ԱՄՆ-ը ու Սովետը նույն բանն են, պարզապես Սովետն ինչ կար, դա էր, չէր թաքցնում, չոր, ցամաք կայսրություն էր, ԱՄՆ-ը նույն Սովետն է, բայց փայլեցրած, սիրունացրած, որ աշխարհը հիանա ու ձգտի դեպի այդ երկիր: Սովետն ու ԱՄՆ-ը նույն սիստեմն են: ԱՄՆ-ի ազատության մասին պատկերացումը հեղհեղուկ է:
Սխտորը դեռևս շատ հին ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ։ Ըստ մասնագետների՝ սխտորը իջեցնում է արյան մակարդելիությունը, որի շնորհիվ լավանում է սրտի, գլխուղեղի սնուցումը թթվածնով, հեշտանում է արյան հոսքը դեպի ծայրանդամների մազանոթները։
Մարտ ամսին ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանն իր մոտ է կանչում Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Սահականուշ Գրիգորյանին և ասում է, որ տեղի է ունեցել չափազանց լուրջ խախտում` ուսանողը, բացակայելով հանրապետությունից, ստացել է գնահատականներ, և այդ առթիվ կա բողոք Ոստիկանությունում:
Աժ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում երեկ քննարկվում էր լրատվամիջոցների կողմից զրպարտանքի ու վիրավորանքի համար նախատեսվող հատուցման չափը նվազեցնելու վերաբերյալ ՀԱԿ խմբակցության ներկայացրած նախագիծը:
Որոշ լուրերի համաձայն՝ Վահան Հովհաննիսյանն արդեն մի քանի օր է՝ Գերմանիայում է, որտեղ տարբեր հանդիպումներ է ունենում, բայց արդյո՞ք մեկնել է հենց այդ գործընթացի կարգավորման համար, հայտնի չէ:
Ենթադրում եմ, որ Եվրասիական ինտեգրման գործընթացում Հայաստանը կունենա ինչ-որ հատուկ կարգավիճակ, և հենց դա է քննարկվելու առաջիկա ժամանակաշրջանում: Այլ կերպ չի ստացվում ՀՀ անդամությունը ՄՄ-ին՝ հաշվի առնելով նաև ընդհանուր սահմանի բացակայության հարցը:
Երթի ընթացքում նրանք հնչեցնում են «ոստիկան – մսագործ» , «Հայաստանի ոստիկանություն – այ քեզ խայտառակություն», «Ազատություն» և այլ կոչեր:
Ազատության հրապարակում այս պահին հավաքված են մի խումբ ակտիվիստներ: Նրանք պատրաստվում են երթով շարժվել Երևանի փողոցներով՝ պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս կալանավորվածների:
Ընտրությունների արդյունքը կարելի է կանխորոշված համարել. և սա դաս կլինի ԲՀԿ-ին՝ նաև մյուս ընտրությունների համար: Ամեն տեղ չէ, որ ԲՀԿ առաջնորդն ունի այդ քանակի աշխատողներ ունեցող գործարան, և եթե նույնիսկ գործարանի և այնտեղ աշխատող ԲՀԿ-ական բանվորների քանակը չի կարող որոշիչ լինել ընտրությունների վրա, ապա մյուս համայնքներում վիճակը շատ ավելի անհուսալի կլինի:
Համակարգչային խաղերի, բջջային հավելվածների, ինտերնետ առևտրով զբաղվողների, առհասարակ՝ ինտերնետ միջավայրում բիզնես գործունեություն ծավալող ընկերությունների և անհատների համար ստեղծվել է փորձարկման հարթակ` Forkize-ը, որը հնարավորություն է տալիս առավելագույն կարճ ժամանակահատվածում մատչելի գներով որևէ ապրանքի փորձարկում կատարել:
Հայ ծրագրավորողների կողմից ստեղծված SIM Card Change Notifier հավելվածի միջոցով Android օպերացիոն համակարգով (ՕՀ) աշխատող սմարթֆոնների օգտատերերն՝ այն կորցնելու դեպքում, կարող են տեղեկանալ այդ մասին: Նշյալ հավելվածը գրել են Instigate Mobile ընկերության մասնագետները:
Վերահսկիչ պալատի հայտնի բացահայտումներին, ինչպես հայտնի է՝ հաջորդեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խիստ գնահատակնները՝ ուղղված ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին: «Շատ դեպքերում մեր Վերահսկիչ պալատը վեր է ածվել տեսչական մարմնի, վեր է ածվել պարզ ռևիզորի»,- նկատել էր ՀՀ նախագահը:
Քիչ առաջ ՀՀ ոստիկանության Քննչական վարչության շենքից ոստիկանների ուղեկցությամբ դուրս բերվեց Շանթ Հարությունյանը: Նրան նստեցրին ոստիկանական ավտոմեքենան, սակայն հայտնի չէ, թե ուր տարան նրան:
Հայաստանում նախատեսվում է ստեղծել Ինտերնետ կառավարման ֆորում (Internet Governance Forum), որը հնարավորություն կտա մեր երկրում մշակել ինտերնետ կառավարման սկզբունքները և ավելի պատշաճ կերպով մասնակցել Ինտերնետ կառավարման միջազգային ֆորումին:
168.am-ի հետ զրույցում՝ պարզաբանելով ստեղծված իրավիճակը, Հովհաննես Սահակյանն ասաց. «Ես ասեցի Լյովիկ, որովհետև եթե տարրական գրագիտությունը մարդկանց չի ներում, որ պետք է ասեն… եթե տարրական մոտեցում չունեն երկրի նախագահի ինստիտուտի հանդեպ, ոչ թե անձի վերաբերյալ, ես նորից իմ կարծիքին ու տեսակետին եմ, որ իմ պատասխանը ոչ լինելու է մեկը, այլ հարյուրը: Որևէ բարոյական իրավունք չունեն վարվելու նման ձև որևէ հարթության մեջ»:
«Մենք պատրաստ ենք աշխատել 150 դրամով, եթե մնացած 50 դրամը կառավարությունը դոտացիա տա»,- հայտարարեց Հ.Եղիազարյանը՝ հավելելով, որ ուղևորների 10%-ը երթևեկում է անվճար, կառավարությունը դա էլ պետք է փոխհատուցի:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի դիմաց այս պահին մեծ թվով քաղաքացիներ՝ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն», «Սա դեռ Շանթն է, կայծակը մենք ենք լինելու» վերտառությամբ պաստառներով բողոքի ակցիա են իրականացնում:
Քիչ առաջ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում միջադեպ տեղի ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի միջև: Լևոն Զուրաբյանը՝ խոսելով հանրահավաքների ազատության մասին օրինակ բերեց տարածված կարգախոսներից մեկը՝ «Սերժիկ, հեռացիր», ինչը դուր չեկավ Հովհաննես Սահակյանին:
Դերասանը գտնվում է հիվանդանոցում, սակայն ձերբակալվածի կարգավիճակում է: Նրան այժմ չկա մեղադրանք առաջադրված: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
168.am-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտնեց, թե իրենք Իշխան Զաքարյանին հարցեր չեն ուղղել, լսել են վերջինիս մոտեցումները, որովհետև ծանոթ են նրա աշխատանքին:
Անցած 8 ամսում փաստաթղթաշրջանառության խախտումներ թույլ տալու համար «Ալեքս Գրիգն» ընդհանուր վճարել է 37 մլն 364 հազար դրամ տուգանք:
Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչ Սուսաննա Գաբրիելյանը ՀՀ կառավարությունից աջակցություն է ակնկալում՝ ընդդեմ տեղի հոգևոր հովիվ Եփրեմ քահանա Զարգարյանի կամայականությունների:
Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, ապա Ջ. Հեֆֆերնը նկատեց, որ իրավիճակը զգալիորեն բարելավվել է։ Մեր հարցին՝ ոստիկանությունն ավելի հանդուրժո՞ղ է դարձել, ԱՄՆ դեսպանը պատասխանեց. «Ոստիկանությունը դարձել է ավելի պրոֆեսիոնալ»։
Աշխարհահռչակ կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի` 1976 թվականին Հայաստան կատարած այցելության մասին շատ քիչ բան է հայտնի: Պատճառները կարող են տարբեր լինել:
Կիվին պարունակում է մեծ թվով միկրոտարրեր` երկաթ (0,3-0,8 մգ` ըստ տարբեր հեղինակների), ցինկ (0,15-0,3 մգ), պղինձ (0,14 մգ), մարգանեց (0,1-0,2 մգ), բոր (0,1 մգ), ալյումինիում (0,8 մգ), ֆտոր (14 մկգ), մոլիբդեն (10 մկգ), կոբալտ (1 մկգ), յոդ և այլն։
Ձեռնարկատերերի կատարած կանխավճարները տարեցտարի կուտակվել են, և այժմ պետությունն է պարտք ձեռնարկատերերին: 2014 թ. հունվարի 1-ից վերացվում է շահութահարկի 1% կանխավճարի համակարգը: Պարզ չէ, թե ինչպես են «մաշեցվելու» գերավճարները: Սա նույնպես լուրջ խնդիր է:
Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունից և «Նաիրիտ» գործարանի հանդեպ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության ցուցաբերած հետաքրքրությունը ենթադրել տվեց, որ գործարանի վերագործարկման հարցի հետ կապված` մութ թունելի վերջում լույսի նշույլներ են հայտնվում:
մայիսի 19-ին, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ (ԱՄՕ) անվտանգության պետ Կարեն Բաբայանը, ով առավել հայտնի է Շերիֆ մականունով, փորձել էր Հայստանից արտահանել արվեստի բացառիկ գործեր, սակայն արժեքավոր այդ իրերը ոստիկանությունը առգրավվել էր: Կ. Բաբայանին, սակայն, հաջողվել էր հատել Հայաստանի սահմանը և մեկնել Մոսկվա:
Ի՞նչ անեինք, դրսի՞ց բերեինք, թեև Լ.Մելքումյանը դրսի մասնագետներին էլ չի հավանում: Ի դեպ, Լ.Մելքումյանին ասվել էր, որ, եթե իրեն համախոհ որևէ մեկը կա, ով ևս դեմ է աշխատանքին, կարող է իր հետ ներկա գտնվել աշխատանքի քննարկմանը:
Տրամաբանության բացակայություն եմ տեսնում: Նախ և առաջ, հազարից ավել մարդ կար էնտեղ՝ (ոստիկանության Կենտրոնականի) բաժնի շենքում, երկրորդը՝ եթե էս երկու տարիների ընթացքում նման դեպք է եղել, ուրեմն՝ սա էլ կարող է իրականությանը համապատասխանել,- հայտարարել է Գասպարյանը՝ շարունակելով,- Իհարկե, չի եղել և չէր կարող լինել նման դեպք: Հանձնաժողով, մեկուսարան ընդունել, բոլոր տեղերը ամեն ինչ ֆիքսվում է: