Բաժիններ՝

2800-ից ավելի վիրտուալ ծաղիկներ են դրել Ծիծեռնակաբերդում

Բոլոր նրանք, ովքեր այսօր ֆիզիկապես չեն գտնվում Հայաստանում և/կամ չեն կարողանա գնալ Ծիծեռնակաբերդ և իրենց հարգանքի տուրքը մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին, կարող են դա անել online: Այս մասին 168.am-ի հետ  զրույցում ասաց Memcosoft ընկերության տնօրեն Արման Զաքարյանը: Նրա խոսքով՝ այդ ամենը կարելի է անել երկու տարբերակով. կամ այցելել Ցեղասպանության թանգարան- ինստիտուտի ինտերնետային կայք, որի աջ մասում կարելի է տեսնել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ  այցելելու վիրտուալ հնարավորությունը:

Ի դեպ, նշենք, որ ներկայում Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի վիրտուալ այցելությունների թիվն ավելի քան 12 հազար է:

Կամ կարելի է  ներբեռնել հավելումը՝ այստեղ, և  դրանից օգտվելով՝ վիրտուալ շրջել Ծիծեռակաբերդի բարձունքում և Եղեռնի զոհերի հուշահամալիրում ծաղիկներ դնել:

Նշենք, որ ներկայում այսկերպ դրված վիրտուալ ծաղիկների թիվը 2800-ից ավելի է:

Կարդացեք նաև

Ա. Զաքարյանի տեղեկացմամբ, այս ամենը պատրաստել և Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանին է նվիրել իր ղեկավարած ընկերությունը 2011թվականին, սակայն տարեցտարի վիրտուալ այցելության հնարավորությունն ավելի է կատարելագործվում:

Հավելումը ներկայում հասանելի է դեռևս միայն համակարգչի միջոցով, սակայն Ա. Զաքարյանի խոսքով՝ նախատեսվում է ստեղծել դրա տարբերակը՝ շարժական սարքերի համար, որպեսզի այն հասանելի լինի սմարթֆոններով և պլանշետներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս