Ես բացառում եմ պատերազմական ուղին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը բացառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պատերազմի միջոցով։ Այս մասին նա հայտարարել է «168 Ժամի» հետ զրույցում։

«Ես միանգամայն բացառում եմ պատերազմական ուղին։ Ես կարծում եմ, որ ևս մեկ պատերազմը Լեռնային Ղարաբաղում լուրջ խնդիրներ կստեղծի բոլոր կողմերի ժողովուրդների համար։ Այնպես որ, մենք վճռական ենք տրամադրված այս հարցում, և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մեր նոր համանախագահին հստակ հանձնարարական է տվել՝ լինել նախաձեռնող, կրեատիվ (ստեղծարար) և կողմերին ուղղորդել դեպի խաղաղ հանգուցալուծում»,- ասել է դեսպանը։

Նա կարևոր է համարել հակամարտության կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորումը։  «Այժմ անհրաժեշտ է, որ երկու կողմերը հանդիպեն, խոսեն, անհրաժեշտ է գոնե ինչ-որ չափով վստահության մթնոլորտ ձևավորել կողմերի միջև։ Այսօր այդ վստահությունն ընդհանրապես բացակայում է, իսկ դժվարին որոշումներ կայացնելու համար վստահությունն անհրաժեշտ է։ Եվ մենք պետք է այն ստեղծենք»,- ասել է Ջ. Հեֆերնը։

Ջոն Հեֆերնի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս