«Ասում եմ ձենդ կտրի…»: «Դու ձենդ կտրի, բա խի՞ ես բրդում»,- հակադարձեց ֆոտոլրագրողը:
ՀԱԿ և ՀՅԴ խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվարկությանը։ Սակայն ՀԱԿ խմբակցությունից ընտրության էին եկել պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը:
«ՎՊ-ի նախագահի ուշադրությունը ես հրավիրել եմ այս հանգամանքի վրա, որ հիմնավորվի հետո նոր ներկայացվի այս ամբիոնից»
Իր պաշտպանության տակ վերցնելով Նիկոլ Փաշինյանին, Լևոն Զուրաբյանը ցույց տվեց, որ նա այլևս ՀԱԿ լիիրավ անդամ է, ինչը չի կարելի ասել ՀԱԿ խմբակցության մեկ այլ անդամի`Հրանտ Բագրատյանի մասին, ով շարունակում է բոյկոտել խմբակցության նիստերը:
Արարատի քաղաքապետի ընտրություններից առաջ ԲՀԿ-ական պատգամավորները վստահաբար պնդում էին, որ իրենց թեկնածուն հաղթելու է, հաղթելու է անգամ ՀՀԿ-ի կողմից գործի դրվող վարչական լծակների և ընտրակաշառքի բաժանման պարագայում:
«Ախր… ես միայն ողջունում եմ: Բայց իրա տեղը սաղ էլ գիտեն, մենք ի՞նչ գործ ունենք տենց բաների հետ, միջնորդել, բան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը` անդրադառնալով լուրերին, թե ինքը ԵԿՄ վարչության նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ այցելել է նախագահ Սերժ Սարգսյանին և միջնորդել, որպեսզի ՎՊ նախագահի պաշտոնում կրկին վերաառաջադրի Իշխան Զաքարյանին:
Աբովյան քաղաքի կենտրոնական փողոցներից մի քանիսն ազատ են անցուդարձի համար, մինչդեռ մեկ ամիս առաջ այնտեղ եռում էր փողոցային առևտուրը: Վիճակահանության արդյունքում՝ վաճառողներն իրենց մշտական տեղերն ունեցան շուկայում: Շուկայում վաճառասեղանի համար վարձավճար չի գործում, սակայն վաճառողներն իրենց մթերքը երեկոյան պահելու համար վճարում են ամսական 5000 դրամ:
168.am-ը հեռախոսազրույց ունեցավ Հրանտ Թոխատյանի հետ՝ պարզաբանում ստանալու նպատակով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչն այսօր այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դերասան Վարդան Պետրոսյանին:
Մենք ու մեր երեխաներն ապրելու ենք մեր երկրում՝ Հայաստանում: Սա նշանակում է, որ մենք միասին դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ հանուն մեր պետության, հանուն մեր ժողովրդի, հանուն այն ապագայի, երբ մարդիկ չեն մտածի օր առաջ հայրենիքը լքելու մասին:
Նոյեմբերի 6-ին Կանադայի Տորոնտո քաղաքում աշխարհահռչակ կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրեն Հայկ Դեմոյանի մասնակցությամբ միջոցառում էր կազմակերպվել՝ նվիրված Ավրորա (Արշալույս) Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» (Ravished Armenia) գրքին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակումների ծրագրերին: Քննարկումը կազմակերպել էր Զորյան ինստիտուտը:
«Հայաստանում չկա այդ տեխնոլոգիան, որպեսզի որոշեն մեքենաների ստույգ արագությունները և կարողանան 100 տոկոսով վերականգնել վթարի մեխանիզմը: Իսկ այս վթարը հանրային բավական մեծ հետաքրքրություն է ներկայացնում, ուզում ենք, որ հաստատապես ներկայացվի՝ ինչ է տեղի ունեցել, ինչքանով էլ դա մեր հասարակության համար անսպասելի չի լինի»,- ասաց Վարդան Պետրոսյանի պաշտպանը:
Նույնն է, որ ասես քրեակատարողական հիմնարկի պետը վերահսկում է քրեակատարողական հիմնարկի ներքին գործողությունները՝ սա աբսուրդ է: Դուք ընդամենը մեծ ՔՀԿ-ում սմենի պետի պարտականություններ եք իրականացնում: Դուք չեք կարող համարվել անկախ մարմին և ցանկացած ղեկավար, որ առաջադրվեր՝ դեմ էի քվեարկելու:
Վերահսկիչ պալատի պաշտոնում ՀՀ նախագահի կողմից վերաառաջադրված Իշխան Զաքարյանը ԱԺ ամբիոնից շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին իրեն վերաառաջադրելու համար, ապա՝ անդրադառնալով խմբակցությունների հետ հանդիպումներին, նշեց, թե պատգամավորները հնարավորութուն են ունեցել իրեն հարցեր ուղղել, քննարկել դրանք ազատ ռիժիմով:
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2015 թ. առաջնության ընտրական փուլի՝ նոյեմբերի 14-ին և 19-ին կայանալիք Ֆրանսիա-Հայաստան և Բելառուս-Հայաստան հանդիպումներին:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն էլ իր զարմանքը հայտնեց. «Ես զարմանում եմ, որ համաշխարհային ճանաչում ունեցող հայկական ընտանիքները հայ կնոջ ու տղամարդկանց իրավունքները դարձրել են քննարկման առարկա: Ես կողմ եմ, որ այդ օրենքը ընդհանրապես հանվի, որովհետև մեր երկրում ի վերուստ բանականանոն ճանապարհով զարգացել է, երբեք կանանց իրավունքները հայ հասարակության հետ չեն մասնատվել»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ այսօրվա նիստի ընթացքում հայտարարեց, որ իր պահանջը` հանդիպելու Արաբկիրի ոստիկանապետի հետ, չի կայացել, իսկ Նիկոլ Փաշինյանին չեն թույլատրել հանդիպել Շանթ Հարությունյանին
Մոտ հինգ րոպե տևած հանդիպումից հետո Իշխան Զաքարյանը մի քանի լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե ՀՀԿ-ականները շատ հարցեր ունեին իրեն: Դիտարկմանը, թե հարցերը շատ էին, բայց հանդիպումը շատ կարճ տևեց, նա այսպես արձագանքեց
«Երբ բոլոր պատգամավորներին հարցեր կտաք, կհավասարվենք, կգաք ինձ էլ կտաք, թե չէ նեղանում են, ասում են սաղ տեղերը քո հարցազրույցն ա»:
Արմեն Մովսիսյանը պատրաստակամություն է հայտնել ավարտել Իրանի հետ իրականացվող նախագծերը և կնքել նորերը՝ քննարկելով իրանական էլեկտրաէներգիան ՀՀ տարածքով դեպի Եվրոպա տարանցելու հարցը:
Ա. Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խշոր չափերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Մարդկային ուղեղը հնարավորություն ունի ինֆորմացիան ստանալու տեսողության, լսողության և շոշափելիքի միջոցով: Սակայն ինֆորմացիայի գերակշիռ մասը՝ շուրջ 80%-ը, մենք ստանում ենք տեսողության շնորհիվ:
Հեմոգլոբինն արյան էրիտրոցիտների կազմում հանդես եկող սպիտակուց է, որը բաղկացած է գլոբինից և հեմոյից: Արյունը կարմիր գույնը ստանում է հենց հեմոգլոբինից:
Խռմփոցը ոչ միայն անհարմարություններ է ստեղծում շրջապատի մարդկանց համար, այլև զգալիորեն խաթարում է քնած մարդու առողջությունը, քանի որ նրա ուղեղը գիշերվա ընթացքում մի քանի անգամ արթնանում է։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո ՀՀ օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի ՄՄ օրենսդրությանը: 168.am-ը ՀՀ սոցապ նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փոփոխություններ են սպասվում իր ղեկավարած ոլորտում:
Օդրի Հեփբերնի հմայքն արտացոլվում էր դեմքին, ժպիտի և շարժումների վեհության մեջ: Նա 50-ականների՝ լավ ընտանիքից սերող աղջիկ դեռահասի խորհրդանիշն էր. եղնիկի աչքեր, փայլող անմեղություն, նրբագեղ կանացիություն և անսխալական ճաշակ:
Տարբեր հանքանյութեր ունեն տարբեր օգտակար հատկություններ, և սխալ կլինի պնդել, որ, օրինակ, երկաթն ավելի օգտակար է ցինկից կամ կալիումից: Բոլոր հանքանյութերն էլ կարևոր են օրգանիզմի նորմալ գործունեության համար:
Որպես թանգարանային կարևոր ձեռքբերում՝ նա առանձնացրեց նախորդ տարի թանգարանում բացված Միներալների բաժինը, որտեղ ցուցադրվում են աշխարհի ավելի քան 25 երկրների միներալները (թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, մետաղներ և այլն):
Հինավուրց Չու թագավորությունում կար-չկար մի ազնվական: Չինաստանում այսպիսի սովորույթ կա` նախնիների հիշատակության ծեսից հետո հարկ էր բոլոր տնանկներին հյուրասիրել զոհաբերման գինով:
ԱՄՆ-ը ու Սովետը նույն բանն են, պարզապես Սովետն ինչ կար, դա էր, չէր թաքցնում, չոր, ցամաք կայսրություն էր, ԱՄՆ-ը նույն Սովետն է, բայց փայլեցրած, սիրունացրած, որ աշխարհը հիանա ու ձգտի դեպի այդ երկիր: Սովետն ու ԱՄՆ-ը նույն սիստեմն են: ԱՄՆ-ի ազատության մասին պատկերացումը հեղհեղուկ է: