Մարգարիտ Եսայանը՝ ilur.am-ի լրագրողին հարվածող ՀՀԿ-ականի մասին. «Ղալաթ է արել»
Ինչպես հայտնի է՝ Երևանի ավագանու նախընտրական քարոզչության ժամանակ երեքշաբթի օրը ՀՀԿ ավագանու անդամ Աշոտ Պապայանը քաշքշել և հարվածել էր ilur.am-ի լրագրողին:
168.am-ը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նորմալ եք համարում նման միջադեպերը, որոնք դարձյալ ՀՀԿ-ականների կողմից են իրականացվում:
«Իհարկե` ոչ, և հազար անգամ` ոչ: Եթե ինչ-որ մեկը հարվածել և քաշքշել է որևէ լրագրողի, անկախ նրանից, թե ով է այդ լրագրողը և ինչ ճաշակի լրատվամիջոց է ներկայացնում, կամ` ինչպես է իրեն պահել տվյալ պահին, իմ պատասխանը նույնն է` «ղալաթ» է արել: Այս հարցում ես չունեմ այլ կարծիք` ոչ մեկն իրավունք չունի լրագրողին խոչընդոտել՝ կատարելու իր մասնագիտական պարտականությունները: Կարծեմ՝ կա ոստիկանության համապատասխան հայտարարությունն այս միջադեպի մասին, հուսամ՝ ամեն ինչ կքննվի և կպարզվի, իսկ մեղավորը կպատժվի արդարացիորեն՝ անկախ նրանից՝ ինչ քաղաքական ուժ է ներկայացնում և ով է»:
Ամբողջական հարցազրույցը՝ այստեղ.