Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ ինքը վստահ է՝ Վերահսկիչ պալատի վրա գործադրվում են ճնշումներ. «Այդ ճնշումներն անգամ հրապարակային էին, այնպես չէ, որ մենք տեղեկություններ ունեինք, տեսա՞ք՝ ինչեր խոսվեց, թե գործող նախագահի կողմից, թե կառավարության անդամների, թե մեծամասնության…»:
Այս պահին «Հայաստանը քաղբանտարկյալների կարիք չունի», «Ձեռքներդ հեռու Արգիշտի Կիվիրյանից» վերտառությամբ պաստառներով մի խումբ ակտիվիստներ ակցիա են անցկացնում ՀՔԾ շենքի դիմաց:
Գրիգոր Պապյանի սպանության փաստի առթիվ 20.02.2012թ. Սյունիքի դատախազի տեղակալի կողմից` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ 41109410 քրեական գործով, նոր ի հայտ եկած հանգամանքներով, հարուցվել է թիվ 41101412 քրեական գործը: 28.08.2012թ. թիվ 41101412 քրեական գործը ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչություն և նույն օրը ընդունվել է վարույթ:
Զաքարյանը որևէ հարցի պատասխանել չի պատրաստվում: 168.am-ը մի քանի անգամ փորձեց Իշխան Զաքարյանից մեկնաբանություն ստանալ, բայց ապարդյուն: ՎՊ նախագահը խորհրդավոր լռում է և միայն պարբերաբար կրկնում, թե կպատասխանի հարցերին, երբ հարմար առիթ լինի կամ երբ հրավիրի մամուլի ասուլիս:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի համոզմամբ, կային օպերատիվ տվյալներ, և իրավիճակը վերահսկելու համար ոստիկանները բավարար միջոցներ կարող էին նախաձեռնել
Շուրջ 20 հոգու համար կատարվածը շատ թանկ կնստի. ազատազրկման կգնան: Ես ցավում եմ, որովհետև կարող էին դրսում ավելի շատ բան անել: Շանթը խելառ հայրենասեր է և իր խելառ հայրենասիրությունն արեց ու վարակեց դրանով մյուսներին
6-ամյա Գուրգեն և Գառնիկ զույգերն ամեն օր նստում են հանգուցյալ հոր` պատից կախված նկարի տակ ու սպասում նրան: Գուրգենն օրվա մեջ մի քանի ժամ մոռանում է մանկությունը, անխոս մոտենում է հոր նկարին ու բոլորից թաքուն շշնջում է՝ «Հայրի՛կ, կարոտել եմ քեզ»:
Քաղաքացիները ցանկացած եղանակով, այդ թվում` նաև բռնության դիմելու ճանապարհով, իրենց պատկանող իշխանությունը վերադարձնելու իրավունք ունեն: Սա իմ իրավական գնահատականն է: Ես հիմնվում եմ Սահմանադրության ընդամենը մեկ-երկու հիմնարար նորմերի վերլուծության վրա:
«Երեկվա կատարվածը ծրագրավորված էր իշխանությունների կողմից: Սա քաղաքական գործ է, ոչ թե քրեական։ Նա խուլիգանություն չի արել, որ փաստաբանի ծառայությունից օգտվի»,- ասել է Ռուզաննան:
168.am-ի հետ զրույցում Betchili նորաստեղծ նախագծի տնօրեն և համահիմնադիր Արտաշես Վարդանյանն ասաց, թե Betchili-ին սոցիալական սպորտային խաղադրույքներ կատարելու համար նախատեսված խաղ է, այն ծրագրում են տեղադրել հատկապես հայկական սպորտային հարթակներում, ինչն էլ, ըստ նրա՝ կապահովի տվյալ կայքերի այցելուների ավելացմանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը չի համարում, որ երեկ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածը քաղաքական ակցիա էր: Հարցին, թե չե՞ք կարծում, որ դա հեղափոխության սկիզբն էր, ՀՀԿ-ական պատագամավորը ծիծաղեց, ապա ասաց. «Ոնց ասեմ ախր Ձեզ: Որևէ ուղիղ համեմատական՝ հեղափոխության փորձի ու անկարգության այդ փոքր դրսևորման միջև չկա»:
Գալուստ Սահակյանը նշեց, թե Հայաստանում սա առաջին դեպքն է, երբ մարդիկ հարձակվում են ոստիկանների վրա և ծեծում, ապա հավելեց, թե ոստիկանությունը փորձել է հանդուրժողական մոտեցում ցուցաբերել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այցելելու է Հայաստան: Քիչ առաջ մի քանի լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը:
«Տվյալ պահին կոնկրետ հիվանդի վիճակը համապատասխանում է իր տարած վիրահատության ժամկետային առումով վիճակին։ Սուր միջամտության կամ ստացիոնար բուժման կարիք չունի։ Ունի նեղ մասնագիտական կոնսուլտացիայի կարիք։ Եվ որոշվեց որ հիվանդը պետք է արդեն հետազոտությունը շարունակի սթրես-կենտրոնում»,- ասաց Արթուր Ռոստոմյանը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում վերաառաջարկել է Իշխանի Զաքարյանի թեկնածությունը:
Կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում 2014 թ. հունվարի 1-ից աշխատավարձից 5% պահումների հետ կապված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցների դժգոհությունները, կարծես, չեն տարածվում այլ ոլորտներում: Թվում էր, թե այդ բողոքներին պետք է միանային նաև ՀՀ-ոմ ամենաբարձր աշխատավարձ ստացող ֆինանսական ոլորտի աշխատակիցները, սակայն այս առումով այստեղ «լռություն» է:
Այդպես էժանացնել գաղափարը՝ սխալ է, մենք ստորագրում ենք և Եվրամիության, և Ռուսաստանի, և մնացած բոլոր պետությունների հետ շատ լուրջ փաստաթղթեր: Ամանորյա բացիկի պատմությունը թողնում եմ Զոհրաբյանի խղճի վրա, նման բան է ասում որպես ո՞վ, որպես ի՞նչ:
Երեկ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ոստիկանություն բերման ենթարկված անձանց թվի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:
Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումներից հետո, ինչպես տեղեկացրել ենք, ոստիկանությունը բերման է ենթարկել «հեղափոխականներին», այդ թվում` Շանթ Հարությունյանին:
168.am-ի տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են ոստիկանները դեպքի վայրից տեղափոխում ոստիկաններից մեկին:
ՀՀ վճռաբեկ դատարանն օրերս մերժել է գերմանական «Իստինվեստոր» ընկերության հայցը: Ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Դանիելյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ վերաքննիչ դատարանի վճռի բողոքարկումը մերժելու համար բերվել է «ստանդարտ» պատճռաբանություն, որ հայցը բավարար հիմնավորված չէ:
Նոյեմբերի 1-ին Грузия Online-ը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Վրաստանը Հայաստանին կվերադարձնի ներկրած 470 տոննա վարակված կարտոֆիլ:
«Եթե օրենք գոյություն ունի, պետք է կատարենք, պատրաստ լինենք, չլինենք: Եթե պետությունն օրենք է ընդունել, դա պետք է կատարվի: Վերջ ի վերջո, սոցիալական ծրագիր է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը
Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անահիտ Հայթայանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով այսօր թվով 9 հոգի տեղափոխվել են տարբեր բուժհաստատություններ:
«Մենք էլ տեսանք, որ Ոստիկանությունը երկու տասնյակից ավել վիրավորների մասին հաղորդագրություն է տարածել, բայց քիչ առաջ եմ խոսել Շտապօգնություն ՓԲԸ-ի տնօրեն Թ. Ստեփանյանի հետ, ով ասաց՝ ընդամենը 1 կանչ են ստացել»,- ասաց Ա. Հայթայանը՝ խոստանալով նոր տվյալներ ճշտելու դեպքում տեղյակ պահել:
Նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում վերանշանակել Վերահսկիչ պալատի գործող նախագահ Իշխան Զաքարյանին:
ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած պայթյունների հետրանքով կան բազմաթիվ վիրավորներ: «Իհարկե, կան վիրավորներ, բավականին շատ»,- ասաց Հունան Պողոսյանը՝ տեղեկացնելով, որ վիրավորները ոստիկանության աշխատակիցներ են:
Դիտարկմանը, թե Մաշտոցի պողոտայում հավաքված բազմության շրջանում շշուկներ են տարածվել, թե պայթուցիկները նետել են ոչ թե հեղափոխականները, այլ՝ քաղաքացիական հագուստով ոստիկանները՝ Վալերի Օսիպյանը ծիծաղելով պատասխանեց. «Ոստիկաննե՞րը…»:
Մաշտոցի պողոտան այս պահին ամբողջությամբ փակ է, ոստիկանները շղթա կազմած փակել են տարածքը:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2013թվականին արգելված խթանիչներ օգտագործած ծանրորդների ցանկը: Շուրջ 40 որակազրկված ծանրորդներից 6-ը ներկայացնում են Հայաստանը: