«Այս պահին ունեցած զգացողություններս աննկարագրելի են, անսահման երջանիկ ենք և´ ես, և´ Նունեն, և´ Հենրին, ով մեզնից շատ էր սպասում քույրիկի ծնվելուն: Նունեի ու փոքրիկիս հետ ամեն բան կարգին է. հավանաբար երկու օրից տուն կգնանք»:
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով` Հայաստանը պետք է կասեցնի Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը և դուրս գա ճամբարային մտածողությունից:
Հայտնի է դարձել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի 2015 թվականի պլանը՝ կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ:
«Սահմանադրական իշխանափոխության, Հայաստանի ինքնիշխանության պահպանմանը հասնելու միակ ձևը միացյալ հրապարակն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհանիիսյանն իր այսօրվա ասուլիսում անդրադարձավ կուսակցության վարչության անդամ, լրագրող Հրայր Մանուկյանին և Հոփսեփ Ղազարյանին հավաքագրելու՝ ԱԱԾ-ի փորձին։
Հուլիսի 1-ից գործող նոր օրենքի համաձայն՝ պետական համակարգի վարձու աշխատողներ են համարվում հանրային ծառայողները (բացառությամբ ՀՀ պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների և Հայաստանի փրկարար ծառայության համակարգի հրամանատարական և ոչ հրամանատարական կազմի ծառայողների, քրեակատարողական ծառայողների և դատական ակտերի հարկադիր կատարողների)
Ասուլիսը վարողը ռուսերեն լեզվով է ներկայացրել հյուրին և ներողություն խնդրել, որ ասուլիսն անցկացվելու է ռուսերենով: Սա լուրջ դժգոհություն է առաջացրել մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների շրջանում
Անցած տարի պաշտոնապես հայտարարվեց, որ Եվրամիությունը թույլատրել է հայկական մեղրն արտահանել Եվրոպա: Այս հնարավորությունը ոգևորել էր մեղվապահներին, և նրանք սկսել էին ԵՄ երկրներում գործընկերներ փնտրել: Սակայն մինչ օրս եվրոպացիները «չեն համտեսել» հայկական մեղրը, այն չի հասել եվրոպականշուկա:
«Բոլոր դիմորդների անունից ցանկանում ենք ետ վերցնել սույն թվականի հունիսի 30-ին մուտքագրված դիմում-բողոքը, քանի որ համալսարանում տեղի է ունեցել հանդիպում մեր՝ դիմորդներիս և ընդունող հանձնաժողովի անդամների և մասնագետների միջև, որի ընթացքում ստացել ենք մեզ հուզող հարցերի սպառիչ պատասխանները»
Դեռևս նախորդ շաբաթվա վերջին ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը տեղեկացրել էր, որ ԲՀԿ-ն դուրս է եկել Եվրոպայի լիբերալ դեմոկատների խմբակցությունից և անդամակցել է պահպանողականների խմբակցությանը:
Շատ լավ գիտեք, որ ՍԴ նախագահը, եթե որևէ հարցի վերաբերյալ, որը կարող է ՍԴ քննության առարկա դառնալ, նախապես կարծիք է արտահայտում, դա նրա պաշտոնանկության պատճառ կարող է դառնալ, այնպես որ եթե դուք ինձ համար դիվերսիա եք նախապատրաստում, կարող եմ ինչոր բան ասել:
«Շատ մեծ գործեր դեռ չունեմ գրած, բայց այս ոճը շատ ինձ հոգեհարազատ է. կարևորը՝ կարողանաս այդ փոքր հատվածում դնել քո էմոցիաները, որոնք ոչ միայն քոնն են, այլև ինչ-որ մարդիկ էլ են դրանք զգացել, ու կարողանաս այդ մարդկանց մոտ ինչ-որ բան արթնացնել ու փոխել»,- պատմում է գրողը: Արձակագիրն իր գրական գործերն առաջինն «Անդին» ամսագրում է տպագրել. ավելի շատ՝ որպես կինոքննադատ է տպագրվել ու հույս ունի, որ այս մոտ ապագայում իր էսսեների գիրքը կունենա: Արամին հնարավոր է նաև «Բյուրոկրատ» գրախանութում հանդիպած լինեք. նա սովորելու տարիներին աշխատել է իրեն շատ հոգեհարազատ այդ գրքերի աշխարհում:
Վերջին տարիներին այգու տնօրինությունը խիստ որոշում է կայացրել, որ կենդանիներին պետք է կերակրել միայն այգում վաճառվող կերերով: Կերի մեկ տուփն արժե 400 դրամ, կան թռչունների, եղնիկների, արջերի համար նախատեսված կերեր, որոնց բաղադրությունը հետևյալն է` մի քանի կտոր բազուկ, կաղամբի մի քանի փոքրիկ շերտեր, ճակնդեղի կտորներ, ցորենի թեփ, ցորենի ալյուր, վարսակ, չոր հաց:
Վերջին շրջանում Վրաստանի ու Ռուսաստանի միջև ձևավորված հարաբերությունները կարող են օրինակ ծառայել նաև Հայաստանի ու Թուրքիայի համար:
Երբ կինը դիմադրել է, ինքը՝ բարկանալով դրանից, սկսել է ավելի ուժեղ հարվածել։ Այդ ժամանակ վերցրել է պատշգամբում դրված փոցխը և սկսել դրա փայտե հատվածով հարվածներ հասցնել կնոջ մարմնի տարբեր մասերին։ Շուտով, տեսնելով, որ կինն այլևս չի դիմադրում և չի շարժվում, գրկել է նրան, տարել տուն, պառկեցրել թախտի վրա։ Այդ ժամանակ կինը սկսել է մի կերպ խոսել և խնդրել է կանչել իր քրոջը, սակայն ինքը գնացել է ննջասենյակ և քնել։
Ինչո՞ւ մեկ տարվա ընթացքում չի հավաքվել ծրագրի սկզբնական շրջանի համար անհրաժեշտ գումարը (ըստ հաշվարկի` մոտ 200 միլիոն դրամով հնարավոր էր ծրագիրը մեկնարկել): Արդյոք Հայաստանի Հանրապետության կառավարության հանդեպ վերջնականապես կորե՞լ է Սփյուռքի վստահությունը, թե՞ համաշխարհային տնտեսական ճգնաժամն է ազդել աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների ու հայկական կազմակերպությունների ֆինանսական վիճակի վրա:
Գայլուկն ունի մեծ կիրառում օծանելիքի և մաշկի, մազերի խնամքի համար նախատեսված միջոցների արտադրությունում, օրինակ` քսուքներ, մերսման համար նախատեսված յուղեր, օստեոխոնդրոզի և ռևմատիզմի դեպքում ցավերը նվազեցնող թրջոցներ, մազերն ամրացնող օճառահեղուկ, քնաբեր հատկություն ունեցող հավելումներ` լոգանքի համար։
Երևանում «Կարֆուրի» ներկայացուցիչները ներկայումս ուսումնասիրում են սննդի անվտանգության համակարգերի ներդրվածության մակարդակը: Այս մասին 168.am-ին հայտնեց Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը:
Նման մի բան արդեն տեղի ունեցել է. 1997թ. Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց Ղարաբաղի հարցը լուծելու պատրաստակամության մասին, որը, սակայն, մերժվեց բանակի և իշխանական վերնախավի ներկայացուցիչների կողմից, ովքեր և Տեր-Պետրոսյանին պարտադրեցին հրաժարական տալ: Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա կողմից ղեկավարվող ՀԱԿ-ի անդամները մտածում են, որ այն առիթը, որը օգտագործվել է իրենց հրաժարական պարտադրելու համար, իրենք կարող են օգտագործել իշխանությունը հետ վերադարձնելու նպատակով:
«Ինքն էլ ողբում է, հոգեբանական վատ վիճակում է, բայց ոչ մի բան հաշվի չառնվեց»,- նշեց Լիդա Ժամհարյանը: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատավճիռը կողմը պատրաստվում է բողոքարկել, քանի որ իրենց պնդմամբ դեպքը պատահականության եւ ոչ թե դիտավորության հետեւանք է. «Էն, ինչը որ պատահականություն է, օրենքով անեին, էսօր էլ իբրեւ թե սահմանադրության օրն է, ու իմ էրեխուն էսքան անարդար մոտեցան: Էս դեպքը լրիվ առանձնահատուկ էր, առանձնահատուկ մոտեցում էր պահանջում, բայց չգիտեմ ինչ արեցին…»:
Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի իրավակարգավորումները հետապնդել են մեկ նպատակ՝ թույլ չտալ աշխատող անձի համար սպառման կրճատում:
«Շնորհավորում եմ հանդիպման հերոս Մատս Հյումելսին և Գերմանիայի հավաքականին Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալու առթիվ»,- թվիթթերի իր էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Մենք մեր խնդիրներն արդեն իսկ ավարտել ենք, մեր տեխնիկական խնդիրները վերջացրել ենք, և պայմանագիրն արդեն ուղարկված է համապատասխան երկրներին: Դեպքերից առաջ չընկնենք, քննարկումներից հետո բոլորի համար պարզ կլինի»,- ասաց նա:
«Հարավային Կովկասի երկրներում, այդ թվում Հայաստանում, սննդարդյունաբերության ոլորտի արտադրողները շատ խնդիրներ ունեն` կապված անվտանգության համակարգերի ներդրման հետ: Հարկավոր է շատ ռեսուրս, շատ ժամանակ, որպեսզի փոխվեն գործընթացները: Այսօր Մաքսային միության համատեքստում այդ ամենը դառնում է ավելի կարևոր, որովհետև սննդի անվտանգության համակարգը (FSMSs) հիմնական չափանիշն է, որով ՄՄ երկրներ արտահանում կկատարվի»,- 168.am-ին ասաց ՀԲ խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից ՀՀ-ում իրականացվող «Հայաստանում սննդամթերքի անվտանգության բարելավման» ծրագրի ղեկավար Մայա Թևզաձեն:
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ աշխատակիցները 168.am-ին են փոխանցել իրենց բաց նամակը, որն ուղղված է ՀՀ նախագահ պարոն Ս.Սարգսյանին, ՀՀ վարչապետ պարոն Հ.Աբրահամյանին, ՀՀ ԱԺ նախագահ Գ.Սահակյանին: Նամակում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն նախագահ, Ձեզ են դիմում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ աշխատակիցները` հույսով, որ ի դեմս երկրի ղեկավարների, կգտնվի մեկը, ով ի վիճակի կլինի լուծել մեր հանրապետության երբեմնի […]
Ոչ իշխանական ուժերից հրաշալի քառյակի ներկայացուցիչները տարբեր հարթակներում վստահեցնում են, որ աշնանը բավական լուրջ ներքաղաքական իրադարձություններ են տեղի ունենալու, որոնք հանգեցնելու են իշխանափոխության: Նրանք հրապարակայնորեն չեն բացահայտում, թե որն էլ լինելու իշխանափոխության առիթը, բայց ոչ հրապարակային, մասնավոր զրույցներում չեն թաքցնում, որ առաջիկայում հնարավոր է՝ իշխանությունը կանգնի երկընտրանքի առաջ. ստորագրել Ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող փաստաթուղթ կամ հրաժարական տալ:
2008 թվականին ՕԵԿ-ը վերցրել է տարածքի մյուս կեսը, ցանկապատել է՝ ասելով, որ ժամանակավոր օգտագործելու են վարձակալության պայմանով, որը, նույնպես, ըստ Պ. Էֆենդյանի՝ կառավարությունը պետք է թույլատրեր, իսկ Ագրարային համալսարանը միայն մեկ տարով իրավունք ուներ վարձակալության տալու տվյալ տարածքը՝ գույքի կառավարման վարչության համաձայնությամբ:
Ինչպես տեղեկացրել էինք, Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը ծանր վնաստ պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանն այսօր դատարանի վճռով՝ մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 17 տարվա ազատազրկման: 168.am-ի հետ զրույցում Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ խոսելով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի մասին, ասաց. «Ես գտնում եմ, որ սա խայտառակ դատավճիռ էր: Նման կերպ […]
«Արարատյան դաշտում 100-150 նոր հորատարներ ստեղծել` ստորգետնյա ջրերը վերհանելու համար. սրա համար հատկացվում է 550 մլն դրամ` չնայած նախորդ տարի Տիգրան Սարգսյանի կառավարությունը որոշում էր ընդունել, որ ռեսուրսները վերականգնելու ու անխնա չօգտագործելու համար դրանք պետք է փակվեն, որի համար հատկացվել էր 107 մլն դրամ: Որքան գիտեմ՝ այդ գումարը տրվել էր «Հայջրնախագիծ ինստիտուտի» տնօրեն Յուրի Ջավադյանի հիմնարկությանը: Այս տարվա հորատարերի ծրագրերի հետ մեկտեղ` 70մլն խմ լրացուցիճ ջուր էլ Սևանա լճից պետք է դուրս բերել այն դեպքում, երբ, իմ տեղեկույթուններով` այս տարի լճի մակարդակն իջել է 8 սմ- ով: Երկու կառավարության ծրագրերն էլ սխալ են»,-նշեց Ք. Հովհաննիսյանը:
Դրանց դիտումից հետո Շանթ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ նոյեմբերի 5-ին իր կողմից հնչեցված խոսքերը հայհոյանք չեն եղել: Ըստ Շ. Հարությունյանի «սուկա» բառը ինքը որպես հայհոյանք չի գործածել. «Ռուսական կալանավորական մշակույթում» կա այդ բառը, որով անվանում են պատվեր, հանձնարարություններ կատարող անձանց: