«Ես այն ժամանակ անկեղծորեն լավ չգիտեի` էդ «ատկատն» ինչ ա, ուրեմն վեր եմ կացել, ելույթ եմ ունենում և ասում եմ սրանք «ատկատներ» են, էս ի՞նչ է և այլն, քննադատում եմ, մեկ էլ Ազգային ժողովի նախագահ պարոն Հովիկ Աբրահամյան այնտեղից, լսում եմ, ասում է. «Տիկին Բախշյան, դու ի՞նչ գիտես` ատկատն ի՞նչ ա»:
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը համոզված է, որ փոքր բիզնեսին պետք է ազատել հարկերից և ստուգումներից` այդպիսով կայանալու հնարավորություն տալով նրանց: Նա համոզված է, որ միկրոբիզնեսից պետբյուջե մուտքագրվող 100մլն դոլարը կարելի է այլ միջոցներով լրացնել:
CivilNet.TV-ի լրագրող Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել այս պահին Ազատության հրապարակում տեղի ունեցող «Բարև Երևան» շարժման հանրահավաքից:
Հեծանվով աշխատանքի գնա՞մ, չեմ մտածել… Գիտեք, հեծանվով աշխատանքի գնացող պաշտոնյային մեր հասարակությունն էլ պետք է պատրաստ լինի: Թեև վերջերս մարզումների համար բերված հեծանիվներից մեկը մեր հեծանվահրապարակում ինքս եմ փորձարկել:
Թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր կուսակցությունը չկարողացան քաղաքի նախընտրական կամպանիայում իր հույսերն արդարացնել ու ընդհանրապես հույսերը արդարացնել, հիմա էլ փորձում է ԲՀԿ-ի վրա ցեխ շպրտե՞լ:
«Այսօր աշխատավորության քանակը զգալիորեն նվազել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Մարդկության ստեղծման պահից սկսած՝ ստեղծվել է նաև հեքիաթը, որովհետև մարդկությունը միշտ ձգտել է իրականությունն ավելի լավը դարձնել: Եթե մարդը հավատում է իր ստեղծած իրականությանն, ապա աշխատում է իրականությունն այդպիսին դարձնել: Անկիմյուրն այն աշխարհներից է, որի նմանը ես կուզենայի, որ աշխարհը լիներ:
Վարկաբեկված մարդու ցանկացած հայտարարություն հակառակ էֆեկտն ունի: Պատկերացնո՞ւմ եք՝ Գեղամյանն այսօր ինչ-որ բանի համար կոչ անի, պարզ չէ՞, որ հակառակը կանեն: Վարկաբեկված իշխանության վարկաբեկված ներկայացուցիչները, երբ պատվիրված ելույթ են ունենում ինչ-որ մեկի դեմ, հավաստիացնում եմ, որ հակառակ էֆեկտն է ունենում:
Կանայք և, հատկապես, հայ մայրիկները, հղիության բերկրանքը զգալու առաջին իսկ րոպեներից սկսում են տեղեկանալ, թե ինչ սնունդ է անհրաժեշտ ներառել իրենց սննդակարգում՝ առողջ երեխա լույս աշխարհ բերելու համար: Բայց, համոզված եմ, շատ քչերն են իրազեկված, թե որ սննդամթերքներից պետք է խուսափել կամ, գուցե և, իսպառ բացառել:
Այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում, որը նաև մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության նախընտրական շտաբն է, Երևանի պետական համալսրանի ռեկտոր Արամ Սիմոնյանն իր կոլեգաներին բացատրեց, թե ինչու պետք է ընտրել Տարոն Մարգարյանին:
Լ.Տեր-Պետրոսյանն առանձնացրեց 6 կետեր, որոնցում նախ փաստեց, որ 2013 թ. փետրվարի 18-ին «Հայաստանի ավազակապետական ռեժիմին հերթական անգամ հաջողվեց համատարած ընտրակեղծիքների և ժողովրդի կամարտահայտության բացահայտ բռնաճնշման միջոցով պահպանել իշխանության լծակները և երկիրը հինգ տարի ևս անպատիժ կերպով թալանելու հնարավորություն ստանալ»:
Ավելի լավ է, թող Կարեն Ավագյանը պատասխան տա իրենց թեկնածուի կողմի կատարված հանցագործությունների համար:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության պատգամավորական պատվիրակությանը` Մարտին Քալանանի գլխավորությամբ:
Ես չեմ կարծում, որ անհեթեթություններին փաստերով պետք է անդրադառնալ: Փաստարկները ներկայացնում են, երբ լինում է լուրջ բանավեճ:
ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանը «Ա1+»-ի հետ զրույցում վստահեցրել է, որ իրեն ճանաչող մարդիկ գիտեն, որ ինքը հայհոյախառն արտահայտություններ ու սպառնալիքներ անել չի կարող:
երեկ՝ ապրիլի 29-ին, Երևանի ոստիկանության պետ Աշոտ Կարապետյանի հանձնարարականով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Երևան քաղաքի պարեկապահակային ծառայության գնդի աշխատակիցները ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 4 անձի:
Քիչ առաջ Ազատության հրապարակում ավարտվեց Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքը, որին կհաջորդի երթը Երևանի կենտրոնական փողոցներով: Րոպեներ առաջ իր ելույթն ավարտեց Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ներկայացնում ենք ելույթի ամբողջական տարբերակը ստորև.
Իշխանություն չկա, կա քաղաքացի, ով փորձում է իր հոգսերը մի կերպ լուծել, եթե չի ստացվում նեղացած լքում է երկիրը և ասում՝ «հաջողություն, չգիտեմ հետ կվերդառնա՞մ, թե՞ ոչ:
Նա, ով զենքը ներկայացնում է ինքնակամ, պատժից ազատվում է, իսկ այն քաղաքացիները, ովքեր սահմանված 3 շաբաթյա ժամկետում չն ներկայացնի համապատասխան մարմիններին զենքերը, ըստ ՀՀ ոստիկանապետի, պատժից չեն խուսափի, նրանց չի օգնի ոչ ծանոթ, ոչ բարեկամը, ոչ էլ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա ու պատգամավոր:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 30-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 411.4 դրամ։ Ամերիկյան արժույթը ուրբաթ օրվա համեմատ թանկացել է 0.33%-ով կամ 0.9 դրամով։
Պատասխանատվություն չունեցողները կարող են խոստումներ շռայլել, քննադատել, իրենց արածը ոչ ոք չի տեսել, քանի որ ոչինչ չեն արել: Բայց խաղալ մարդկանց զգացմունքների հետ խաղալ, նախապես իմանալով, որ խաբում ես , լավ չէ, ազնիվ չէ, հարգելի ընդդիմադիր, ընդդիմադիր ձեւացող եւ ընդդիմադիր խաղեր տվող ուժեր:
Հայաստանյան գործարարների միայն 12%-ն է լավատես երկրի տնտեսության վիճակի բարելավման հարցում՝ հաջորդ 12 ամսվա կտրվածքով։ Մինչդեռ 2012 թվականի վերջին եռամսյակում լավատեսության ցուցանիշը 42% էր։
«Գոլդեն Գոութ» ՓԲԸ-ի հաշվապահ Ռոբերտ Ռուբենյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ պանրի արտադրության ծավալները չեն կրճատվել. «Մեզ մոտ ծավալը նույնն է»: Ընկերության հաշվապահն ասաց, որ հնարավոր է` պանրի արտադրության ծավալների աճ լինի, սակայն դա պանրի գների նվազման չի հանգեցնի:
Ապրիլի 30-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «VIASAT HISTORY» հեռուստաընկերության նկարահանած «Հայոց ցեղասպանություն» ֆիլմի դիտում-քննարկումը:
Դեռ չի ձևավորվել կառավարությունն, արդեն իշխանական հավաստի բամբասանքներին քաջատեղյակների համբավ ունեցողները շրջանառում են, թե այն գործելու է մինչև տարեվերջ:
Երեկ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել Երևանի քաղաքապետի հանրապետական թեկնածու Տարոն Մարգարյանին:
Ես քաղաքացիներից մեկն եմ, ես կարող եմ լինել հենց այդ մարդասպանը, ես առաջնորդ չեմ , մարդկանց չեմ տանում ինչ-որ տեղ: Իմ ինչ լինելն ընդհանրապես պետք է նշանակություն չունենա:
Հիմա Հայաստանում գողական աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչների մոտ, որոնք նախարարներ են, նախագահներ, կուսակցապետեր, նոր բիզնեսի միտք կծագի, ինչպես մի 15 տարի առաջ, երբ Հայաստանում սկսեցին զարգանալ պոռնկությունը և խաղատները…
Այսօր՝ ապրիլի 30-ին, Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը այցելել է Գյումրի:
Քաղաքական, ընդդիմադիր ուժերը` Րաֆֆի Հովհաննիսյանն էլ դրանց մեջ, ի վիճակի չեղան անել մի տարրական բան` մեկ միասնական հանրահավաք»: