Տեղյակ եմ տեղի ունեցածից, ինձ համար շատ մեծ ցավ է: Անչափ մեծ հարգանք ունեմ Վադանի հանդեպ, շատ եմ սիրում իր գործերը, իսկապես տաղանդավոր է, և դերասանի համար մեծ ողբերգություն է բեմի փոխարեն հայտնվել դատավարության դահլիճում: Խորհուրդ եմ տալիս նրան նույնիսկ այդ պայմաններում չընկճվել, պահել ոգին:
Սրտաբանության այս կենտրոնը մի կողմից ունի ախտորոշման և թերապիայի համար անհրաժեշտ ոչ վիրաբուժական սեկտորի բոլոր միջոցները, իսկ մյուս կողմից՝ կարիք եղած դեպքերում հիվանդներին կարող է նաև նախապատրաստել նրանց համար անհրաժեշտ վիրահատության:
2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով կալանավորված, ապա ազատ արձակված Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանը քրեական գործով վկայի կարգավիճակում են:
«Բոլոր հարկ վճարողների մոտ մի միտում կա, ասում են` ի՞նչ կարևոր է, թե որտեղից է վաճառվող ապրանքը, եթե վաճառքից շրջանառության հարկ է վճարում: Իսկ պետությունն այլ բան է ուզում, մասնավորապես, որ շուկաները կամ մեծածախ վաճառք իրականացնողները, որոնցից սովորաբար մանր ու միջին ձեռներեցները գնումներ են կատարում, փաստաթղթերով հիմնավորված լինեն, որ իրենք հարկ վճարողների միջոցով կարողանան նաև վերահսկել վերավաճառողներին»:
Պարզվում է՝ ՀՀ կառավարության անդամների դրամական միջոցները այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում ոչ միայն չեն ավելացել, այլ նաև պակասել են։ Այս եզրակացությանը կարելի է գալ՝ համեմատելով նախարարների կողմից այս տարվա մայիսին լրացված գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ 2013 թվականի վերջի տվյալների հետ։
«Օրինակ` ինձ մեղադրում էին, որ ես դիկտատուրա եմ անում, իսկ պետք չի դիկտատուրա, այլ պետք է, որ իրար սիրենք ու հարգենք: Մենք այստեղ նորից չենք կարողանում իրար հասկանալ, որովհետև 2 տարբեր բաներ են կատարվում` մարդկային գործոնը ու որպես աշխատող գործոնը: Սրանք տարբեր բաներ են: Այստեղ` Հայաստանում, սկզբից սովոր են, որ մենք իրար հետ «ախպեր լինենք», իրար հետ գնանք քեֆ անենք, որ հետո ես չկարողանամ իրենց աշխատանքի բերել: Սրանք տարբեր վիճակներ են, տարբեր հարաբերություններ են»,- ասում է Ռուդոլֆ Խառատյանը:
«Օրինակ, ամեն մի փոքր զանցանքի համար Ոստիկանությունը դատարան միջնորդություն է ներկայացնում` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար: Ինչպե՞ս հասկանալ, երբ մարդասպանի և մանր խուլիգանություն արածի համար ընտրվում է միևնույն խափանման միջոցը: Այդ կալանքը բավական թանկ է նստում նաև պետական բյուջեի վրա. մեկ կալանավորի համար օրական մոտ 4 հազար դրամ է ծախսվում»,- ասում է Նաիրա Զոհրաբյանը:
Անօթևան, բազմազավակ ընտանիքների սոցիալական հոգսերը թեթևացնելուն նպատակաուղղված՝ «Եկեք օգնենք, որ սոցիալապես անապահով ընտանիքներն իրենց ձեռքով լուծեն իրենց սննդամթերքի խնդիրը» բարեգործական ձեռնարկի շրջանակում ևս մեկ ընտանիքի նվիրաբերվեց քարաշեն անասնագոմ և կենդանիներ:
Սովորելու նպատակը դարձել է ոչ թե սովորելը, այլ` դիպլոմ ստանալը, իսկ համալսարանական էլիտայի նպատակն էլ դարձել է ոչ թե կրթություն տալը, այլ վարձ վերցնելը, որպեսզի համալսարանը կամ համալսարանի որոշ մարդիկ, ըստ երևույթին, գոյատևեն:
ՀՀ կառավարությունը պատրաստվում է հերթական գույք պարտքի դիմաց գործարքը կնքել: Այս անգամ, կարծես, ամերիկյան կողմի հետ:
Տարբեր առիթներով գրել եմ հնագույն հայկական և կելտական ծագում ունեցող ազգերի չորս հիմնական տոների ժամանակային ընդհանրության մասին։ Կելտական օրացույց-գուշակարանում այդ տոներին համապատասխանում են Մայրի և ձիակասկ ծառատեսակները։ Ձիակասկի վերաբերյալ հրապարակված է տեսանյութ, որը կցել եմ «ծառերի ձայների արձագանքը հայոց Այբուբենում» հոդվածին։
Ավելի ճիշտ, այդ սկանդալը հասունացել է մեկ ամիս շարունակ և իր հանգուցալուծումը կստանա առաջիկայում:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Լատվիա-Հայաստան հանդիպումը կլինի Հայաստանի ազգային հավաքականի վերջին փորձամրցումը ԵՎՐՈ-2016-ի որակավորման փուլի՝ սեպտեմբերի 7-ին կայանալիք Դանիա-Հայաստան հանդիպումից առաջ:
Հովիկ Աբրահամյանի կառավարության գործունեությանը գնահատականներ տալու համար, իհարկե, դեռևս վաղ է. դեռ կես տարի էլ չեն աշխատել։ Սակայն, քանի որ պաշտոնական վիճակագրությունն ամսվա կտրվածքով հրապարակում է մակրոտնտեսական ցուցանիշները` դժվար է գայթակղությանը դիմանալ և որոշ համեմատականներ չանցկացնել։
«Երբ սկզբում ծանոթացա Քենի հետ, ես հայկական շուկայի հետ չէի աշխատում, աշխատում էի «Tarantino Productկյions»-ի համար: Երբ հանդիպեցինք, ու գործի թեմայով խոսեցինք, հասկացանք, որ երկուսս էլ մի նպատակ ունենք՝ ցեղասպանության մասին ֆիլմ նկարել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հոլիվուդյան դերասան, ռեժիսոր ամերիկահայ Քեն Դավիդյանի պրոդյուսեր Արսեն Բաղդասարյանը:
«Ցանկացած գործողություն նախապատրաստվում է: Կան հեղինակներ և կան կատարողներ: Այդ հեղինակները, ովքեր ստեղծել են այս իրավիճակը, կապված չեն Ռուսաստանի ղեկավարության հետ:
Այն, ինչ ներկայումս կատարվում է «Վանաձոր-Քիմպրոմում», որոշ առումով հիշեցնում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի ճակատագիրը, որն օֆշորային ընկերության «թեթև ձեռքով» հարկային պարտավորությունների հսկա բեռ կուտակեց, հասավ սնանկության շեմին, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանն էլ տարիներ շարունակ մոլորեցնում էին աշխատողներին` անվերջ հայտարարելով, թե ներդրողներ են փնտրում, բանակցում են, ահա-ահա կավարտեն բանակցությունները, աշխատավարձի պարտքերի խնդիրը կլուծվի, ու գործարանը կաշխատի:
Մոսկվայում կալանավորված հայ բարերար Լևոն Հայրապետյանին տեղափոխել են Մոսկվայի այսպես կոչված` «Матросская тишина» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի կազմակերպված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց իրավաբան Արթուր Սաֆարյանը, ում հաջողվել է այցելել Լևոն Հայրապետյանին:
«Կարող եմ ենթադրել, որ խոսքը գնալու է ոչ ֆորմալ պրակտիկայի մասին` հայաստանյան և ղարաբաղյան սահմանի վրա, որը, ըստ էության, հանդես է գալու որպես պոտենցիալ էլեմենտ, որի շրջանակներում Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը: Վստահ չեմ` կլինե՞ն սահմանակետեր, թե՞ ոչ, բայց ֆորմալիզացման տեսանկյունից` հայաստանյան կողմը հանդես է գալու որպես այս միության անդամ և ինչ-որ կերպ սեփական սահմանի վրա պետք է ցույց տա այդ սահմանների առկայությունը»:
Լևոն Հայրապետյանի դեպքում շատ վտանգավոր է, նա շատ մեծ քանակությամբ դեղեր է ստանում և ժամերով: Եթե այդ ժամերը խախտվեն, դա ծանր հետևանքներ կունենա: Ես հույս ունեմ, որ դատարանի որոշումը լավ ելք կունենա, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի պահել այդպիսի մեծ մարդու, մեծ հայի»,- նշեց Հենրի Բակունցը:
Ուկրաինայի օդային տարածքում մալայզիական օդանավը կործանել են ռուսամետ անջատողականները, ովքեր վերահսկում են Դոնեցկի շրջանի տարածքը: Այսպիսի հայտարարություն արեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան:
«Պարզվեց, որ հայկական դիվանագիտությունը ոչ թե պարզապես պարտվել է կամ կայացած չէ, այլ միտումնավոր Հայաստանը տարել է դեպի Ռուսաստանի վասալի կարգավիճակի: Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ազգային հանցագործ է, և նրան պետք է դատել ցուցադրական դատով»,- ասաց Մուրադյանը:
Դատարանում տուժող ճանաչված պատգամավորը պատմեց, որ մի խումբ անձանց հետ գնացել են Եղվարդ, որտեղ ինքն ու Արտակը քննարկումներ են ունեցել, ապա՝ իմանալով, որ ամբաստանյալի մոտ մարդիկ կան հավաքված, գնացել են այնտեղ, որտեղ զրույցի ընթացքում Եղվարդից զանգահարել է ամբաստանյալը, որը հորը ցուցում է տվել բերել փոքր սեյֆը, որում եղել է ոսկեղենը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հրաժարվեց մեկնաբանել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցում ԲՀԿ-ի վերաբերյալ հնչած հայտարարությունները:
«Զարգացումներն իսկապես մտահոգիչ են, բայց ընդդիմությունը կամ իշխանական համակարգից դուրս գտնվող որեւէ ուժ, չտիրապետելով խնդրո առարկային առնչվող ողջ տեղեկատվությանը, չի կարող որեւէ հիմնավոր կամ քիչ թե շատ համոզիչ կարծիք արտահայտել»։
Ամուսնու և տուժողի սիրավեպից վրդովված` լուսանկարն ամուսնուց գաղտնի ներբեռնել է իր բջջային հեռախոսի մեջ` հետագայում տուժողին վատություն անելու նպատակով: Ապա իր բջջային հեռախոսի մեջ գտնվող լուսանկարը տեղադրել է տանը գտնվող համակարգչի մեջ, «Համադասարանցիներ» համացանցային կայքում ստեղծել է տուժողի անվամբ կայքէջ և տեղադրել տուժողի մերկ լուսանկարը:
Շինությունը սկզբնական շրջանում պատկանել է ազգությամբ պարսիկ ոմն Աբու Հաճի Հասանին, ում հետ 1853 թվականին Քաղաքաշինության խորհուրդը պայմանագիր է կնքել` տարածքը 25 տարով վարձելու համար, ու նույնիսկ երկու տարի էլ շուտ` 1876-ին, նրանք իրենց հաշիվները մաքրել են Աբու Հաճիի հետ, շինությունը քանդել և կառուցել են ներկայիս հիանալի փոքրիկ շենքը` պարսիկ հյուպատոսին աշխատասենյակ ծառայեցնելու նպատակով, ու մինչև հեղափոխություն` 1876-1920 թթ., շուրջ 44 տարի, այն եղել է պարսիկ հյուպատոսի աշխատասենյակը:
Ավելի քան 30 տարի ԱՄՆ-ում բնակվող հայազգի դիզայներ Մարիաննա Հարությունյանն այսօր համագործակցում է համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք աստղերի հետ։ Առաջին նման համագործակցությունը երգչուհի Փինքի (Pink) հետ էր, երբ Մարիաննան 4 օր՝ առավոտից մինչ գիշեր աշխատելով, պատրաստել էր աքսեսուարներ Փինքի «U + Ur hand» տեսահոլովակի համար։ Դրանից հետո նա համագործակցել է Շերի, Նիքի Մինաժի, Ջասթին Բիբերի, Լեդի Գագայի և այլ հայտնիների հետ։ Մարիաննան ասում է, որ սիրում է աշխատել հայտնի աստղերի ոճաբանների հետ, և նրանցից հատկապես առանձնացնում է Նիքոլա Ֆորմիչետին, ով Լեդի Գագայի «Judas» տեսահոլովակի ոճաբանն էր։
Այս մասին Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի հետ հանդիպման արդյունքներով լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը:
Տաղավարն իրենից 25-30 մետր հեռավորության վրա է գտնվել, և նստած են եղել չորս անձ՝ Մարգարյան Հրաչիկը, Արշակը, Լյուքս Ստեփանյանը և Հրաչյա Սարգսյանը: Իր հարցին պատասխանել են, որ ժամ չունեն: Լյուքսը ծիծաղելով ու հայհոյելով է պատասխանել իրեն: Հետո իրեն պատասխանել է Միշան` ասելով, որ անց 20 է: Վերջինս լվացվում էր լվացարանի մոտ և իրենից 15-20 մետր հեռավորության վրա էր գտնվում: Դրանից հետո մոտեցել է դռան մոտ կախված հայելուն և դեմքի բշտիկներն է մաքրել: Այնուհետև Լյուքսն իրեն ասել է` «Ի՞նչ էս հայելու մոտ պզուկներդ մաքրում, այ պզուկոտ»: