Հովհաննիսյանը նույն անձի տվյալներով տվել է ՀՀ քաղաքացու երկրորդ, իսկ մայիսի 30-ին՝ երրորդ անձնագիրը:
Օլիմպիադան նվիրված է լինելու Անանիա Շիրակացու ծննդյան 1400-ամյակին…
Գիտեցիր, որ քեզ նմաններին ուղղակի քշելու եմ Գյումրուց: Տղա ես դարձել, բլբուլ ես դարձել, սկսել ես խոսել, այդքան դարձել ես հա՞:
«Հանձնաժողովի նիստին ներկա բոլոր ճարտարապետները, ողջունելով Երևանի գլխավոր ճարտարապետի առաջարկությունը, հարցի շուրջ ծավալված քննարկման ընթացքում արտահայտել են իրենց տեսակետներն ու դիրքորոշումը»:
168.am-ի թղթակցի հարցադրմանը, թե ի՞նչ կարծիք ունի Արամ Մանուկյանը Սուրեն Սիրունյանի մեկ այլ հայտարարության մասին, թե ՀՀՇ-ն այնքան էլ կողմ չէ Վանո Սիրադեղյանի վերադարձին, քանի որ մինչ այժմ ոչ մի տեսակետ չի հայտնել այդ մասին, Ա.Մանուկյանը պատասխանեց. «Ես ավելացնելու բան չունեմ»:
ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի կարծիքով` վերջին շրջանում նկատվող փոխարժեքային տատանումների թիվ մեկ պատճառը քաղաքական է։ Ավելի կոնկրետ`ընտրությունները։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հուլիսի 25-ին 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 407.79 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ էժանացել է 0.29%-ով: Ընդհանուր առմամբ, այսօր բորսայում վաճառվել է 5.650.000 դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 405-407 դրամով և վաճառվում` 408,5-411 դրամով:
Ըստ ՊԵԿ Մաքսային ծառայության հրապարակած տվյալների` 2012 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստան է ներկրվել 15.155 ավտոմեքենա, որոնց մաքսազերծման նպատակով ներմուծողները պետբյուջեն են վճարել ընդհանուր առմամբ 18.1 մլրդ դրամ: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` ներմուծված մեքենաների թիվն աճել է 9%-ով, որին համընթաց` աճել են նաև մաքսազերծման գումարները`21%: Ռուսական արտադրության մեքենաների ներմուծումն անցյալ տարվա համեմատ նվազել է […]
Ըստ ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի` 1994-2010թթ. ընկած ժամանակահատվածում Հայաստանից 2.2 մլրդ դոլար արտահոսքի ցուցանիշն իրատեսական է։
«Սինոփսիսը» դիտվում է`որպես շատ կայուն ընկերություն:
«Արամ Մանուկյանը անձամբ խնդրել է Վանո Սիրադեղյանին, որ կամ ինքը չմասնակցի քվեարկությանը, կամ կողմ քվեարկի դատախազության ասածին, ասելով, որ ես մշակույթի փոխնախարար եմ, կարող է աշխատանքից ազատվեմ»
Սուրեն Սիրունյանն այսօր սենսացիոն բացահայտումներ է արել Վանո Սիրադեղյանի մասին: ,«Ինչպես որ կարգն է, նրան երկու մեքենայով ճանապարհել են տուն: Վանո Սիրադեղյանին երկու մեքենայով էին ուղեկցում, բայց խնդրեց, որ երկրորդ մեքենան չճանապարհի…»:
Այսօր Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստուհի, սիրված դերասանուհի Գալյա Նովենցի վերջին հրաժեշտի արարողությունը:
Կազմակերպությունների պետական գրանցումը և անհատ ձեռնարկատերերի հաշվառումն այս տարվա հուլիսի 25-ից կատարվելու է անվճար: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ նման քայլերով կառավարությունը պարզեցնում և բարելավում է բիզնես սկսելու գործընթացը։
Ըստ ԱԻՆ պաշտոնական հաղորդագրության` երեկ ժամը 19:11-ին Երևանում Թաիրով փողոցի թիվ 14 հասցեում` ՃՈ տուգանային հրապարակում, ծառ է շրջվել եւ ընկել ավտոմեքենաների վրա: Վնասված մեքենաների փոխհատուցման կարգի մասին տեղեկություն ստանալու նպատակով դիմեցինք ՃՈ լրատվական ծառայություն: ՃՈ լրատվական ծառայության բաժնի ղեկավար Արմեն Մալխասյանը 168.am-ին ասաց. «ՀՀ Ոստիկանության Մալաթիայի հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, կատարվում է հետաքննություն: […]
Հնագետ. «Արենիում ամեն ինչ շատ լավ է պահպանվում, անգամ ինֆեկցիաները…»
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովն ավարտել է Երևան-Աբովյան-Երևան երթուղով ուղևորափոխադրում իրականացնող «Քինգ դելյուքս» և Երևան-Չարենցավան-Երևան երթուղին սպասարկող «Տրանս կոմֆորտ» ընկերությունների դիմումների հիման վրա կատարված ուսումնասիրությունները: Ըստ ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանի, կատարվել է լայնածավալ աշխատանք` փաստաթղթերի ուսումնասիրություն, և պարզվել է, որ խնդիրն ամբողջությամբ գտնվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կարգավորման դաշտում: ՏՄՊՊՀ-ից փոխանցեցին […]
«Այս տարվա առաջին կիսամյակում տնտեսության զարգացման արդյունքները գնահատում եմ դրական եւ լավատեսական»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` ավելացնելով, որ իր կարծիքով` մինչեւ տարեվերջ այս դինամիկան կպահպանվի: Նշենք, որ լավատեսության հիմքը այն ցուցանիշներն են, որոնք օրեր առաջ հրապարակվել են Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից։ ԱՎԾ-ն արձանագրել էր, որ այս տարվա առաջին […]
Եղեգն- Եղեգն սովորական` Phragmites communis։ Դաշտավլուկազգիների կամ հացազգիների (Poaceae= Gramineae) ընտանիքին պատկանող բազմամյա միաշաքիլավոր բույս է։ Ի սկզբանե աճել է ճահիճներում եւ գետափնյա հողատեսքերում, սակայն վաղուց ի վեր տեղափոխվել է ճահճացման ենթակա եւ աղակալած հողատեսքերի վրա` հաճախ աղբոտելով ցանքերը։Հայ ժողովուրդը սիրել է այս բույսը։ Սնամեջ ցողունից պատրաստում են ժողովրդական գործիք` շվի։ Եղեգնի դիմացկունությունը գովերգվում է ժողովրդական երգերում։ Չար հողմը կործանում է ամեն ինչ եւ մերկ դաշտում մնում է միայն եղեգը։- Ինձ իմ հավատը փրկեց եւ ահա ես կամ:
Վերջերս անդրադարձել էինք ԼՂՀ-ում վաճառվող բենզինի գներին, որոնք 30 դրամով թանկ էին, քան Երեւանում:Այժմ գազալցակայաններում (ԱԳԼՃԿ) վաճառվող գազն էլ մոտ 2 անգամ թանկ է երեւանյան գազից: Այսպես` Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում գործող գազալցակայաններում գազի մեկ լիտրն արժե 165-170 դրամ, միեւնույն գազի մեկ լիտրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գազալցակայաններում արժե 315 դրամ: Թե ինչո՞ւ է Արցախում […]
Արդեն մի քանի տարի է` արեւմտյան տեսաբանները կանխատեսում են տպագիր մամուլի վախճանը, անգամ վերջնաժամկետ են նշում` 2014թ.: Մինչդեռ` Հայաստանում նախորդ տարի եւս տպագիր նոր պարբերական է հիմնադրվել, այն դեպքում, երբ ավանդական լրատվամիջոցների ընդհանուր միտումը` առցանց հարթակ գաղթելն է: «Նոր թերթեր բացելը շուկայի կամ ներկայիս պահանջմունքների սխալ հաշվարկն էր, որովհետեւ անգամ հին թերթերը փակվում են: Հայաստանի […]
Վերջին 10 տարիներին հաջողվել էր Սեւանի մակարդակը բարձացնել 4մ 12 սմ-ով: Վաստակած հանգստի մեկնելուց առաջ նոր խորհրդարանը 93 կողմ, 12 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց Սեւանա լճից հավելյալ 150 մլն խմ ջուր բաց թողնելու օրենսդրական փաթեթը: Ջրառի դեպքում լճի մակարդակը կարող է նվազել 10-12 սմ-ով: Բնապահպաններն իշխանությունների այս նախագիծը համարում են չհիմնավորված եւ անգամ` ապազգային: […]
«Այո, տեղյակ եմ այդ մասին: Համենայնդեպս, այն, ինչ տեղի է ունենում «Բարգավաճ Հայաստան»-«Ժառանգություն» հարաբերություններում, որևէ նվաճում կամ ձեռքբերում չի դառնալու ո՛չ ԲՀԿ-ի և ո՛չ էլ «Ժառանգության» համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով 168.am-ի` ԱԺ ԲՀԿ խմբակցության` «Հարսնաքարի» գործով Դատախազությանը հասցեագրված հարցաշարի տակ ստորագրելուց հրաժարվելու փաստի վերաբերյալ հարցին` ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը: Մեր […]
«ՄՄՄ 2011» ֆինանսական բուրգի հայաստանյան ներկայացուցչությունն այլևս չի գործում, կազմակերպության նկատմամբ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։
Հայտնի բլոգեր Տիգրան Քոչարյանը, ով համացանցային հանրությանը հայտնի է «Փիղ» մականունով, դատի է տվել «Չորրորդ իշխանություն» օրաթերթին` իր հասցեին հնչեցրած «զրպարտության և վիրավորանք պարունակող հայհոյանքների համար»: 168.am-ի հարցին, թե ինչու է Տիգրան Քոչարյանը դատի տվել լրատվամիջոցին, վերջինս պատասխանեց. «Հրապարակված հոդվածը դուրս է լրագրողական նյութ գրելու օրենքներից, անգամ հետաքննական լրագրությունից: Ուղղակի որոշել են հայհոյել, ու դա […]
«Եվ հավատում ենք, և նաև փորձելու ենք մեր անելիքը կատարել այդ ուղղությամբ և հասնել այդ նպատակին: Որքանո՞վ դա կստացվի մեզ մոտ, ժամանակը ցույց կտա, ես չեմ ուզում ինքնավստահ և ինքնագոհ հայտարարություններ անել, թե հաջողելու ենք կամ հաղթելու ենք: Սակայն, եթե մի բան անում ենք, ապա նշանակում է` ինչ-որ չափով հավատում ենք այդ գործին»,- այսօր «Փաստարկ» […]
Այլ վայրերում ռոբոտների ցուցադրությանը պարզ կդառնա ավելի ուշ…
«Հաշվի առնելով նախագահ Սարգսյանի որակները, նրա` բոլոր ղեկավար կառույցներով անցած լինելը` կարծում եմ` նա շատ լավ է հասկանում այս ամենը և այդ դեպքում անպայման կանխարգելիչ միջոցներ կձեռնարկի»:
168.am-ի հետ զրույցում «Բաղրամյանի ալրաղաց գործարանի» պահեստապետ Արայիկ Հարությունյանն ասաց, որ «հացը թանկացել է ալյուրից, ալյուրը թանկացել է ցորենից, ցորենը թանկացել է համաշխարհային շուկայում: Որևէ այլ մեկնաբանություն չեմ կարող տալ»:
«Եթե ես ուզում եմ իսկապես ճանաչել իմ ազգի գրականությունը, ապա պիտի ճանաչեմ ուրիշներինը և մերը համեմատեմ այլ ազգերի գրականության հետ»,- ասում է 27- ամյա Արմինե Ղազարյանը, ում գերագույն նպատակը կրթությունը Լոնդոնում շարունակելն է: