ՀԿԿ բյուրոն ընդունել է Ռուբեն Թովմասյանի հրաժարականը
Քիչ առաջ տեղի է ունեցել Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի բյուրոյի նիստը, որը ընդունել է Կոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի հրաժարականը։ Հիշեցնենք, որ Թովմասյանը 2 ամիս առաջ ևս հրաժարական էր ներկայացրել բյուրոյին, սակայն բյուրոն մերժել էր նրա հրաժարականը՝ որոշում կայացնելով, որ այդ հարցը կքննարկվի ապրիլին կայանալիք կուսակցության համագումարում։
168.am-ի թղթակցի հարցին, թե ինչո՞ւ որոշեցիք կրկին հրաժարական տալ, երբ երկու շաբաթ առաջ համաձայնել էիք աշխատել մինչև ապրիլ, կոմկուսի այլլևս նախկին քարտուղար Ռ. Թովմասյանը պատասխանեց. «Ես կրկնակի հրաժարական տվեցի, որովհետև առողջական խնդիրների պատճառով չէի կարողանում կատարել իմ վրա դրված պարտականությունները։ Բյուրոն մեծ դժվարությամբ ընդունեց իմ հրաժարականը, և ես հույս ունեմ, որ իմ փոխարեն կընտրվի երիտասարդ կուսակցական, ով կկարողանա ավելի արդյունավետ իրականացնել կուսակցության ղեկավարումը»։
Ռ. Թովմասյանը մեր թղթակցին հայտնել է նաև, որ նոյեմբերի 23-ին տեղի կունենա ՀԿԿ պլենումը, որի ժամանակ էլ կընտրվի կուսակցության նոր առաջին քարտուղար։