Ամբաստանյալ Արմեն Հովյաննիսյանն առաջարկեց չկարդալ իրեն առաջադրված մեղադրանքը՝ ժամանակ չկորցնելու համար՝ ասելով. «Մեղավոր չեմ ճանաչում, խուլիգանություն չեմ կատարել»: Մեղադրողը, այնուամենայնիվ, հրապարակեց նաև նրան առաջադրված մեղադրանքը, որից հետո ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ ինքն օգտվել է իր սահամադրական իրավունքից՝ արտահայտելով իր դիրքորոշումը Հայաստանում տիրող «բեսպրեդելի» դեմ: Արմեն Հովհաննիսյանը հայտարարեց նաև, որ ինքը յոթ ամիս է՝ կալանքի տակ չէ, այլ «իշխանական գերության մեջ». «Սահմանում թուրքերն են մեզ գերեվարում, ստեղ՝ դուք»:
Արման Նավասարդյանի կարծիքով` այն դեպքում, երբ Ալիևն իր մարտաշունչ, միլիտարիստական հռետորաբանությամբ խանգարում է ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին և բացի այդ` վիրավորում է մեր ազգային արժանապատվությունը, «պարտիզանի նման լռելը» և նրա հետ բանավեճի մեջ չմտնելը սխալ քայլ է: Դիվանագետն ասաց, որ պրոֆեսիոնալ չի համարում այն, որ հայ պատգամավորները հարկատուների հաշվին գնում, հասնում են Ստրասբուրգ և «նորահարսի նման» նստում և ոչինչ չեն ասում:
Ամբաստանյալ Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ ոստիկաններից մեկը չի ներկայանում, երբ ինքը խնդրում է դա, սակայն դրա իրավունքը ոստիկանը չունի: Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ այդ ոստիկանը ամեն անգամ սպառնում է իր վրա ևս մեկ «հոդված ավելացնել»: Ըստ Շանթ Հարությունյանի՝ այդ ոստիկանը դա հայտարարում է իր աշխատողների մոտ, և նա ԿԳԲ-ի գործակալ է:
«Միկոյանը եղել է բավականին լուրջ դերակատարություն ունեցող անձնավորություն խորհրդային իշխանության համակարգում: Ես կամ որևէ մեկը չենք, որ պետք է գնահատենք նրա դերը, որովհետև այն փաստարկները, որոնք ասվում են, դրանք, ըստ էության, իրականության հետ որևէ կապ չունեն: Հիմա որոշել են այդ մարդու արձանը՝ որպես պատմության մեջ լուրջ դերակատարություն ունեցող մարդու արձան, դնեն: Կամ Բաբաջանյանինը՝ տանկային ստորաբաժանումների մեր ամենամեծ մարշալն է: Նրանք մեր ազգի մեջ այն մարդիկ են, որոնք բավականին լուրջ դերակատարում են ունեցել պատմության տարբեր էտապներում: Ի՞նչ խնդիր կա, որ այս մարդկանց արձանները տեղադրում են»:
Ալերգիաները մարդկանց մոտ արտահայտվում են դժվար շնչառությամբ, ալերգիկ հարբուխի տեսքով, արցունքահոսությամբ, քորով, ցանով: Դա իր հերթին բերում է մաշկի ամբողջական խախտման և նպաստավոր պայմաններ ստեղծում երկրորդային ինֆեկցիաների զարգացման համար: Ամռանը հիմնականում սրվում են մաշկային տիպի ալերգիաները, որոնք կարող են արտահայտվել ատոպիկ դերմատիտի (ալերգիկ մաշկաբորբ) և ֆոտոդերմատոզների ձևով, երբ արևի ճառագայթների հետ կապված բորբոքում է առաջանում:
Հայաստանը դեռ անցումային շրջանում է, երկար տարիներ անկախություն չենք ունեցել, դրանից բացի` խորհրդային հասարակարգում ենք ապրել, այնպես որ, կազմակերպվող երկրի օրենքների, մարդկային հարաբերությունների, ժամանակը ճիշտ և նպատակային օգտագործելու, գիտելիք ձեռք բերելու առումով` մենք դեռ սովորելու շատ բան ունենք, այդ ընթացքի մեջ ենք: Ես` ինքս, վերջին տասը տարվա մեջ ամեն տարի եկել եմ Հայաստան, և զգում եմ, որ զարգացում կա, նույնիսկ այդ Ձեր նշած մարդկանց մեջ էլ կա զարգացում, քաղաքում էլ կա զարգացում:
2001թ. վերջին՝ նախագահական ընտրություններից առաջ, այդ պահին ռուսամետ դիրքերից հանդես եկող ՕԵԿ-ն ԱԺ ներկայացրեց «Ռուսաց լեզուն երկրորդ պետական լեզու ճանաչելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Այդ ժամանակ ՀՀ-ն արդեն ԵԽ անդամ էր և արտաքին քաղաքական կողմնորոշումն ուրվագծվում էր դեպի Եվրոպա: Օրինագիծը մերժվեց: Շատ ժամանակ չանցած Արթուր Բաղդասարյանն արդեն «մարտնչում» էր հանուն եվրոպական ինտեգրացիայի:
«Դա կլինի մեր վերջնագիրը: Այսպես ապրել չի լինի, արդեն 7 տարի պաշարման մեջ ենք»,- ասաց Գերավետյանը:
«Երբեմն բողոքները, գանգատները շատ են լինում, քանի որ մեր հանրությունը ճիշտ չի գնահատում իր իրավունքները, ստանալիքը, իրեն տրվածը և սկսում է բողոքել»,- ասում է պարոն Պողոսյանը:
«ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում որպես հրատապ հարց ներառված էր Ուկրաինայի քաղաքական ճգնաժամի հետևանքով երկիր հարավ-արելյան շրջաններում հումանիտար ճգնաժամի խորացումը, որի շրջանակներում ելույթ ունեցավ Ուկրաինայի նախագահ Պետեր Պորոշենկոն»,- 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
ԱԺ աշխատակազմի նոր ղեկավար Հրայր Թովմասյանը որոշել է խորհրդարանը ազատել աշխատակազմի հնաբնակներից: 168.am-ի տեղեկություններով՝ Թովմասյանի հորդորով աշխատանքից ազատվելու դիմում է գրել ԱԺ աշխատակազմի գործերի կառավարիչ Համիկ Մկրտչյանը և նրա տեղակալ Ալբերտ Խաչատրյանը:
«…Մեր եւ քառյակի միջեւ համագործակցություն չկա, եթե այդպիսին չհամարենք քննադատական վերաբերմունքը իշխանության կողմից վարվող քաղաքականությանը տարբեր ուղղություններով: Հնարավո՞ր է արդյոք համագործակցությունը ընդդիմության հետ ինչ-որ ձեւաչափով ապագայում, ասել չեմ կարող, որովհետեւ չգիտեմ»,- ասել է նա:
Հունիսի 23-ին` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցի ժամանակ, քաղաքացիների նկատմամբ ոստիկանության իրականացրած գործողությունները ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պարտության նշաններն էին: Այսօրվա ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական բռնության» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Կառավարության որոշմամբ ֆուտբոլի ՀՀ հավաքական թիմի անդամ Յուրա Մովսիսյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից:
Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ Ռուսաստանը շարունակում է շահագործել Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը` արձագանքելու նրա յուրաքանչյուր հրավերին կամ կոչին: «Եթե Հայաստանը չգտնի իր յուրահատուկ դերակատարությունը, որը կարող է ստանձնել, ապա դժվար կլինի այլևս խոսել Արևմուտքի հետ այն լեզվով, որով խոսում են: Սա նմանվելու է կուտակայինի «պարտադիր, բայց ոչ պարտադրված» բանաձևին, ինչն արդյունավետ չէ»,- ասաց նա:
Երբ Սարգսյանը հայտարարեց եվրոասոցիացումից հրաժարվելու մասին, Հայաստանում գրեթե ոչ ոք չընդվզեց այդ որոշման դեմ: Երկրի հիմնական ընդդիմադիր կուսակցությունները հայտարարեցին, որ Եվրասիական միությանն այլընտրանք չկա, կամ այդ գործընթացը համարեցին անշրջելի: Իսկ հասարակությունը Եվրասիական միությանն անդամակցելու որոշումը համարեց իրերի բնական վիճակին համահունչ` «Հավերժ Ռուսաստանի հետ» կարգախոսի շրջանակներում:
Ռիչարդ Կիրակոսյանը պատմեց, որ Բաքվում` նույն հյուրանոցում, որտեղ հանգրվանել էր հայկական պատվիրակությունը, տեսել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Սակայն նա ավելի մտահոգիչ համարեց այն փաստը, որ Լավրովի հետ միասին Բաքու էին մեկնել նաև Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, ինչը նշանակում է, որ ԼՂ հարցը եղել է Լավրովի և նրա ադրբեջանցի գործընկերոջ բանակցությունների օրակարգում, ինչպես նաև ռուս երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք ընդգրկված են Ադրբեջանին զենք մատակարարելու գործընթացում: «Հայաստանն ավելի մեծ հարգանք պետք է պահանջի Ռուսաստանից և նրա հետ հարաբերություններից»,- նշեց Ռ. Կիրակոսյանը:
«Դվին Հոլդինգը» հիմնադրվել է 2011 թ. հունվարին: Որպես համահիմնադիրներ` պետռեգիստրում գրանցված են Ռաֆիկ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Կառլեն Առաքելյանը, Սամվել Մելիքսեթյանը, Միքայել Մնացականյանը: Ռաֆիկը Տիգրան Սարգսյանի որդին է և, տարածված լուրերի համաձայն, սերտ կապեր ունի քրեական աշխարհի հետ, որի պատճառով գտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում, և անցած տարի հունիսին նրան նույնիսկ կանչել են հարցաքննության, բայց մի քանի ժամից անհասկանալի կերպով բաց են թողել:
«Անաստաս Միկոյանն ավելի շատ քաղաքական գործիչ է, որն իր հայրենիքի համար այնքան էլ շատ մեծ բաներ չի արել, որ արձան տեղադրվի: Այն, որ նրա անունով դպրոց կա Երևանում, դա հերիք էր երևի թե: Բայց մարշալներ՝ Բաբաջանյանը, Բաղրամյանը, Խափերյանցը և Ծովակալ Իսակովն իրոք արժանի են ունենալու իրենց անվամբ փողոցները, դպրոցները և, ինչու ոչ՝ նաև արձանները Երևանում: Եթե այս պարագայում որևէ մեկը պետք է հունգար ժողովրդի անունից հանդես գա, քննադատի մարշալ Բաբաջանյանին, պետք է չմոռանանք, թե ինչպես մի քանի տարի առաջ նույն հունգարական իշխանությունները, Ադրբեջանի հետ գաղտնի բանակցելով, բաց թողեցին Գուրգեն Մարգարյանին սպանող Ռամիլ Սաֆարովին»:
«Ռուսաստանն Ադրբեջանին զենք է մատակարարում վերջին 23 տարիներին: Ռուսաստանը վերջին 23 տարիներին զենք է մատակարարում նաև Հայաստանին: Ռուսաստանը մեր տարածաշրջանում երկու բան չի ուզում` խաղաղություն և պատերազմ: Հետևաբար՝ նա զենք է տալիս երկու կողմերին էլ, մեկին` փողով, մյուսին` անվճար, որպեսզի պահպանի այն հավասարակշռությունը, որը կա տարածաշրջանում: Որևէ նոր բան ես չեմ տեսնում»,- ասում է Ալեքսանդր Իսկանդարյանը:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, թե գոհ է զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան գործով նախաքննությունից, ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ՝ մեղավորությունը հիմնավորելու համար: Գևորգ Կոստանյանը, ով այս քրեական գործի նախաքննության ընթացքում զբաղեցնում էր ՀՀ զինվորական դատախազի պաշտոնը, հայտարարել էր նաև, որ այս գործով «ունենք մեղադրական դատավճիռ»: Մինչդեռ, գործը դատական վիճաբանությունների փուլում է, դատարանը խորհրդակցական սենյակ չի հեռացել: 168.am-ն այսօր ասուլիսում Գևորգ Կոստանյանին խնդրեց պարզաբանել իր վերոնշյալ հայտարարությունները:
Այսօրվա ասուլիսում լրագրողները ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին՝ արդյոք ՀՀ նախկին վարչպետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն անցնո՞ւմ են հայտնի օֆշորային գործով, ի՞նչ գնահատական կարող է նա տալ նախաքննական մարմնի աշխատանքին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործարար Փայլակ Հայրապետյանը նշում է, որ գործողություններ չեն կատարվել:
«Նյութերը նախապատրաստվում են ինչպես ոստիկանի կողմից իր հնարավոր պաշտոնական դիրքը չարաշահոլու կամ չչարաշահելու հետ կապված, այնպես էլ՝ այլ անձանց կոմից հնարավոր ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստերի կապակցությամբ»,- ասաց Գևորգ Կոստանյանը՝ խոսելով Սարյան փողոցում տեղի ունեցած հայտնի միջադեպի մասին:
«Միխայիլ Կալաշնիկովն այն «ստեղծագործության» հեղինակն է, որը բերում է դժբախտություն, սուգ և արհավիրք միլիոնավոր մարդկանց տները: Իհարկե, ես համարում եմ Կալաշնիկովին տաղանդավոր կոնստրուկտոր, բայց դա չի նշանակում, որ նրա արձանը պետք է դրվի: Եթե դնեին, ասենք՝ Չայկովսկու, Պուշկինի, Լերմոնտովի կամ որևիցե այլ երևելի ռուսի արձան, որևիցե կերպ հասկանալի կլիներ: Բացի դրանից՝ ես փորձել եմ ուսումնասիրել՝ էլ ի՞նչ հայտնի զինագործի արձան է տեղադրված (ասենք, Ջոն Բրաունինգի, Սեմյուել Կոլտի, Ուզիել Գալի, Վալտերի): Ոչ մեկն էլ այդպիսի պատվի չեն արժանացել, որ իրենց արձանները տեղադրվի իրենց հայրենիքում կամ նույնիսկ հայրենիքից դուրս»:
Ես կարծում եմ՝ դրանք անգամ համադրելի չեն մի քանի պատճառներով: Պատճառ առաջին՝ հաշվի առնելով նրանց արարքի ծանրությունը: Ինչո՞ւ: Որովհետև կրակոցները, որոնք տեղի են ունեցել Քանաքեռ-Զեյթունում, գործը հարուցվել է խուլիգանության 1-ին մասի փաստով, որովհետև Կենտրոնի դատարանում, երբ Կյուրեղյանն արդեն կրակոցներ արձակեց, գործը հարուցվել է խուլիգանության 4-րդ մասի փաստով: Ինչո՞ւ:
Մեր դիրքերը ՀՀ բանկային շուկայում գոհացուցիչ են: Սպառողական և ՓՄՁ-ների վարկավորման ծավալով՝ «Յունիբանկը» հայաստանյան բանկերի առաջատար հնգյակում է, իսկ ժամկետային ավանդների գծով` եռյակում:
Յունիբանկի մասնաճյուղերը փուլ առ փուլ անցում են կատարում «մեկ պատուհանի» սկզբունքով հաճախորդների սպասարկմանը: Այսօրվանից «Զվարթնոց» մասնաճյուղը ևս հաճախորդների սպասարկումն իրականացնում է «մեկ պատուհանի» սկզբունքով: Հիշեցնենք, որ «Զվարթնոց» մասնաճյուղը գտնվում է Զվարթնոց օդանավակայանում և աշխատում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի:
Ա.Շաբոյանը կոչ արեց տնտեսվարողներին՝ ուղղորդել ՏՄՊՊՀ աշխատանքները, և ամրապնդել վստահությունը հանձնաժողովի նկատմամբ:
Այսօրվա դրությամբ չկա որևէ հեռանկար, որ վրաց-աբխազական երկաթուղին կարող է բացվել: Այսօրվա մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Անդրադառնալով Աբխազիայի չճանաչված հանրապետությունում մայիսի վերջին տեղի ունեցած իշխանափոխությանը և հեղափոխական գործընթացներին` քաղաքագետն ասաց, որ դրանք կապ չունեն ուկրաինական ճգնաժամի հետ: Սակայն ուկրաինական ճգնաժամը, ըստ նրա, վերջ է դրել հետխորհրդային դարաշրջանին, և սկսվել է նոր շրջան:
«Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի ասպարեզ իջնելը և այդ ձևով հանդես գալը խորհրդանշական է: Դրա մեջ կա մեծ սիմվոլ: Այսինքն՝ սա մեր պետության դեմ ագրեսիայի էլեմենտներից մեկն է: Էշալոնացված ագրեսիա կա: Ինչ-որ ժամանակ առաջ եկավ Կիսելյովը, դրանից հետո մեզ ուղարկեցին Լավրովին: Ես ուզում եմ ասել, որ շատ շերտավոր, բազմաշերտ գրոհ է գնում Հայաստանի վրա, իսկ Ռոբերտ Քոչարյանի ասպարեզ գալով՝ մեզ սպառնում են: Ինչ-որ մեկը մեզ սպառնում է՝ ասելով՝ «այսպիսի զենք էլ մենք ունենք Հայաստանի Հանրապետության դեմ»: Մեզ ասում են՝ «եթե դուք սխալներ թույլ տաք, դուք հետ կստանաք Ռոբերտ Քոչարյանին: Նա պատրաստ է, նա հայտ է ներկայացնում, որ հետ կգա, իսկ մենք կօգնենք նա հետ կգա ու այդ դեպքում դուք կունենաք Ռոբերտ Քոչարյանին»: