Շանթ Հարությունյան. Նա այսօր վատ չի զգում, որ մի ղազախ հելե, որոշում է՝ Հայաստանը մտնի՞ Եվրազես, թե՞ չմտնի (տեսանյութ)

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատարանում այսօր ուսումնասիրվեցին 2013թ. նոյեմբերի 5-ի տեսագրությունները:

Դրանց դիտումից հետո Շանթ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ նոյեմբերի 5-ին իր կողմից հնչեցված խոսքերը հայհոյանք չեն եղել: Ըստ Շ. Հարությունյանի «սուկա» բառը ինքը որպես հայհոյանք չի գործածել. «Ռուսական կալանավորական մշակույթում» կա այդ բառը, որով անվանում են պատվեր, հանձնարարություններ կատարող անձանց:

«Մլիցեն եկել է, 6 հոգով հասնում են վրես: Բա ընկերներս ինչի՞ պիտի գլխներին չտային: Ես ասում եմ՝ ես դրա և բարոյական, և եթե հնարավոր է՝ իրավական առումով՝ որպես հրահրիչ, սադրիչ Աբոյի, Մկոյի, Վահիկի կամ մյուս տղաների արարքի պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, որովհետև եթե իրենք իրենց ղեկավարին չպաշտպանեին, ես կասեի՝ կթքեմ ձեր երեսին ոչ թե, որ ինձ չեք պաշտպանել, այլ չէ՞ որ դուք նժդեհական եք դաստիարակվել: Մարդիկ Նժդեհ են կարդացել, կինո են նայել Սպարտայի մասին: Մենք այսպես ենք դաստիարակվել:

Գևորգ Մարզպետունին ասում է՝ ես միայն վեր կկենամ արաբների դեմ: Առաջինը իր որդին է գալիս, այս տարիքի տղա է (ցույց է տալիս իր որդուն՝ Շահեն Հարությունյանին): Ընդհանուր 18-20 հոգի են դառնում: Ես այդ գիրքը կարդացել եմ, կարդացել են Վարդանը, Միսակը, իմ սերունդը կարդացել է: Մենք այդպես դաստիարակվել ենք, այստեղ խնդիրը ոչ Շանթն է, ոչ Պողոսը»,- ասաց Շ. Հարոությունյանը՝ նշելով, որ իր խոսքերն ուղղում է ավելի շատ հանրությանը, քան դատարանին:

Կարդացեք նաև

«Դատարանում ես արդարանալու, ոչ էլ իմ ընկերներին արդարացնելու խնդիր չունեմ: Ես այստեղ հանդես եմ գալիս որպես իշխանություններին մեղադրող: Մեղադրելու եմ, որ իրենք հայրենասեր տղաներին այն վիճակում են դնում, որ նրանք ստիպված են կամ կոտրվել իրենց արժանապատվությամբ կամ իրենց արժանապատվությունը պաշտպանել բռունցքներով: Ես երբեք չեմ կասկածել, մեկ անգամ ևս համոզվել եմ, բոլորդ էլ համոզվել եք, որ արժանապատվություն ունեցող այդ տղաներն այստեղ էլ պաշտպանեցին իրենց արժնապատվությունը»,- ասաց նա:

Շանթ Հարությունյանն ասաց, որ նոյեմբերի 5-ին բախման պատրաստ չի եղել և չի ցանկացել, որ նման բան լինի: Սակայն երբ ոտքը դրել է մայթին, միանգամից մի քանի ոստիկաններ եկել, իրեն ասել են՝ դուրս արի այստեղից: Շ. Հարությունյանն ասաց, որ իր վրա է վերցնում բոլորի հակաիրավական համարվող արարքի բարոյական պատասխանատվությունը. «Ես նորից եմ կրկնում: Իմ ընկերներն այդպես չպահեին, բոլորին ամոթանք էի տալու»:

Նա նշեց, որ շարքային քաղաքացու մեջ պետք է արժանատավություն արթնացնել. «Եթե մեր պետությունը նսեմացնում է իր հայրենակցի, քաղաքացու մարդկային արժանապատվությունը, նա դառնում է անինքնասեր, նա ընդունակ չէ ոչ մի բանի: Բայց ինչո՞ւ են իշխանությունները գնում՝ կերտելու, նսեմացնելու հասարակության արժանապատվությունը: Որովհետև իրենք արժանավոր մարդիկ չեն: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը լինի, որևէ մեկը լինի… ինքը արժանապատվության զգացումից զուրկ է: Նա այսօր վատ չի զգում, որ մի ղազախ հելե, որոշում է՝ Հայաստանը մտնի՞ Եվրազես, թե՞ չմտնի: Ղազախ արտգործնախարարը հայտարարում է՝ մենք այնպես կանենք այդ հարցը հոկտեմբերի կլինի: Ու Սերժը գետինը չի մտնում: Ես ուզում եմ հասկանալ՝ ո՞նց գետինը չի մտնում: Լավ Պուտինի, ռուսի վրա թքած: Ես չեմ ընդունում, դուք ընդունում եք: Հասկացանք, ասում եք՝ քրիստոնյա ենք, այս ենք, այն ենք: Ես դա էլ չեմ ընդունում, բայց հասկացանք՝ դա ռուսն է, իմպերիալ է, հասկացանք: Ղազախը, որը նույնիսկ 20թ. պետություն չի ունեցել, այդ մուսուլման ժողովուրդը տնօրինում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ճակատագիրը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս