
Երգչուհի Նանայի հեռուստաելույթից հետո համերգի կազմակերպիչները հրաժարվել են նախագծից (տեսանյութ)

Երչուհի Նանան իր համերգի հնարավոր տապալման և առաջացած խնդիրների համար մեղադրում է լրագրողներին: Այս մասին NewsBook.am-ի հետ զրույցում ասել է հենց ինքը` երգչուհի Նանան: Կայքի տեղեկություններով՝ երգչուհու՝ վերջերս կայացած հեռուստահարցազրույցը բավականին մեծ աղմուկ է բարձրացրել, որն էլ իր հերթին առաջացրել է խնդիրներ երգչուհու մասնագիտական կյանքում: Բանն այն է, որ հեռուստահաղորդումից դժգոհել են այն մարդիկ, որոնք պետք է Օդեսա քաղաքում կազմակերպեին երգչուհու համերգը։ Նրանց բարկացրել են երգչուհու՝ հեռուստաեթերից հնչած «ռաբիզոտ» արտահայտությունները, ավելին, հանդիսատեսից շատերը հետ են վերադարձրել գնված տոմսերը՝ այսպիսով հրաժարվելով մասնակցել համերգին։ Վերոնշյալ տեղեկությունը ճշտելու համար NewsBook.am-ը զրուցել է երգչուհու հետ, ով ասել է.
«Ես արդեն հոգնել եմ, այլևս հարցազրույցներ չեմ տալու, որովհետև լրագրողների պատճառով, ես չեմ ուզում խայտառակ լինեմ անիմաստ տեղը` հիմար ու անգրագետ քննադատություններով, պետք չի, էլի»: Հարցին, թե Դուք, փաստորեն, Ձեր գործնական անհաջողությունների համար մեղադրում ե՞ք լրագրողներին, երգչուհին բավականին սրամիտ պատասխան է տվել. «Հա, բա չէ, մեր հարևան Հռիփսիմեին, կամ Վալոդիկին»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: