Բողոքի ցույց Վանաձորում. Պոլիտեխնիկի ուսանողներն ու դասախոսները պահանջում են չփակել պոլիտեխնիկը (լուսանկարներ)
Lorinews.am-ի փոխանցմամբ` արդեն մեկ ժամից ավելի է բողոքի ցույցի են դուրս եկել Վանաձորի պոլիտեխնիկի ուսանողներն ու դասախոսները, ովքեր պահանջում են «չվերացնել» պոլիտեխնիկը, նրանք բողոքի երթով Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղից շարժվել են դեպի Հայքի հրապարակ՝ Լոռու մարզպետարան:
Հավաքվածները հայտնել են, որ իրենք պահանջում են, որ պոլիտեխնիկը շարունակի գործել..
«Էսօր պոլիեխնիկն են վերացնում, վաղն էլ մեզ են վերացնելու….ու՞մ է պետք երկիրհն առանց ինժեների, սա ինչ խայտառակություն է»,-դժգոհել են դասախոսները, ովքեր չցանկացան ներկայանալ: Ցույցի դուրս եկածների թիվը անցնում է 150-ը:
Նրանք իրենց ձեռքերում պարզել են ցուցապաստառներ, որոնց վրա գրված է«Թույլ չենք տա ոչնչացնել պոլիտեխնիկը Վանաձորում»: Ցույցի ելածների հետ է հանդիպել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով խոստացել է հնարավորության դեպքում կատարվածի մասին տեղեկացնել ՀՀ վարչապետին:
Լուսանկարները՝ Անահիտ Կարապետյանի