
Դավիթ Շահնազարյանը՝ ՀԱԿ անդամներին. Երբ որ ՀԱԿ-ը հետ կգա Ռուսաստանից, այդ ժամանակ ինձ ավելի հաճախ կտեսնեք

Երեկ Ազատության հրապարակում հօգուտ Հայաստանի եվրաինտեգրացիայի և ընդդեմ Մաքսային միությանն անդամակցելու հանրահավաք էր հրավիրել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Հանրահավաքում, բացի Պարույր Հայրիկյանից, ելույթ ունեցան պատմաբան Ռաֆիկ Համբարձումյանը և «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանը: Հանրահավաքին մասնակցում էր «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Հանրահավաքին մասնակցում էին նաև մի քանի ՀԱԿ շարքային և ոչ շարքային անդամներ: Նրանցից մի քանիսը մոտեցան ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանին և դժգոհեցին, թե ինչո՞ւ նա չի երևում, ինչո՞ւ է հեռացել իրենցից: «Այդ դուք չեք երևում, դուք եք գնացել Ռուսաստան, ես Հայաստանում եմ: Երբ որ ՀԱԿ-ը հետ կգա Ռուսաստանից, այդ ժամանակ ինձ ավելի հաճախ կտեսնեք»,- իրենց բաժանումն այսպես բացատրեց Դավիթ Շահնազարյանը: