Վարդան Պետրոսյանի առողջական վիճակն անփոփոխ է

Դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակն առայժմ անփոփոխ է. նա շարունակում է մնալ ՀՀ արադարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիվանդանոցում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

«Բուժումները ստանում է, բուժման ընթացքի մեջ է»,- ասաց նա:

Հարցին՝ ե՞րբ Վարդան Պետրոսյանը կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոցից», Գ. Ղլեչյանը պատասխանեց, որ մինչև չբուժվի, քրեակատարողական հիմնարկ չի տեղափոխվի: «Մինչև բժիշկները չգտնեն, որ ինքը կարող է այլ քրեակատարողական հիմնարկում լինել, ինքը չի տեղափոխվի»,- ասաց  քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետը:

Հիշեցնենք, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին հոկտեմբերին տեղի ունեցած ավտովթարի արդյունքում մարմնական վնասվածքներ էր ստացել նաև Վարդան Պետրոսյանը: Վթարի արդյունքում Էդգար և Էդվարդ Հակոբյանները մահացել էին, վարորդ Արթուր Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, Տաթևիկ Հակոբյանը, Էմմա Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոններ:

Կարդացեք նաև

Հարուցված քրեական գործի շրջանակներում Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ (ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մաս): Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել նրան կալանավորելու մասին, որոշումը անփոփոխ է թողել նաև վերաքննիչ քրեական դատարանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս