Նշված օրը կրակոցներից ոչ ոք չի տուժել, սակայն ԿԽՄԿ-ի մեքենային հասցվել է որոշակի վնաս: Նախքան միջադեպը՝ ԿԽՄԿ-ի ներկայությամբ գյուղացիները կարողացել են անվտանգ պայմաններում մշակել հողատարածքների չորս հեկտարը:
«Այդ պահին, երբ արդեն մոտեցանք Մաշտոցի պողոտայի հատվածին, նկատեցինք մի խումբ քաղաքացիների և ոստիկանների: Խառնաշփոթ իրավիճակ էր: Սպիտակ դիմակներով… նաև երևացին, որ քաղաքացների մոտ կային փայտից բաներ»:
2014թ. օգոստոսի 10-ին Թուրքիայում անցկացվելու է նախագահական ընտրությունների 1-ին փուլը: Թուրքիայի նախագահի պաշտոնի համար պայքարում են 3 թեկնածուներ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողան (իշխանություն), Էքմելեդդին Իհսանօղլու (ընդդիմություն), Սելահաթթին Դեմիրթաշ (քրդեր):
Լուսնի առաջին լուսանկարը արվել է 1840թ. Ջոն Դրեյպերի կողմից: Ինչպես տեղեկացնում է Facte.ru կայքը, Ջոն Դրեյպերը անբգլիացի գիտնական է, «Կրոնի և գիտության միջև կոնֆլիկտի պատմություն» գրքի հեղինակն է:
«Ճապոնացիները եկել էին ինձ մոտ համալսարան, ես ամոթից մեռնում էի: Երբ արդեն ճապոնացիները սպառնացին, նամակի օրինակ էին բերել, որ իրենց կառավարությունը Հայաստանի իշխանություններին անվստահություն կհայտնի, հետո աղբավայրից 7 հեկտար տրամադրվեց, որպեսզի իրենք աշխատեն»,- ասում է Կարինե Դանիելյանը:
Քաղցր ըմպելիքներն ավելի լավ է փոխարինել չոր մրգով: Հատկապես ամռան ամիսներին մրգահյութերը չպետք է չարաշահել, քանի որ դրանք շաքարի մեծ քանակություն են պարունակում: Չոր միրգը կարող է օգնել քաղցկեղի դեմ պայքարում, դրանք օգտակար են նաեւ սրտի հիվանդությունների, մետաբոլիզմի համար:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանի ընտանիքին պատկանող «Միկմետալ» ընկերությունն արդեն շուրջ 2 տարի խնդիրներ ունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ:
168.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից հայտնեցին, որ Դավիթ Խաչատրյանին ցույց են տվել նախնական օգնություն, տեղի է ունեցել որոշակի բժշկական միջամտություն, անհրաժեշտության դեպքում նա կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Ինչպես արդեն տեեկացրել էինք, այսօր վերաքննիչ դատարանում դռնփակ դատական նիստում սկսվել է «Հրապարակ» օրաթերթի և «ilur.am» կայքի բողոքի քննությունը: Լրատվամիջոցները բողոքարկել են առաջին ատյանի դատարանի որոշումը, որով դատարանը նրանց պարտավորեցրել է հրապարակել տեղեկատվության աղբյուրը. երկու լրատվամիջոցներն էլ տեղեկություն էին տարածել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Շիրակի վարչության պետը բռնություն է գործադրել ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ:
Բրյուսելում շարունակվում է Եվրամիության անդամ-պետությունների դեսպանների հանդիպումը, որի ժամանակ նրանք պետք է համաձայնեցնեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները` որպես պատասխան Ուկրաինայում Կրեմլի քաղաքականությանը:
«Օրինակ, 1994 թվականին կիսաալկաշ բանասերներն էին հիմնականում լրագրողները, բայց այժմ կան ժուռնալիստիկայի ֆակուլտետներ, շատ մասնագիտացվել է ուսուցումը: Ուրիշ բան, որ խմբագիրները հաճախ սխալ են կողմնորոշում այդ երիտասարդներին»:
Այսպիսի հանդիպումներն արդեն ավանդական բնույթ են կրում, և այս հանդիպումներին ես, անկեղծ ասած, շատ անհամբերությամբ եմ սպասում, որովհետև դրական ազդակներ, դրական էներգիա եմ ստանում, որովհետև, մեծ հաշվով, այստեղ հավաքվածները Հայաստանի ապագան են, իսկ ապագայի հետ շփվելը և՛ պատասխանատվություն է, և՛ անհրաժեշտություն:
Հատկանշական է, որ Սամվել Ալեքսյանյանի հետ փոխկապակցված մեկ այլ ընկերություն՝ Սամ-Սեր Գրուպը, 2.3 միլիարդ դրամով նվազեցրել է հարկերը՝ 4 միլիարդ դրամից հասցնելով 1.6 միլիարդի։ Արդյունքում, Սամ-Սեր Գրուպը 9-րդ հորիզոնականից նահանջել է 32-րդ հորիզոնական։
Սա առաջատար հաստատություն է, որը փորձում է գործնականում կիրառել նոր հակաքաղցկեղային դեղորայք և բացահայտել առավել արդյունավետ վերականգնողական ծրագրեր՝ չարորակ համակարգային հիվանդություններ և կարծր ուռուցքներ ունեցող մարդկանց համար:
Օրերս Մայամիում ավարտվել է լողազգեստների ցուցադրության շաբաթը: Ըստ կայքի՝ բացի էլեգանտ և հարմարավետ լողազգեստներից՝ ցուցադրվել են նաև այնպիսի լողազգեստներ, որոնք առաջացնում են մի շարք հարցեր՝ որտե՞ղ հագնել այն, ինչպե՞ս արևայրուք ընդունել այդ լողազգեստով, ինչպե՞ս լողալ դրանք կրելով:
Որպես ամբաստանյալ Վոլոդյա Ավետիսյանի անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ՝ դատարանը հաշվի է առել այն, որ նա նախկինում դատված չի եղել, մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության մարտական գործողություններին, պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով, «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալով, «Անբասիր ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալով, «Անբասիր ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալով, «Ծովակալ Հ.Ս.Իսակով» մեդալով, «Արիության» մեդալով, «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով, «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, պատվոգրերով և շնորհակալագրերով, նրա խնամքին են գտնվում մինչև տասնչորս տարեկան երեք երեխաները:
Մարտունեցիները անհանգստացած են։ Արտագնա աշխատանքի սովոր այս մարդկանցից շատերին արգելել են մուտք գործել Ռուսաստանի տարածք։
«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է. Լեռնային Ղարաբաղն առաջին անգամ պաշտոնապես հայտարարում է, որ անընդունելի է համարում Մադրիդյան սկզբունքները: Մինչ այդ, հիշեցնենք, Ստեփանակերտում պնդում էին, որ պաշտոնապես չեն ստացել այդ փաստաթուղթը, հետևաբար չեն կարող մեկնաբանել: Մինչդեռ անցած շաբաթավերջին՝ սոցիալական ցանցի օգտատերերի հետ հարցուպատասխանի ընթացքում Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը առաջին անգամ հայտարարել է, որ եթե անգամ Լեռնային […]
Սկլանդալային հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը, ով այժմ 32 տարեկան է, 1.4 մլն եկամուտ ունի: Իսկ երգչուհի Ալլա Պուգաչովայի եկամուտը 4 մլն դոլար է:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ծրագրում է պաշտոնական այցով ժամանել Հայաստան` քննարկելու տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները: Այս մասին իրանական «Ֆարս» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին:
«Եթե Ալիևն այդպիսի սահմաններ չունենար, նա արդեն իսկ գնացած կլիներ պատերազմի վերսկսման քայլին»,- 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը
«Մեր թերթը ստիպում է մարդկանց մտածել, իսկ դա լինում է այն դեպքում, երբ դու ես մտածում, այսինքն՝ դու մտածում ես, ու ստիպում ես մարդկանց մտածել»,- ասում է Արամ Աբրահամյանը
Յուրաքանչյուր զբոսաշրջիկ մտածում է այն մասին, թե որտեղ է ապրելու հանգստի ընթացքում: Շատերի համար լյուքս դասի հյուրանոցների գները պարզապես մատչելի չեն՝ չնայած առանձնանում են բարձրակարգ սպասարկմամբ, հարմարավետությամբ, խոհարարների վարպետությամբ և մի շարք այլ հատկանիշներով:
Ֆրանսիայի նախագահի և «Մեր լավագույն ընկերը» ֆիլմից հայտնի դարձած դերասանուհու հարաբերությունները սկսվեցին սկանդալով: «Closer» ամսագիրը հրապարակեց լուսանկարներ, որոնք հաստատում էին պետության ղեկավարի և դերասանուհու կապը: Սիրահարները դա համարեցին միջամտություն անձնական կյանքին: Նրանք չհերքեցին իրենց կապը, ավելի՝ կես տարի անց հայտարարեցին ամուսնանալու մտադրության մասին:
Չնայած իրենց վախեցնող տեսքին՝ մեծ չափեր ունեցող շները կարող են դառնալ ընտանիքի բարեկամը: Նրանք կարող են ընտանիքի երեխաներին սիրել ու պաշտպանել այնպես, ինչպես դա կանեին իրենց ձագերի դեպքում:
Սև քառակուսիները տաքսիների վրա հայտնվել են ամերիկյան Checker ընկերության ավտոմեքենաների վրա՝ 1920-ական թթ. Չիկագոյում:
Այս խրթխրթան բանջարեղենը շատ կալորիա և ընդհանրապես ճարպ չի պարունակում: Սակայն, այն կարող է լրացնել A վիտամինի և հակաօքսիդանտների անհրաժեշտ չափաբաժինը: Կարդացեք ստորև և ծանոթացեք գազարի 22 օգտակար հատկություններին:
Ակնկալվող սեռական ակտի համար որևէ հարմար տեղ գտնելու նպատակով երեքով քայլել են այդ այգու վերջնամաս։ Հասել են ինչ-որ շինության մոտ, որտեղ ինքը սեռական հարաբերություն ունենալու նպատակով այդ «մարմնավաճառուհու» հետ առանձնացել է, իսկ համածառայակիցն իրենց սպասել է մի քանի մետր հեռավորության վրա։ Միայն այդ պահին Սյուզիի ձայնից կասկածել է, որ վերջինս տղամարդ է, ինչը նա ընդունել է, թեև նախապես՝ մինչև գումար ստանալը, չէր հայտնել այդ մասին։
Սահմանամերձ գոտու բնակիչներից կամավորական սկզբունքով կազմել զինված ստորաբաժանումներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են օժանդակել սահամանապահ զինվորական ստորաբաժանումներին, ապահովել բնակչության անվտանգությունը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ մերժել է Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը: Ինչպես 168.am-ին տեղեկացրեց փաստաբանը` իրենք բողոքարկելու են դատարանի որոշումը, քանի որ համաձայն չեն դրա հետ: