ՎՏԲ-Հայաստան Բանկը հերքում է
ՎՏԲ-Հայաստան Բանկը հերքում և չի հաստատում Ժողովուրդ օրաթերթում N72 (528) և տեղեկատվական կայքերում հրապարակված հոդվածի հավաստիությունը:
19.04.13 թ. ՎՏԲ-Հայաստան Բանկի Գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժինը Ժողովուրդ օրաթերթի լրագրողից ստացել է մի քանի հարց հետևյալ խմբագրությամբ`
«Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
Վերջերս հրապակային ծանուցմամբ ՎՏԲ-Հայաստան բանկն իր մասնաճյուղերից մեկը, որը գտնվում էր Տաշիրի տարածաշրջանում, լուծարեց: Ի ՞նչն է եղել լուծարման պատճառը: Բանկային ճգնաժա ՞մը, թե ՞ այլ պատճառներ կան:
Այս պահին ՎՏԲ-Հայաստան բանկը ՀՀ-ի տարածքում քանի ՞ մասնաճյուղ ունի: Եւ անցյալ տարի դրանց թիվը քանի ՞սն է եղել:»
25.04.13թ. Ժողովուրդ օրաթերթի լրագրողը Բանկի կողմից ստացված պատասխանը հրապարակել է Ժողովուրդ օրաթերթում N72 (528) և մի շարք տեղեկատվական կայքերում աղավաղված տեսքով, ինչը ընթերցողներին մոլորեցնում է:
Սույն մամլո հաղորդագրության շրջանակներում հրապարակվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի պատասխանը Ժողովուրդ օրաթերթի լրագրողի կողմից ներկայացված վերոնշյալ հարցերին առանց փոփոխության և կրճատման`
«Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 15-ից ՎՏԲ – Հայաստան Բանկ ՓԲԸ Տաշիր մասնաճյուղը չի լուծարվել, այլ դադարեցրել է գործունեությունը: Մասնաճյուղի ակտիվներն ու պարտավորությունները տեղափոխվել են ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ Ստեփանավան մասնաճյուղ, ինչն ապահովում է Տաշիր մասնաճյուղի հաճախորդների բանկային ներդրումների ապահովվածությունը և հետագա սպասարկման հնարավորությունը:
Ինչպես գիտեք, բանկի ներկայիս քաղաքականությունը միտված է սպասարկման կետերի արդիականացման և հաճախորդների սպասարկման հարմարավետության բարելավմանը, ուստի տվյալ նպատակին համապատասխան մասնաճյուղային պայմաններ ապահովելը ենթադրում է հավելյալ ներդրումներ, ինչը ֆինանսական տեսանկյունից արդարացված չէր, այն դեպքում, երբ բանկը ընձեռնում է սպասարկման շարունակականությունը ապահովող միջոցներ, մասնավորապես, ՎՏԲ – Հայաստան Բանկ ՓԲԸ շարունակում է ապահովել իր ներկայությունը տվյալ քաղաքի հարևանությամբ գտնվող Ստեփանավան քաղաքում, մասնաճյուղի հաճախորդները շարունակում են ունենալ հնարավորություն բանկի կողմից տեղադրված էլեկտրոնային սպասարկման սարքավորումների միջոցներով իրականացնել կանխիկ գումարի ելքագրումները բանկային հաշիվներից, իրականացնել վճարումներ: Առաջարկվում է նաև առանց բանկ այցելելու արագ փոխանցման համակարգերով վճարումների ստացում հաճախորդի անունով բացված բանկային հաշվին, առկա է Ինտերնետ բանկ ծառայությունը: Կենսաթոշակառուների սպասարկումը իրականացվում է անկանխիկ եղանակով բանկային հաշիվներին մուտքագրելու միջոցով: Հարկ ենք համարում նաև նշել, որ մինչև այս ամսվա վերջ Տաշիր քաղաքում կտեղադրվի բանկոմատ:
Այս պահին ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ ՀՀ տարածքում ունի գործող 67 մասնաճյուղ, որից 43-ը մարզերում, իսկ 24-ը` ք. Երևանում: Անցյալ տարի նույն ժամանակահատվածի դրությամբ մասնաճյուղերի քանակը եղել է 70:
Հարգանքով`
ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ»