստակ ծրագիրը:
Բերման ենթարկվածները Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդիներն են՝ Կոլյա և Հովհաննես Ղուկասյանները:
Գ. Խաչատրյանը հայտարարել է, որ ինքը ապրիլի 23-ին Շիրակացի փողոցի թիվ 54/Բ շենքի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում այդ ինքնաձիգով ցանկացել է հետապնդել Վահե Ղուկասյանին, որը փոխհրաձգության ընթացքում հրազենային վնասվածքներ է պատճառել իր հորը` Հարություն Խաչատրյանին:
Դպրոցականների աստղագիտական օլիմպիադայի եզրափակիչ` հանրապետական, փուլն անցկացվեց ապրիլի 22-ին ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում և Երևանի ֆիզ.-մաթ. դպրոցում:
168.am-ը ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեց, թե համամի՞տ է նա Վ. Գասպարյանի գնահատակնին՝ «չենք հանդուրժում ոչ մի կուսակցության, ոչ մի քաղաքական գործչի, որ առևտուր անի ոստիկանի հետ, ինչ-որ հայտարարություններ անի»:
Հայտնի փաստ է. գործատուն ցանկանում է շատ արտադրողականություն ստանալ՝ հնարավորինս քիչ թվով անձանց աշխատանքի ընդունելով:
Ռեքվիեմն առհասարակ հնարավորություն է տալիս երաժշտական նյութն այնպես կազմակերպել, որ այն նվիրված լինի այս կամ այն կոնկրետ իրադարձությանը կամ երբեմն նաև` անձին: Ռեքվիեմի մեջ այդպիսի հնարավորություն կա: Իմ նպատակը հենց այդ հստակությունը բերելն էր՝ մեկ կողմից, մյուս կողմից` այն ավանդույթները, որ հինգ հարյուր տարուց ավելի կուտակված են այս ժանրի շուրջը, յուրացնել և հստակեցնել այն շերտերը, որոնք մեր եկեղեցում առավել ներկայություն են և գործել են՝ իբրև ապրվող կյանք երաժշտության մեջ:
Այն, որ մեր համագործակցությունը նվազել է, ինձնից չի գալիս: Դա գալիս է Րաֆֆի Հովհաննիսյանից ու իր թիմից: Իրենք պետք է հստակեցնեն իրենց ծրագրերը, որ մարդիկ դրա շուրջ իրար հետ համագործակցեն:
Տնտեսական վերջին շրջանի ամենահետաքրքիր նորության հեղինակը մեր Ոստիկանությունն էր: Ավելի ճիշտ` ոստիկանապետը: Նա իր ենթակայի` մայրաքաղաքի ոստիկանապետի պաշտոնանկությունը բացատրեց բիզնեսի ու պաշտոնավարման անհամատեղելիությամբ:
Ընդհանրապես ցանկացած տեսակի հաղորդակցություն նշանների փոխանակում է մարդկանց միջև: Հետևաբար՝ ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանի, այնպես էլ Սերժ Սարգսյանի պարագայում Ծիծեռնակաբերդը կամ Եռաբլուրը խորհրդանիշեր են: Կարևոր է լարված պահերին ինչ-որ խորհրդանիշով ժողովրդին ուղղորդել, հանդարտեցնել կամ համախմբել:
Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿԿ) վարչության անդամ Արման Մուսինյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե կուսակցությունն ինչպիսի՞ հարաբերություններ ունի ՀԱԿ դաշինքի անդամ Ստեփան Դեմիրճյանի հետ:
Ոստիկանապետն էլ է էնպես անցել, որովհետև ոչ մեկի ուսադիրները չի ընկնում դրանից, և քաղաքականացնել ոստիկանությունը… թույլ չենք տա: Ընտրությունների համար քարոզ թող անեն իրենց ընտրարշավների ժամանակ, մնացել էր, որ գային ոնց ուզեն այդպես վարվեն… հիշում են, հա՞, էդ ժամանակ պաշտոնները և դիրքերը:
Գյումրիում ունենք երկու կլան, որոնք, չգիտեմ ինչու, շատ երկար տարիներ արյունահեղություններով, ջարդուփշուրներով, զոռբայություններով իրենցն են թելադրում: Չի լինի այլևս, ավարտվեց դարաշրջանը: Զոռբայությունն այլևս Հայաստանի ՀՀ-ում և Գյումրիում չի լինելու:
Հովտաշուշանի վերգետնյա մասը պարունակում է սրտի աշխատանքը կարգավորող գլիկոզիդներ, սապոնիններ, ասկորբինաթթու, ֆլավոններ, ասպարագին, խնձորի և կիտրոնի թթուներ։ Ծաղիկներում շատ են եթերային յուղերը։
Բրյուս Պողոսյանի խոսքով՝ 1950-60-ական թվականներին համակարգչային ծրագրերի կուրսն ավարտողների մոտ 40%-ը կանայք էին, այսինքն՝ շատ մեծ էր նրանց թվաքանակը և նրանց հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ, սակայն նրանց թիվն այժմ, ըստ նրա՝ 12% է կազմում:
Մրցույթների ժամանակ պետք է ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ չի լինում շատ լավ դեղ` շատ էժան գնով: Այլ հարց է, որ դեղորայքը թանկ է, բայց դա կապված է ընդհանուր թանկացման հետ. ամբողջ աշխարհում են դեղերը զգալի թանկացել:
«Արմավիայի» դժգոհությունները, ինչպես նշված էր Հանրային խորհրդի քննարկմանը ներկայացված առողջացման փաստաթղթում, հիմնականում ուղղված են ռուսական ավիափոխադրողների դեմ:
Եթե դուք լավ տեղյակ եք Հայոց ցեղասպանության պատմությանը, ապա կարող եք հանգիստ անցնել հաջորդ հոդվածին, քանի որ այստեղ խոսվելու է պատմական միֆերի մասին։
Կնունյանցի ջանքերով իրականացվել է B1 վիտամինի ստացման ելանյութերից մեկի արտադրության եղանակը:
Վերջին ժամանակահատվածում շրջանառվում են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի` Արկադի Ղուկասյանին պատկանելու մասին խոսակցությունները։
Դեսպանը դրական գնահատեց ընտրությունների ընթացքում ոստիկանության ցուցաբերած զուսպ գործելակերպը, միևնույն ժամանակ նկատելով, որ հասարակության վստահության ամրապնդման համար անհրաժեշտ է, որ պատասխանատվության ենթարկվեն բոլոր իրավախախտները:
ՀՀ ոստիկանության պետը, հիմք ընդունելով ծառայական քննության արդյունքները, որոշում է կայացրել կարգապահական տույժի ենթարկել հանրային միջոցառման ժամանակ իր պարտականություններում թերացած ոստիկանության տվյալ ծառայողին՝ նրան հայտարարվել է նկատողություն, նրա անմիջական ղեկավարին՝ խիստ նկատողություն, իսկ ոստիկանության ՆորՆորքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Իրականությանը համապատասխանո՞ւմ են Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿԿ) համագումարից հետո տարածված այն լուրերը, թե Կոնգրեսին ֆինանսավորում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը ՀՀ 168.am-ի հետ զրույցում ասաց, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը դեռևս չի պատասխանել բնապահպանների նամակին:
«Թանկ հաճույք է։ Մենք պետք է բավական ակտիվ աշխատենք դոնորների հետ, որպեսզի ֆինանսական միջոցներ հայթայթենք։ Հիմնական ծախսերը լինելու են 2014 թվականին», – ասել է Տիգրան Սարգսյանը։
ՀՀ առաջին նախագահի մամլո խոսնակ, Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿԿ) վարչության անդամ Արման Մուսինյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսում նշեց, որ Երևանի ավագանու ընտրություններին ՀԱԿԿ-ն պատրաստ է համագործակցության ոչ իշխանական ուժերի հետ` դրանց օրինական ընթացքը վերահսկելու հարցում:
Ամերիկյան արժույթը երեքշաբթի օրվա համեմատ էժանացել է 0.46%-ով կամ 1.88 դրամով։