Գալուստ Սահակյան. «Մենք շներով չենք զբաղվում, մարդկանցով ենք զբաղվում»

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, թե մայրաքաղաքում փողոցային շների ոչնչացման համար զբաղվող տենդերն ամեն տարի շահում է հանրապետական նույն պատգամավորը: 168.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավորը, սակայն, նշել էր, թե չգիտի հանրապետական այդ պատգամավորի անունը, որովհետև այդ թեման իր «հետաքրքրությունների տիրույթում չէ»:

Այս առնչությամբ 168.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ արդյոք ՀՀԿ-ում կա՞ նման պատգամավոր, ով ամեն տարի շահում է շների ոչնչացման տենդերը և, ինչպես Նաիրա Զոհրաբյանն էր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել ՝«երևի շների գծով իրենց միջի լավագույն մասնագետն է»:

Ի պատասխան՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Եթե շների մասին է խոսքը՝ ամեն թիմ թող ինքն իր մեջ մտածի, թե ո՞վ է այդ գործով զբաղվում: Մենք շներով չենք զբաղվում, մարդկանցով ենք զբաղվում: Եթե նման բան կա՝ սիրով կնվիրենք ասողին այդ տենդերը»:

Մեր ճշտող հարցին, թե՝ հերքո՞ւմ եք, որ հանրապետականի շարքերում կա մեկը, ով ամեն տարի շահում է այդ տենդերը, Գ. Սահակյանը պատասխանեց. «Անհարմար հարց եք տալիս. քաղաքական գործիչները շների համար չեն՝ մարդկանց համար են»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով Ն. Զոհրաբյանի հատարարությանը, թե Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված բոլոր տենդերները, մշտապես շահում են գրեթե նույն մարդիկ, նույն կազմակերպությունները, Գալուստ Սահակյանը նկատեց. «Ընկել են քարոզարշավի մեջ՝ անհեթեթ տրամաբանությամբ գործողություններ են ծավալում: Այս տարի այդ շահագործումը կտանք իրեն՝ խնդիր չկա»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930