
Գալուստ Սահակյանը՝ Զարուհի Փոստանջյանին. Մեռյալներն իրավունք չունեն կենդանիների մասին բան խոսել

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, թե՝ միանալով Մաքսային միությանը և մերժելով Ասոցացման համաձայնագիրը, Սերժ Սարգսյանը «թաղեց» Հանրապետական կուսակցությունը: Անդրադառնալկով այս հայտարարությանը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ասաց. «Ես կարծում եմ` մեռյալներն իրավունք չունեն կենդանիների մասին բան խոսել»:
Ինչ վերաբերում է Զ. Փոստանջյանի մեկ այլ հայտարարությանը, թե Վիլնյուսում Սերժ Սարգսյանը «Ճամփորդ է», ապա Գալուստ Սահակյանն ասաց. «Ես կարծում եմ` Զարուհի Փոստանջյանը պետք է ավելի լուրջ նայի երևույթներին և իր ճամփորդական ճամպրուկը չփոխարինի այլոց հետ»: