«Հայկական կողմը պարզապես պետք է սկսի աշխատել ու կանխել իրադարձությունների բացասական զարգացումը, այլ ոչ թե քարշ գա դրանց ետև ից ու գործ ունենա արդեն իսկ կատարված ու անշրջելի իրողությունների հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը` խոսելով Եվրասիական միության և նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վերջին զարգացումների ու հայտարարությունների թեմայով:
Խորհրդարանական քառյակի անդամ երեք կուսակցությունները` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», ինչպես նաև ՕԵԿ-ը դեմ են սահմանադրական բարեփոխումներին: Նրանք հայտարարում են, որ այդ փոփոխությունները կարող են իրականացվել միայն իշխանության նկատմամբ ունեցած հասարակական վստահության պայմաններում: Չնայած դրան, նրանք հանդես են գալիս 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու օգտին: Իսկ դա հնարավոր է սահմանադրական բարեփոխումների պարագայում: Քանի որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախատեսվում է անցկացնել 2016թ., ապա ստացվում է, որ 2017թ. խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով:
Ինչպե՞ս էր հնարավոր խորհրդային գրաքննության, գաղափարական սահմանափակումների պայմաններում ստեղծել անգամ արևմտյան աշխարհի կողմից գնահատվող մշակույթ, և ինչո՞ւ է այսօր՝ ստեղծագործական ազատության պարագայում, մեր արվեստն այնպիսին, ինչպիսին որ է: Այս և մի շարք հարցերի շուրջ այսօր կզրուցենք ամենատաղանդավոր հայ երգչուհիներից մեկի՝ Տաթևիկ Հովհաննիսյանի հետ, ով, դժբախտաբար, բնակվում է ԱՄՆ-ում, բայց, բարեբախտաբար, չի կորցնում կապը Հայաստանի հետ:
«Բայց մենք չենք վախենում Եվրասիական միություն Ադրբեջանի մտնելուց: Չմտնելուց էլ չենք վախենում: Եթե մենք կտրականապես ժխտենք, սկսենք գորգոռալ, որ Ադրբեջանը չպետք է մտնի Եվրասիական միություն, միևնույն է, այդ հարցը լուծողը մենք չենք: Պարզապես Արտաշես Գեղամյանն ասել է` մենք ցանկանում ենք, կարող է մտնել, բայց դա իր որոշելու հարցն է, իսկ այդ խնդրի լուծումը, գիտեք, պետք է տան Եվրասիական միության անդամները: Եվ մենք դրանից չենք խորշում»,- ավելացրեց Վահրամ Բաղդասարյանը:
Մեղադրողը միջնորդեց Վ. Ավետիսյանին մեղավոր ճանաչել երկու հոդվածներով և նրան դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, ինչպես նար հօգուտ պետության նրանից գանձել 2000 դոլար:
«Ես պատուհանից նայում էի՝ մոտ երեք րոպե անց քամին հասավ մեր տանը՝ օդում շիֆրեր էին պտտվում, բարձեր, ծառի ճյուղեր, ապակու կտորներ։ Եթե քամին նույն ուժգնությունն ունենար, ինչը որ ուներ մինչև մեր տուն հասնելը, ուրեմն հիմա մեր տունն էլ քշել-տարել էր»։
Մասիսի բժշկական կենտրոնի տարածքում ներարգանդային փուլում գտնվող պտուղների հայտնաբերման առիթով հարուցված երկու քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ նշելով, որ քրեական գործի շրջանակներում երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 1-ին մասով:
Գլխապտույտ նստած տեղից կտրուկ վեր կենալու ժամանակ. Նման դեպքերում հնարավոր է, որ օրգանիզմը ջրազրկվել է, կամ դուք տառապում եք պոստուրալ հիպոթենզիայով: Դա առաջանում է, երբ կտրուկ բարձրանալիս արյունը գլխից հորդում է դեպի ոտքերիը: Այս երևույթը հանդիպում է հիմնականում արյան ցածր ճնշում ունեցող մարդկանց շրջանում:
Գերմանիայում բնակվող շատ հայեր ընտանիքներում գրական հայերենի և լեզվապահպանման խնդիրը համարելով շատ սուր` բոյկոտում են հայկական հեռուստաալիքները: Որպեսզի նոր սերունդը չյուրացնի հայկական հեռուստաալիքներով քարոզվող փողոցային ժարգոնը` շատ հայ ընտանիքներ արբանյակային հեռարձակումը համարում են վտանգավոր: Մեզ հետ զրույցում տեղի հայերն իրենց մտահոգությունը հայտնելով հեռուստաալիքների անորակ արտադրանքի վերաբերյալ` կոչ են անում պետական մակարդակով ուշադրություն հրավիրել եթերից հնչող «աղբին»:
Խնդիրն այն է, որ փոխնախարարը բանակցելու փոխարեն հայտարարել է, թե կառավարությունը կապ չունի «Նաիրիտի» հետ, և օտարերկրյա ներդրողներին ուղարկել է ԱՊՀ Միջպետական բանկ, որին գործարանի կառավարիչ օֆշորային Rhinoville Property Limited ընկերության կողմից վերցված վարկը չմարելու հետևանքով անցել էին «Նաիրիտի» 90% բաժնետոմսերը:
Կուրկուման հրաշալի հակաբիոտիկ մթերք է, օրը 0,5-1 գ ուտեստների մեջ օգտագործելու դեպքում կանխարգելում է բազմաթիվ աղիքային ինֆեկցիաների տարածումը, ինչը հատկապես կարևոր է արևադարձային Ասիայի երկրներում։ Հնդկաստանում կուրկուման ավելացնում են գրեթե բոլոր ուտեստների մեջ` մսից, բանջարեղենից, լոբեղենից, կարտոֆիլից պատրաստված։ Համեմունքը մեծ տարածում ունի միջինասիական երկրներում. Ուզբեկստանում դրանով համեմում են ոչխարի խաշած միսը և արգանակը, բրնձի շիլան և փլավները։ Տաջիկներն օգտագործում են քաղցր ըմպելիքներին դեղին գույն հաղորդելու համար։
Մենք մի վատ ազգային սովորություն ունենք. մեզ թվում է, թե ամբողջ աշխարհն իր դարդերը պետք է թողնի և զբաղվի մեր դարդերով, ու եթե մեր դարդերը չեն լուծվում, ուրեմն՝ աշխարհը վատն է, մենք՝ լավը: Այո՛, Ադրբեջանն իր բարեկամ երկրների միջոցով կարող է մեզ համար ինչ-որ խոչընդոտներ ստեղծել, ինպես մենք մեր բարեկամ երկրների միջոցով ենք կարողանում Ադրբեջանին ինչ-որ հարցերում խանգարել: Քանի որ մենք հակամարտության մեջ գտնվող երկրներ ենք, բնական է, որ նման բախումներ կարող են լինել, բայց դա պետք է նորմալ համարել և չպետք է դրանից ողբերգություն սարքել:
«Գնում ենք Այգեպար ու Մովսես. գիշերը լինելու ենք սահմանին կանգնած ժողովրդի կողքին: «Քաղաքացիական պայմանագիր», վերադարձի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հայկակ Արշամյան, «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ Արայիկ Հարությունյան, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյան, «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյան»,- գրել է Փաշինյանը:
«Մենք բացառում ենք մեր համագործակցությունը որևէ մեկի ուղղորդմամբ: Ես կարծում եմ, որ ՀՀ-ն ունի նոր բանաձևի, նոր լուծման կարիք: Կա նաև մարտի 1-ի խնդիրը, մարդու իրավունքների խնդիրը»,- այսօր «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարի ընթացքում լրագրողներին ասաց կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհանիսյանը՝ մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի և քառյակի համագործակցության հնարավորությունը:
«Դուք ո՞նց եք պատկերացնում՝ ՀՀ թիվ մեկ օլիգարխը, հանցագործը, ում պաշտոնավարման տարիներին մենք ունեցել ենք հսկայական ծավալի կորուստներ, 10 զոհ Երևանի կենտրոնում, բազմաթիվ քաղբանտարկյալներ, և հետո ո´չ հայ-թուրքական արձանագրությոններն են այսօր ծնվել և ո´չ էլ Մադրիդյան սկզբունքները, նաև ինքը այդ քաղաքական գործընթացների մեջ է եղել: Այսօր այդ ամենի շարունակությունն է: Ի՞նչ եք կարծում, մեր գաղափարները իրար հետ համընկնո՞ւմ են: Իհարկե ոչ, մեր գաղափարները տարբեր են: Եվ Ռոբերտ Քոչարյանն առաջինը պետք է լինի մեղադրյալիի աթոռին»:
ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր մեկնարկել է «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողովը, որին մասնակցում են միջազգային փորձագետներ, չճանաչված պետությունների կրթության ոլորտի պատասխանատուներ, ինչպես նաև Հայաստանի և Արցախի կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
«Սա կոչ է, որ սթափվեն, որ բանաձևում գրված է, որ ոչ մեկն առանձին ո՛չ կուսակցությունները, ո՛չ քաղաքացիական նախաձեռնությունները չեն կարող անել: Մենք դուրս գանք այդ մեծամտությունից, Հիսուս լինելու այդ մտայնությունից»: Նրա խոսքով՝ հարկավոր է ոչ թե 20 կետից բաղկացած պահանջ ներկայացնել, այլ պետք է ամբողջական իշխանափոխության պահանջ դնել, և միայն այդ դեպքում հաջողության կհասնեն:
«Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարում կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանն անդրադարձավ կուսակցության արտաքին քաղաքական վեկտորին: Ըստ նրա՝ կուսակցության անդամները միջազգային տարբեր ձևաչափերով մասնակցել են տարբեր խորհրդաժողովների, քննարկումների, եղել են ակտիվ ու արդյունավետ գործունեություն ծավալել, միջազգային կապեր հաստատել:
Անդրադառնալով քառյակի գործունեությանը՝ Զ.Փոստանջյանը նշեց, որ համագործակցություն պետք է բոլորի հետ տեղի ունենա, բայց դա պետք բխի ՀՀ ազգային օրակարգից ու սպասարկի ազգային շահը, իսկ դա պարտադրում է անհապաղ նոր համապետական ընտրություններ, նոր հասարակարգի հաստատում: «Քառյակի գործունեությունը խորհրդարանական փոքր համագործակցություն է, ոչ առավել»,- նկատեց նա:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ներկայացնելով խմբակցության հաշվետվությունը, նշեց, որ խորհրդարանական ամբիոնը դարձել է թիվ մեկ ընդդիմադիր ամբիոնը: 4 քաղաքական ուժերի համագործակցությունը նա որակեց նախկինում՝ տարերային, ներկայում՝ միջկուսակցական համագործակցություն, և հավելեց, որ այն լայն ձևաչափով համահգործակցության ու իշխանափոխության է հանգեցնելու: Հակոբյանը չթաքցրեց, որ շատ թուլացել է խմբակցության կեցվածքը. «Քաղաքական բուռն զարգացումների շրջան ենք ապրում: Վարչությունը պետք է ավելի հստակեցնի իր քաղաքական ուղեգիծը»:
Բաժնետերերի տարեկան ժողովի ընթացքում նա փաստեց, որ 2013 թ. հաջող տարի է եղել «Արարատբանկի» համար, և ֆինանսական հիմնական ցուցանիշներով արձանագրել են աճի բարձր տեմպեր։ Տարեվերջին բանկի ակտիվները կազմել են 125 մլրդ 236.5 մլն դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 10.1%-ով։ Ընդհանուր կապիտալն աճել է 19.3%-ով` կազմելով 19.6 մլրդ դրամ։
«Այսինքն՝ վաղը չէ մյուս օրը մեծահարուստ որևէ մեկը իր պապիկի արձանը կարող է ցանակա տեղադրել քաղաքի որևէ հատվածում, և միայն այն պատճառաբանությամբ, որ այդ մեծահարուստը պատրաստ է ծախսերը հոգալ, ուրեմն՝ ի՞նչ, այս քաղաքը վերածելու եք գերեզմանատա՞ն, թե՞ թոռնիկների հավատարմության և նրանց սիրո առհավատչյաները տեղադրելու ենք այս քաղաքում: Նման հիմար մոտեցումը, կարծում եմ՝ ոչ մի լավ բանի չի հանգեցնի քաղաքին ոչ միայն դաստիարակչական, բարոյական առումով, զուտ՝ արտաքին տեսքի առումով: Ամեն մեծահարուստ եթե ուզենա ինչ-որ մեկի արձանը տեղադրի, գնա ասի քաղաքապետին կամ ավագանուն՝ ես փող եմ տալիս, եկեք՝ սրա արձանը տեղադրենք»:
ԱԺ արտաքին հարաբերունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով Վարաստանի կողմից Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու և Հայաստանի կողմից այն չստորագրելու փաստի մասին, ասաց. «Ես միշտ ասել եմ, որ ողջյունում եմ Վրաստանի ընտրությունը և ուրախ եմ, որ Վրաստանը ստորագրեց ասոցացման համաձայնագիրը: Հայաստանի պարագայում խնդիրները այլ են, շահերը այլ են և մենք գնում ենք մեր ընտրած ճիշտ ուղիով»:
«Մարդիկ Հայաստանում սարսափում են անգամ մտածել նման բաների մասին: Ինչո՞ւ ես սարսափում, երբ զենքը տալիս է քո թշնամուն, իսկ այստեղ իր բանակով քո ձեռքերը կապում է: Գոնե այս մեկից կարո՞ղ ես ազատվել: Էլ չեմ ասում, որ դա Ռուսաստանին կստիպի քայլ անելուց առաջ հազար անգամ մտածել: Եթե նա այստեղից դուրս գա, դատարկ տեղ չի մնա (գ)Հատկանշականն այն է, որ Հայաստանի ռուսամետ ուժերը ոչ մի կերպ չեն կարողանում բացատրություն տալ, թե ինչու է Ռուսաստանը զինում Ադրբեջանին: Առաջին անգամ նրանք ցայտնոտի մեջ են հայտնվել»,- նշեց նա:
Առաջին հարցը վերաբերում էր Հովիկ Աբրահամյանի կառավարությանը։ Ինչպես հայտնի է՝ նախագահ Սերժ Սարգսյանը նոր վարչապետի առաջ խնդիր էր դրել վերականգնել վստահությունը կառավարության նկատմամբ։
«Եթե ԱԱԾ-ում իսկապես կան հատուկենտ հայրենասերներ, ինչին անկեղծորեն կասկածում եմ, ապա նրանց կոչ եմ անում չվախենալ ռուսական ԿԳԲ-ից ու Պուտինից և վճռական պայքար սկսել հայրենիքին դավաճանող Հայաստանի չեկիստների դեմ, միաժամանակ ԱԱԾ-ի բոլոր դավաճաններին էլ զգուշացնում եմ՝ ռուսական ԿԳԲ-ն ձեզ չի կարողանալու փրկել խստագույն պատժից, ինչպես որ՝ չկարողացավ փրկել ռուսական սովետական կայսրությունը կործանումից: Ու լավ իմացեք, լինեք պրեզիդենտ թե վարչապետ, նախարար թե ԿԳԲ-ի գեներալ, այնպիսի պատիժ եք կրելու, որ Գուանտանամոյի բանտն էլ իրանց դրախտ է թվալու»:
Միգրացիան հատկապես երիտասարդների մեջ որոշ առումով դարձել է ժառանգական ֆենոմեն: Տարիներ շարունակ իրենց մոտ ձևավորվել է այն պրակտիկան, որ իրենց գոյատևման խնդիրները պետք է լուծեն միգրացիայի միջոցով, և դա փոխանցվում է հորից որդուն», – «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ Գյումրիում կազմակերպված բացօթյա քննարկմանը միգրացիայի պատճառներին անդրադարձավ ազգագրագետ, ԵՊՀ Պատմ. գիտ. թեկնածու Աղասի Թադևոսյանը:
Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:
«Ես այդ նախագծին վաղուց եմ ծանոթ, գիտեմ` ինչպես է սկսել: Ժողովուրդը վստահություն չունի, որ քանդվեց՝ էլի կկառուցվի»,- ասաց քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը՝ խոսելով «Հին Երևան» նախագծի մասին: Նա նշեց, որ ամբողջ երկիրն այսպես է եղել՝ քանդվել է ու չի կառուցվել. «Իհարկե, պետք է կառուցվի, տգիտություն է հինը քանդելը: Դա նման է նրան, որ մարդ երեխա ունենա, երեխայից դժգոհ լինի, տա՝ սպանի, ասի՝ մյուս երեխաս լավը կլինի, մյուսն էլ՝ ուռոդ է ծնվում: Մենք հենց այս փաստի առաջ ենք կանգնած»:
«Ցավոք, կառավարությունում տասից ավելի տարիներ աշխատած նախարարը չի հասկացել /կամ ձևացնում է, որ չի հասկացել/ տարբերությունը կառավարության կողմից ձեռնարկության` իբրև գույքային համալիրի մասնավորեցման և կառավարության համաձայնությամբ ձեռնարկության իսկ կողմից ակտիվների օտարման միջև: