Հայաստանի առջև ծառացած է տարածաշրջանային մարտահրավերը: Միացյալ Նահանգները որպես գործընկեր և բարեկամ պետություն ցանկանում է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Դա լավ է Հայաստանի և Թուրքիայի համար: Եվ նաև Լեռնային Ղարաբաղի հարցում մենք որպես Մինսկի խմբի համանախագահ պետություն ցանկանում ենք աջակցել խնդրի խաղաղ բանակցային կարգավորմանը: Իսկ որպես ներքին ամենահրատապ խնդիր, որի շուրջ միջազգային հանրությունը պատրաստ է աջակցել` հավասար խաղի պայմանների ապահովումն է Հայաստանի քաղաքական և տնտեսական դաշտում:
Հուլիսի 4-ին թուրքական Taraf թերթում հոդված է հրապարակվել՝ «Հայաստանի հետ սահմանը բացվում է» վերնագրով: Հոդվածում ասվում էր, որ այս տարվա սեպտեմբերին Թուրքիան բացելու է սահմանը Հայաստանի հետ: Ըստ Taraf թերթի՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից որպես նախագահի թեկնածու առաջադրված Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է շարունակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը և այս ուղղությամբ անել երկրորդ քայլը՝ բացել Հայաստանի հետ սահմանը: Առաջին քայլն, ըստ թերթի, այս 2014թ. ապրիլի 23-ին Ռ. Թ. Էրդողանի ցավակցական ուղերձն էր՝ ուղղված «Առաջին աշխարհամարտի ժամանակ զոհվածների սերունդներին»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օոսկանյանը աշխատանքային այցով գտնվում են Ստրասբուրգում: Ի պատասխան 168.am-ի այն հարցին, թե ի՞նչ նպատակով են նրանք մեկնել Ստարասբուրգ, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց, թե ինքը այցի բոլոր մանրամասներին ծանոթ չէ, բայց գիտի, որ «այցի ընթացքում քննարկվելու են Եվրոպայի պահպանողական կուսակցության հետ համագործակցության հետ կապված հարցեր»:
Հուլիսի 2-ին ՕԵԿ-ը հաղորդագրություն էր տարածել, որով հայտնում էր, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի թանկացման մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման հետ կապաված հուլիսի 18-ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք: Ա
Պատգամավորի 3-րդ առաջարկն այն է, որ պետք է անպայման դիտարկել արտադող կայանների ամորտիզացիան՝ մաշվածքը և շահութաբերությունը. «Եթե ես վերցնեմ միայն Որոտանի 3 հիդրոէլեկտրոկայանների ամբողջական մաշվածքը, մենք այստեղ ունենք շուրջ 4.4 միլիրադ դրամի ամորտիզացիա և 1.1 միլիարդ դրամի շահույթ: Շատ տարօրինակ կերպով Հայաստանի ատոմային էլեկտրակայանը և Երևանի ջերմաէլեկտրակենտրոնը աշխատում են 0 տոկոս շահութաբերությամբ: Այս ի՞նչ ներդրումային ծրագիր է հաստատում հանձնաժողովը, որտեղ տնտեսվարող սույեկտը ունի 0 տոկոս շահութաբերություն»,- նկատեց պատգամավորը:
Բորիս Նավասարդյանի կարծիքով` ներկայումս ձևավորվում է մի նոր, պայմանականորեն ասած, Եվրասիական ճամբար, որն իր բնույթով որոշ չափով նման է նախկին սոցիալիստական ճամբարին: Նա հիշեցրեց, որ սոցիալիստական ճամբարի առանձնահատկությունն այն էր, որ Խորհրդային միությունը սոցիալիստական ճամբարի երկրների նկատմամբ դեռ 60-ական թթ. կիրառում էր «սահմանափակ ինքնիշխանության» դոկտրինը, այդ երկրները ներքին կյանքում ունեին բավական մեծ ինքնուրույնություն, սակայն ավելի լուրջ, առաջին հերթին արտաքին քաղաքական հարցերում ենթարկվում էին այն ընդհանուր մոտեցումներին, որոնք ձևավորվում էին համակարգի կենտրոնում` Մոսկվայում:
«Տեսեք հնչեցրեց, ասաց պետք է մաքսային սահման լինի՝ պահանջ դրեց: Բոլորն ասացին՝ հա, դե Ղարաբաղի հետ չենք գալիս, բայց ի վերջո համոզված են, որ սահման չի լինելու: Եվ այն, ինչ հնչեցրեց Նազարբաևը, ի վերջո ծառայելու է հօգուտ մեզ: Կարող է ծառայել, եթե խելոք լինենք, որովհետև մենք՝ պարզ է սահման չենք դնելու, մաքսային սահման Հայաստանի և Ղարաբաղի միջև՝ բացառվում է, չի լինելու: Արդյունքում՝ փաստացի լինելու է այնպես, որ Ղարաբաղն էլ հետը մտավ: Որովհետև այդպիսի խնդիր ունի Ռուսաստանը՝ դա Ղրիմն է»,- ասաց Ս. Գիմիշյանը:
Այսօր տեղի ունեցան Եվրոպա Լիգայի 2014/2015 թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները:
Խմելու ջրի մեծածախ սակագինը կթանկանա միանգամից 37.521 դրամով և կդառնա 55.695 դրամ/խմ:
«Ես երբեք Հայաստանից չեմ հեռացել, միշտ ասել եմ՝ աշխատում եմ Պորտուգալիայում, ապրում` Հայաստանում: Մտքով, զգացմունքներով միշտ Հայաստանում եմ, միայն այստեղ եմ կարողանում լիարժեք և 24 ժամ ստեղծագործել, շունչ քաշել»:
Քաղաքագետ, Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանի կարծիքով` ձգձգման պատճառները մի քանիսն են: 168.am-ի հետ զրույցում քաղաքագետը նշեց, որ առաջին պատճառն այն է, որ Հայաստանն այնքան էլ հետաքրքիր չէ Եվրասիական միության համար, ուստի ԵՏՄ անդամները չեն շտապում, և, ի վերջո, միության առաջատար Ռուսաստանի խնդիրը ոչ թե Հայաստանին Եվրասիական միության մեջ ընդգրկելն է, այլ Հայաստանին թույլ չտալը, որ մասնակցի Եվրամիության ինտեգրացիոն գործընթացներին: Իսկ մյուս պատճառն այն է, որ Հայաստանին կախված վիճակում պահելով` Ռուսաստանն ինտենսիվորեն բանակցում է Ադրբեջանի հետ` նրան Եվրասիական միության մեջ ընդգրկելու հարցի շուրջ:
Ես կարծում եմ, որ ԵՄ-ին Վրաստանի ասոցիացումից Հայաստանը վնասներ չի կրի: Ընդհանրապես, այդ մտավախությունը, որ որևէ երկրով տարանցիկ բեռնափոխադրումը հավելյալ ծախսեր է պահանջում կամ որոշակի սպառնալիք է պարունակում, ինձ թվում է չափազանց ուռճացված:
«Կանգնեք հրապարակում և նայեք՝ Թամանայնի թողած շենքերի հետևում ինչեր են կանգած: Եթե որևէ ճարտարապետ կասի, որ դա սիրուն է, ես իրեն կհամարեմ իմ թշնամին: Հա, քիչ ենք պայքարում: Կանգնեք, օգնեք շատ պայքարենք: Մեր Պրոսպեկտի շուկայի համար էրեխեքը կռիվ տվեցին, ծեծվեցին, ոստիկանություն ընկան: Կողքներին էի՞ք: Մի հատ ճարտարապետ կա՞ր»:
Բոլորը, ըստ փաստաբանի, պնդել են, որ դա կատակ է եղել և չէր կարող սպանության դրդապատճառ լինել: Փաստաբանի խոսքով՝ եթե Դավիթ Խաչատրյանը սպանելու նպատակ ունենար, ապա կրակոցից հետո կփորձեր փախչել. «Բոլոր վկաները միաբերան պնդում են՝ կրակոցից անմիջապես հետո միանգամից առաջ է եկել տաղավար՝ տեսնելով, թե ինչ է տեղի ունեցել, գոռոցով, լավով՝ էս ինչ արեցի, էս ինչ եղավ, փաթաթվել է զինվորներին»:
«Հիմա տարբեր պիտակավորումներ կարելի է տալ՝ ակումբ էր, պոռնկատուն էր, թե չգիտեմ՝ ինչ է: Դա մի ընտանիքի հուշ էր, որը քաղաքին խմելու ջուր է պարգևել, և մենք փոխանակ այդ տունը պահպանենք, ցուցատախտակ կպցնենք՝ ովքեր են այդ մարդիկ եղել, մենք ապամոնտաժում ենք, մենք մեր հիշողությունը ապամոնտաժում ենք, ժողովուրդ: Ես և՛ փողոցում եմ կռիվ տվել, և՛ պատկան մարմինների հետ, և՛ ներդրողի հետ եմ հանդիպել, փորձել եմ համոզել, որ ուրիշ տարբերակ անենք, որովհետև ներդրողներին ճիշտ չի բացատրվում, թե այդ շենքերի արժեքն ինչի մեջ է: Ուղղակի ձևակերպվում է որպես փտած կռիսանոց, իսկ ո՞ւմ պատճառով են կռիսանոց դառնում այդ շենքերը, եթե ոչ մի ներդրում չի արվում: Անտեր են այս շենքերը»:
Ի պատասխան հնչող մեղադրանքներին՝ հայկական պատվիրակության անդամներն ասում են, որ իրենք հարցեր չեն ուղղել Իլհամ Ալիևին, որպեսզի հնարավորություն չտան նրան իրականացնել իր հակահայկական քարոզչությունը:
Թեպետ Ամուլսարի հանքավայրը դեռ գործող հանքավայր չէ, և ընկերությունը չունի եկամուտ, ընկերությունը ներդրումներ է իրականացրել ենթակառուցվածքներում և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում՝ կայուն զարգացմանը և կենսապայմանների բարելավմանը նպաստելու նպատակով:
Առաջիկա օրերին տեղի է ունենալու օտար երկրներում Ադրբեջանի դեսպանների ընդլայնված նիստը, որին մասնակցելու է նաև Իլհամ Ալիևը:
Ստվերի դեմ պայքարի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են, կազմվել են ընկերությունների ցանկեր՝ «սպիտակ», «սև» ու «մոխրագույն»: Ինչպես այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը, նախարարությունը հանդիպել է ռիսկային ցանկերում հայտնված 1000-ից ավելի տնտեսավորղների հետ, որոշներն ընդունել են փաստարկները և ստանձնել են փաստաթղթաշրջանառությունը բարելավելու պարտավորություն, իսկ ովքեր չեն ընդունել ֆիննախարարության փաստարկները և պնդում են, որ թափանցիկ են աշխատում, պետք է ապացուցեն դա:
«Այդ դեպքում մենք ունենալու ենք թույլ նախագահ, ով չի կարողանա արձակել պառլամենտը, ազատել վարչապետին և այլն, հետևաբար` կհասունանա սահմանադրական, քաղաքական ճգնաժամ»,- ընդգծել է Հրայր Թովմասյանը:
168.am-ի հարցերին, թե ինչո՞ւ «ՀԴՄ ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ում սարքեր չկան, գուցե խնդիրներ կա՞ն արտադրող թայվանական ընկերության հետ, և ինչո՞ւ նախապատվությունը չի տրվել հայկական արտադրողին, այլ ընտրվել է թայվանական անհայտ մի կազմակերպություն, Ա.Ալավերդյանը պատասխանեց, թե երբ խնդիրը դրվել է՝ տեղական արտադրողներին առաջարկ եղել է, բայց ոչ ոք ցանկություն չի հայտնել արտադրելու. «Շատ լավ կլինի, որ ՀՀ-ում հայտնվի մի արտադրող, որ ոչ թե բամբասի, այլ իսկապես ստանձնի պարտավորություն, որ ինքը պատրաստ է նման ՀԴՄ արտադրելու»:
«Այս դեպքում ի՞նչ ենք կարծում՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ի՞նչ է անելու, դատավճռով ասելու է գլխավոր դատախազը շփոթվե՞լ էր, սպալվե՞լ է, մեղադրանքը հաստատող անհերքելի ապացույցներ ձեռք չեն բերվե՞լ, ձեռք են բերվել այլ ապացույցնե՞ր: Ես շատ կասկածում եմ, որ մեր երկրում դատարանը կարող է այնքան անկախ լինել, որ գլխավոր դատապազի այս հայտարարությանը հակառակվի՝ հատկապես այս գործով, որ ունի հասարակական հնչեղություն, որով դատարանը կարող է քննադատության թիրախ դառնալ»:
«Ադրբեջանը բազմաթիվ խնդիրներ ունի՝ կապված մարդու իրավունքների, ժողովրդավարության, քաղբանտարկյալների, մամուլի ազատության հետ, ե նրանք բոլոր այդ մեղադրանքներին ի պատասխան մի հնարք ունեին, այն է՝ ամեն ինչ իջեցնել հայ-ադրբեջանական հակամարտության հարթություն»,- ասաց Հ. Նաղդալյանը՝ ավելացնելով, որ իրենք ամեն ինչ արել են, որպեսզի ԵԽԽՎ-ում հայ-ադրբեջանական բանավեճ տեղի չունենա: Նա նաև վստահեցրեց, որ իրենք մեկ շաբաթ անդադար աշխատել են՝ առավոտյան 8:30-ից մինչև ուշ գիշեր, և նույնիսկ կատակելով ասում էին, որ ԵԵԽՎ շենքի լույսներն իրենք էին անջատում:
Ս. Հարությունյանի խոսքով՝ այս ծրագրի շրջանակներում իրենք զարգացրել են հայ-թուրքական ֆիլմերի կինոհարթակ. «Նաև շատ կարևոր բան կա այդ ծրագրի մեջ, որը նվիրված է և կենտրոնանում է այդ Արևելյան գործընկերության երկրների օրենսդրական դաշտի հարմոնիզացիայի վրա. Հայաստանը, Վրաստանը և այն մեծ երկրները, որ ներառվում են Արևելյան գործընկերության ռեգիոնի մեջ, ունեն բազմաթիվ խնդիրներ և՛ կինոարտադրության, և՛ կինոարտադրությունը խթանելու հետ կապված: Խնդիրները հիմնականում երևի իրենց օրենսդրական դաշտերի ոչ համապատասխան լինելու հետ է կապված: Այդ հարցը ուսումնասիրվում է, և ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն աշնանը: Դա ևս մի քայլ է խթանելու այս տարածաշրջանում կինոարտադրությունը»:
«Մարդ ողջ կյանքի ընթացքում պետք է սովորի, պետք է գիտելիք ձեռք բերի, հակառակ պարագայում՝ այդ մարդը չի կարող գոհ լինել կյանքից, այդ մարդը չի կարող հաշտ լինել ինքն իր հետ, չի կարող շատ մեծ օգուտ տալ հասարակությանը»:
Այսօր հայկական երեք թիմեր՝ «Փյունիկը», «Շիրակը» և «Միկան» կմեկնարկեն Եվրոպա լիգայի 2014/2015 թթ. խաղարկությունում:
Մեր այն հարցին՝ եթե հանրությունը տեղեկացվեց, պայքարեց, ինչ-որ արդյունք կլինի՞, արվեստաբանն այսպես պատասխանեց. «Եթե բողոքի ձայնը եղավ բարձր, մեծ, լայնածավալ, ես հավատում եմ, որ այդ ճնշումը որոշակի արդյունք կունենա, որովհետև, իմ կարծիքով՝ այսօրվա դրությունը գալիս է նրանից, որ տարբեր պատճառներով հանրության մեծ մասին չի հետաքրքրել այս հարցը: Նրանցից շատերը կարծում էին, որ հին Երևանը կռիսանոց է, շատ լավ է, որ կառուցվել են այսպիսի էլիտար շենքեր, որոնց մեջ մարդիկ խեղդվում են՝ բառիս բուն իմաստով, որովհետև սա հակահումանիստ ճարտարապետություն է»:
Հունիսի 21-ին քառյակը ներկայացնող խմբակցությունների պատգամավորները, ի նշան ԱԺ նիստը վարող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գործողությունների, լքեցին ԱԺ Նիստերի դահլիճը: Այդ օրը քվեարկվում էին «Կուտակային կեսաթոշակների մասին» օրենքում և հարակից մի քանի այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության կողմից ներկայացված նախագծերը. քառյակի պատգամավորները փորձում էին 20 րոպեանոց ընդմիջումներով խոչընդոտել այդ օրենքների ընդունումը: Նիստերի դահլիճը լքելուց հետո քառյակի ներկայացուցիչները հայտարարեցին, որ դիմելու են Սահմանադրական դատարան: Անցել է 12 օր և 168.am-ը փորձեց ճշտել՝ արդյոք քառյակը դիմե՞լ է ՍԴ:
«Այդ պահին Գուգոն մեքենան միացրեց հետընթաց և մեծ արագությամբ սկսեց ընթանալ դեպի ետ: Նույն ժամանակ մեքենայի աջ կողմով բախվեց մայթեզրի սյուներից մեկին, ինչից մենքենան սահելով հայտնվեց ճանապարհի միջմամասում: Ես անմիջապես փախել եմ մեքենայի միջից և վազել եմ մոտակա սարալանջի վրա: Չեմ տեսել, թե որ կողմ վազեց Գուգոն: Այնուհետև թաքնվել եմ սարալանջի թփերի և ծառերի արանքում, իսկ քիչ անց եկան ոստիկանները և ինձ բռնեցին»,- նշված էր հարցաքննության արձանագրության մեջ:
168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այս հանրային բողոքն ուղղված է այն քաղաքականության դեմ, որն այսօր կա Հայաստանի քաղաքաշինության ոլորտում. «Ի՞նչ ենք ասում մենք, և հատկապես այս երիտասարդները՝ որ ձեռք մի տվեք մշակութային ժառանգությանը, դրանք հուշարձաններ են, դրանք քաղաքի դեմքն են և կարծում եմ՝ դա այնքան տարրական բան է, որ չհասկանալու ոչինչ չկա, բայց արի ու տես, որ ոչ միայն չեն հասկանում, այլև հակառակը՝ ի հեճուկս դրան գազանավարի քանդում են, իբրև թե նոր տեղ են տեղափոխելու: Մեր փորձը ցույց է տալիս, որ դա ընդամենը մեր գլխի տակ փափուկ բարձ դնել է»: