Բաժիններ՝

Նախկին փոխոստիկանապետը՝ Ծառուկյանի մասին. «ԱԽ անդամը թող բարի լիներ որպես ԱԽ անդամ, ՀՀ նախագահի հետ միասին գար և անցներ»

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է

«Այսօրվա լուրերի «թեժ» տասնյակի առաջին տեղում կրկին հայտնվեց ԲՀԿ-ն, ԲՀԿ-ի ղեկավար Գ.Ծառուկյանը, բնականաբար Ն.Զոհրաբյանը, Տ.Ուրիխանյանը…
«Հայբուդուր», «շուխուր», հարայ-հրոց, հասեք, փրկեք, պատժեք` պատկերացնո՞ւմ եք՝ ոստիկանները չեն թողել ԱԽ անդամին, ԱԺ պատգամավորին, ԱԺ մեծությամբ երկրորդ խմբակցության ղեկավարին անցնել չթույլատրվող վայրով…
Է’, նախ, ԱԽ անդամը թող բարի լիներ որպես ԱԽ անդամ, ՀՀ նախագահի հետ միասին գար եւ անցներ, անցներ այն ճանապարհով, որտեղով, ըստ արձանագրային ընթացակարգի, անցան մյուս ԱԽ անդամները…
Երկրորդ` իսկ ի՞նչ է, հասարակական կարգը, սահմանված կարգը, բացառությամբ արձանագրային ընթացակարգի բոլորի համար չէ՞… Բոլորի համար է, ու բոլորն էլ, անկախ իրենց քսակի եւ կուսակցության մեծությունից, պետք է ենթարկվեն, ինչը եւ ի պատիվ Գ.Ծառուկյանի արեց ինքը:
Երրորդ` ի՞նչ է եղել, այսքանից հետո էս շուխուրի իմաստը ո՞րն է…»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս