Բաժիններ՝

Ծնվել է Նունե Եսայանի և Ավո Խալաթյանի երկրորդ բալիկը. ESem.am

ESem.am-ն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ դերասան Ավո Խալաթյանն ու երգչուհի նունե Եսայանը սպասում են իրենց երկրորդ բալիկին:

Երեկ՝ հուլիսի 7-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծնվել է հայտնի զույգի երկրորդ բալիկը: 3 կգ 440 գրամ քաշով և 51 սմ հասակով դստերը զույգն Էլիզաբեթ է կոչել: Ըստ Ավոյի՝ անվան ընտրությունն ինքն ու որդին` Հենրիին են արել:

Կրկնակի հայրացած Ավոյի խոսքով՝ Հենրին անսահման երջանիկ է քույրիկ ունենալու կապակցությամբ:

«Այս պահին ունեցած զգացողություններս աննկարագրելի են, անսահման երջանիկ ենք և´ ես, և´ Նունեն, և´ Հենրին, ով մեզնից շատ էր սպասում քույրիկի ծնվելուն: Նունեի ու փոքրիկիս հետ ամեն բան կարգին է. հավանաբար երկու օրից տուն կգնանք»,- ESem.am-ի հետ զրույցում ասել է դերասան հայրիկը:

Կարդացեք նաև

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031