Բաժիններ՝

Վահան Թումասյան. Գյումրեցիներին բաժանեք զրահապատ բաճկոններ

Գյումրիի «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասյանը shirakcentre.org կայքում  գրել է.

«Մի քանի բարի խորհուրդ ոստիկաններին՝ գյումրեցիների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ.

1. Եթե չեք կարողանալու գյումրեցիների անվտանգությունն ապահովելու նպատակով զինաթափել և մեկուսացնել «մաուզերիստներին» , ապա գոնե նրանց լուսանկարները և մեքենաների համարանիշերը բաժանեք գյումրեցիներին, որպեսզի փողոցներում պատահաբար հանդիպելիս ճանաչեն և ճանապարհները արագ փոխեն, այսպես ասաց «քոռ գյուլլի» բաժին չդառնալու համար:

2. Եթե չեք կարողանում կամ չեք ցանկանում «մաուզերիստներին» զինաթափել, ապա դիմեք մի շատ հասարակ մեթոդի՝ գյումրեցիներին բաժանեք զրահապատ բաճկոններ:

Կարդացեք նաև

3. Եթե այնուամենայնիվ գտնում եք, որ «մաուզերիստները»  և նրանց հաճախակի կրակոցները ձեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ են, դե հասկանալի է, ամեն մի կրակոց իր արժեքն ունի, ապա Գյումրիում և առհասարակ մեծ քաղաքներում կրակոցների և ռազբորկաների համար հատուկ վայրեր և գրաֆիկ սահմանեք:

4. Ի վերջո սահմանեք, ԱԺ-ով ընդունեք և հասարակությանը իրազեկեք «գողական մտածելու» քիչ ու շատի թույլատրելի սահմանները, վատ չէր լինի նաև պարզաբանել թե, շարքային գյումրեցիները, ովքեր ձեր պահած ու սնածների ձեռքը կրակն են ընկել, ինչպես են և որտեղ են արտահայտել իրենց «գողական մտածելակերպը»:

5. Եվ ի վերջո,եթե չեք կարողանալու ապահովել գյումրեցիների անվտանգությունը, գոնե նրանց անվտանգության համար աղոթեք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս