
Արամ Մանուկյան. Իշխանությունը բացարձակ թքած ունի իր գործած սխալների վրա

168.am-ի հետ զրույցում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ խոսելով Գյումրիում տեղի ունեցած հայտնի միջադեպի մասին, ասաց.
«Օրը մի հատ հանցագործություն է կատարվում, ո՞վ է պատժվում: Երեկ Գյումրիում սպանություն է եղել, մի ամիս առաջ դաշնակցական գյուղապետին սպանեցին, երեկ էլ լրագրողի են ծեծել: Իշխանությունը բացարձակ թքած ունի իր գործած սխալների վրա: Ոչ մի արձագանք կատարված դեպքերից և ոչ մեկին: 30 տղամարդ հարձակվեցին, մեր քարոզիչներին ծեծեցին: Ի՞նչ եք կարծում՝ ես գիտեմ՝ դա ով է արել, իսկ իրենք չգիտե՞ն»,- նշեց նա՝ ավելացնելով, թե իշխանությունը չի հասկանում իր թույլ տված սխալները, այլապես չէին տանի երկիրը թուլացման:
Մեր հարցին, թե ո՞րն է պատճառը, որ իշխանությունները, ինչպես Դուք եք ասում՝ տեսնելով այս ամենը, չեն արձագանքում, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Խելքի ու ցանկության պակասը»: