Կարեն Բաբակեխյան. Կարո՞ղ է գիտեք Գյումրիում ոստիկանությունը մեռած է
Galatv.am-ի հետ զրույցում Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը՝ անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած միջադեպից հետո հնչող գնահատականներին, թե Գյումրիում վախի մթնոլորտ է տիրում, և գյումրեցիները սպասում են, որ սպանված Արտյոմ Կարապետյանի (Շեկո) կողմնակիցները պատրաստվում են վրեժ լուծել, ասել է, թե ոստիկանությունը պատրաստ է և Գյումրիում ոչ մի նման միջադեպ թույլ չի տա.
«Ի՜նչ պատերազմ, ի՜նչ բան, ոստիկանությունը մեռա՞ծ է, կարո՞ղ է գիտեք Գյումրիում ոստիկանությունը մեռած է, ի՞նչ պատերազմի մասին է խոսքը: Չկա ոչ մի այդպիսի բան, «պանիկա» էլ չկա: Ոստիկանությունը իրա տեղում ա, վիճակն էլ վերահսկելի է»:
Իսկ ինչ վերաբերում է Երևանից Գյումրի ժամանած մեծաթիվ ոստիկանական ուժերի առկայությանը քաղաքում, ապա Բաբակեխյանն ասել է. «Պարզապես ուժեղացված ծառայություն է Գյումրիում և վե´րջ… ոչ մի հատուկ ջոկատային չկա»: