Ո՞վ է «շների գծով» մասնագիտացած հանրապետական պատգամավորը

«Ասում են, թե քաղաքի բյուջեն հնարավորություն չի տալիս մի շարք խնդիրներ լուծել: Իսկ քաղաքի բյուջեն հնարավորություն տալի՞ս է 350 մլն դրամ ծախսել մի քանի շենքերի տոնածառի փուչիկների համար, 220 մլն դրամ ծախսել իբր շների ոչնչացման համար: Եվ այդ տենդերն ամեն տարի շահում է հանրապետական նույն պատգամավորը, որը, երևի, շների գծով իրենց միջի լավագույն մասնագետն է»,- նախօրեին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

168.am-ը երեկ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե ո՞վ է «շների գծով» մասնագիտացած հանրապետական այդ պատգամավորը, որի մասին խոսել էր իր ելույթում: Ի պատասխան մեր հարցադրմանը, տիկին Զոհրաբյանն ասաց, թե այդ թեման իր հետաքրքրությունների տիրույթում չէ, բայց հավաստի տեղեկություններ ունի, որ շների ոչնչացման տենդերը պարբերաբար շահում է նույն անձնավորությունը: «Ոչ միայն այդ, այլև բոլոր տենդերները մշտապես շահում են գրեթե նույն մարդիկ, նույն կազմակերպությունները: Օրինակ, ասֆալտի տենդերը ևս նույն մարդիկ են շահում, նույն մեկ-երկու կազմակերպությունները: Եվ, առհասարակ, քաղաքապետարանի կողմից հայտարարված բոլոր տենդերներն էլ, եթե մոնիտորինգ հայտարարենք, կտեսնենք, որ շահում են նույն կազմակերպությունները: Եկեք չկենտրոնանանք հենց այդ անձնավորության վրա, որովհետև նրա անունն ինձ չի հետաքրքրում»:

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով, թեպետ այդ անձինք ու կազմակերպություններն արդարանում են, թե տվյալ ոլորտում արդեն հմտացել են, պրոֆեսիոնալ են, բայց նաև նկատեց, որ այդ տենդերները պետք է բաց, թափանցիկ ու հետաքրքիր լինեն:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։