Րաֆֆի Հովհաննիսյան. Այնպես չլինի, որ մենք մեր՝ իրար միս ուտելու, իրարից իրավունք խլելու ու ձայն ոչնչացնելու սովորույթը շարունակենք մեր թոռնիկների կյանքում

Այսօր առավոտյան՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր գնալուց առաջ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում մեջբերեց Հովհաննես Թումանյանի «Հին օրհնություն» բանաստեղծության հայտնի տողերը. «Ապրե՛ք, երեխեք, բայց մեզ պես չապրեք»:

Ապա հավելեց. «Այնպես չլինի, որ մեր երեխաների, թոռնիկների կյանքում, որ մենք մեր անմիաբանությամբ, թուլությամբ, իրար միս ուտելու, իրարից իրավունք խլելու ու ձայն ոչնչացնելու սովորույթը շարունակենք մեր թոռնիկների կյանքում: Այսօր հայրենազրկման 98–րդ տարելիցի որևէ մեկ պատգամ կա թումանյանական կամ չարենցյան, այն է՝, որ մեր ուժը մեր հավաքական բռունցքի մեջ է, բայց միաժամանակ մենք պետք է մեր սխալներից սովորենք»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930