Բաժիններ՝

Աշոտ Կարապետյան. Ես ինչի՞ պիտի… ինչ-որ անհեթեթ անձի, ինչ-որ երկոտանի անձի ծեծելս որն ա՞

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ Կարեն Եսայանի սպանության գործի շրջանակներում ցուցմունք է տվել ամբաստանյալ : «Առաջին լրատվականի» փոխանցմամբ՝ նա նախ հայտարարել է, որ ինքը որևէ առնչություն չունի Եսայանի սպանության գործին և իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում, ապա իր ցուցմունքում հանգամանալից նկարագրել է, թե ինչպես է դաժան ծեծի ենթարկվել Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի և Երևանի ներկայիս ոստիկանապետ, այն ժամանակ քրեական հետախուզության վարչության պետ Աշոտ Կարապետյանի կողմից:

«Բաբակեխյանը սկսեց ծեծել ինձ, մի ձեռքով պինդ բռնում էր մի ականջս, մյուս ձեռքով հարվածում էր մյուս ականջիս: Այդ ժամանակ նա հրահանգեց, անունը լավ չեմ հիշում՝ Ազատ էր, թե Արազ, որ աթոռ բերի: Նա փայտից աթոռ բերեց, բայց Բաբակեխյանը զայրացավ՝ ասելով, որ երկաթից աթոռ բերի: Ինձ պառկացրին գետնին, մեջքի կողմով գլուխս կիսածալված հենեցին պատին, աթոռը նստելու տեղի կողմից դրեցին դեպի ինձ, ոտքիս թաթերը դուրս հանեցին հենակի հատվածից՝ սրունքների հետևի մասով դեպի նստատեղը: Նրանցից մեկը` Վահրամ Ենգոյանը, հանեց կոշիկներս: Բաբակեխյանը ռետինե սև մահակով հարվածեց ոտքերիս, ոտնաթաթերիս տակ, այդ ժամանակ Կարապետյանն ու Ենգոյանը բռնել էին ինձ, որ չշարժվեմ: Նրանք ինձ ծեծելով ուզում էին ստիպել, որ ասեմ, թե իբր ես եմ սպանել Կարենին»,- իր ցուցմունքներում շարադրել է Հարություն Սարգսյանը:

Աշոտ Կարապետյանը, սակայն, կայքի հետ զրույցում անհեթեթություն է որակել մեղադրյալի ցուցմունքները՝ զարմանալով, թե ինչպես կարելի է գնդապետ մարդուն մեղադրել մարդ ծեծելու մեջ: «Ամեն մի մեղադրյալ կարող է մի անհեթեթություն ասի: Քննչական գլխավոր վարչության պետ անձը ո՞նց կարող է մարդ ծեծի կամ ինչ-որ բան: Ինչի՞ մասին է խոսքը»:

Դիտարկմանը, որ եթե այդպիսի բան տեղի ունեցած չլիներ, ինչպե՞ս կարող էր Հարություն Սարգսյանը այդքան հանգամանալից նկարագրել, թե ինչպես են իրեն ծեծի ենթարկել, ինչպես է ինքը բռնել, որ Բաբակեխյանը ծեծի, կամ համոզել, որ սպանության մեղքն իր վրա վերցնի, նա ասել է: «Ախր, էնպես ասում եք ու վերջ, հա՞: Ինքն ասում ա, որ ես ծեծել եմ, դուք էլ հարցնում եք հա՞ դրա մասին: Տենց էղա՞վ բա: Եթե ինքը տենց ցուցմունք ա տվել դատարանում, ապա ինքը սուտ մատնության համար մի հատ էլ պատասխան պիտի տա: Սկսենք դրանից: Ոչ մի մեղադրյալ այսօր չի ասում, որ ինքը մեղավոր է, բայց ապացույցների ճնշում կա, բան կա: Համ էլ էդ նոր ա՞ հիշել, որ տենց բան ա եղել, բա նախաքննության ժամանակ խի՞ չէր ցուցմունք տալի: Ես բանուգործ չունեմ հա՞, ես ինչի՞ պիտի… ինչ-որ անհեթեթ անձի, ինչ-որ երկոտանի անձի ծեծելս որն ա՞: Ամոթ ա ուղղակի: Գիտեք ոնց, իմ աշխատողները պռոստը չեն հարգի ինձ, եթե ես մարդ ծեծեմ»,- ասել է Երևան քաղաքի ոստիկանապետը:

Կարդացեք նաև

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս