Բաժիններ՝

Սոնա Այվազյան. Իր պաշտոնավարման տարիներին Տարոն Մարգարյանն ինքն իրեն միայն վարկաբեկեց

«Տարոն Մարգարյանին հիմա ավելի քիչ են սիրում երևանցիները, քան մի քանի տարի առաջ, որովհետև նրանք հասկացանք, որ իրականում Տարոն Մարգարյանը ընդամենը խամաճիկ է Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության ձեռքին: Ով էլ լինի ՀՀԿ-ից նրա տեղը, ըստ էության, նույնն է լինելու: Ճիշտ է, իր անձի նկատմամբ կար որոշակի դրական վերաբերմունք` որպես Ավանի թաղապետ և Անդրանիկ Մարգարյանի որդի, բայց, կարծում եմ, իր պաշտոնավարման տարիներին, ինքն իրեն միայն վարկաբեկեց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեյլշնլ» հակակոռուպցիոն կենտոնի փոխնախագահ Սոնա Այվազյանը:

Նրա խոսքով, քաղաքում կատարած մեկ-երկու դրական փոփոխությամբ չի կարելի  փակել մարդկանց աչքերը, որպեսզի չտեսնեն պատմամշակութային հուշարձանների ավերումը, կանաչ տարածքների ոչնչացումը և բազմաթիվ այլ բացասական փոփոխություններ: Սոնա Այվազյանը համոզված է, որ քաղաքի տեսքի աղճատումն այն չափերով է կատարվել, որ երևանցիների մոտ օտարության զգացում է առաջացել հայրենի քաղաքի նկատմամբ:

«Շարքային քաղաքացին տեսնում է, որ ինքն ամեն օր օտարվում է քաղաքից, քանի որ այն ամեն օր փոխվում է և փոխվում է ոչ դեպի լավը»,- ասաց հասարակական կազմակերպության փոխնախագահը:

Սոնա Այվազյանի կարծիքով,  քաղաքում տեղադրված մեկ-երկու նստարանները կամ նկարազարդած դալանները չեն կարող համարվել արդյունավետ աշխատանքի արդյունք: Նա նկատեց, որ անգամ այդ դրական նորամուծություններն իրականում կատարվել են «քաղաքի բյուջեի մսխման հաշվին»:

Կարդացեք նաև

«Այդ գումարը կերել են, գողացել են քաղաքի բյուջեից և հիմա մեզ ասում եմ` տեսեք, այսքան լավ բան ենք արել: Մեր փողերը գողացել են, բայց չեն տվել այն, ինչ պետք է անեին քաղաքային իշխանությունները»,- նշեց Սոնա Այվազյանը:

Վերջինս կարծում է, որ մեղքի իրենց մեծ բաժինն ունի նաև ավագանին. «Ավագանին բացարձակ անգործության մատնված կառույց է եղել, որի նիստերը արհեստական ժողովներ են եղել և հաստատել է այն քաղաքականությունը, որը պարտադրված է եղել ՀՀԿ-ի վերնախավի կողմից»,- նշեց Սոնա Այվազյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս