«Ջուլիանին կարող են մահապատժի ենթարկել կամ էլ նա շատ երկար տարիներ կանցկացնի բանտում, որտեղ նրա հանդեպ կտտանքներ կկիրառեն, ինչպես հիմա կիրառում են Բրեդլի Մենինգի հետ»,- ասել է Ասանժի մայրը:
«Մեր անկախ պետականության բոլոր նվաճումները 10 մլն հայության աշխատանքի, պայքարի, ներդրման ու ջանքերի պտուղ են»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Այսօր Լոնդոնի Օլիմպիական խաղերում արձանագրվել է հերթական սկանդալը. ժամանակավորապես դադարեցվել է Ուզբեկստանի հավաքականի անդամ, գիմնաստուհի Լուիզա Գալիուլինայի մասնակցությունը խաղերին:
Եթե իմանայի այդպես էր, ինչո՟ւ էի վեր կենում գալիս, իզուր տեղը: Դա անելու բան չէր…
Այսօր Ռումինիայում անցկացվող հանրաքվեի արդյունքում երկրի բնակիչները կորոշեն` մնում է արդյոք նախագահ Տրայան Բեսեսկուն իր պաշտոնում, թե ոչ:
Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի արդեն նախկին ավագ Անդրեյ Շևչենկոն ֆուտբոլային դաշտից անցում է կատարել քաղաքական դաշտ:
23-ամյա Արսեն Գալստյանը Կրասնոդարի երկրամասի շինարարական ընկերություններից մեկի կողմից որպես պարգև կստանա «Մերսեդես» մակնիշի մեքենա և ամբողջությամբ կահավորված 60 քմ մակերեսով բնակարան:
«Այս հաղթանակս նվիրում եմ իմ բոլոր հարազատներին և Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած ջրհեղեղի տուժածներին։ Հուսով եմ, որ իմ հաղթանակը գոնե ինչ-որ չափով կգունավորի նրանց կյանքը»
Ռուսաստանի օլիմպիական հավաքականը ներկայացնող հայազգի ձյուդոիստ 23-ամյա Արսեն Գալստյանը 60 կգ քաշային կարգում ՌԴ-ի համար նվաճել է առաջին ոսկե մեդալը: Հիշեցնենք, որ Արսենը կիսաեզրափակիչում պարտության էր մատնել ուզբեկստանի ներկայացուցիչ Ռիշոդ Սոբիրովին:
«Եվրոպական կառույցները անընդհատ դրական գնահատական են տալիս, որ 2011 թվականի ապրիլին նախագահ Սերժ Սարգսյանը ասել է՝ նոր թափ հաղորդեք սպանությունների բացահայտմանը: Ուղղակի ոնց որ մեզ ծաղրեն»:
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա առաջիկա կիսամյակի խոշորագույն գործատուների ցանկը։ Ամենից շատ` 7889 աշխատող ունի Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը։
«Գիրք»-ը երգում են Արսեն Սաֆարյանը, Քրիստինե Պեպելյանը, Էրիկը և մի քանի այլ կատարողներ, ինչպես նաև Հայաստանի պետական կամերային երգչախումբը:
Նա անցյալ տարի է նշանադրվել, սակայն դեռ չի ամուսնացել: Նրա խոսքով՝ ինքն այս տարի հարսանիք չի պլանավորել, փոխարենը նախատեսում է մինչ տարեվերջ ներկայանալ մենահամերգներով, նոր ձայնասկավառակով ու տեսահոլովակով.
«Չեմ կարծում, թե դա միայն Մաքսիմ Հակոբյանի հաղթանակն էր: Առհասարակ կցանկանամ, որ Կապանի քաղաքապետի ընտրությունների արդյունքում ընտրված քաղաքապետի հաղթանակը լինի բոլորի հաղթանակը, և այն դառնա ոչ թե հաղթող թիմի, այլ բոլորի քաղաքապետը»,- 168.am-ին տված հարցազրույցում ասում է Կապատնի քաղաքապետի թեկնածու Աշոտ Հայրապետյանը:
Google Fiber–ն ներառում է 100-ից ավելի ցանցեր, իսկ դրա արժեքը մեկ ամսվա դիմաց կկազմի 120 դոլար:
ՊԵԿ-ի կողմից հրապարակված 2012թ. առաջին կիսամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է հայաստանյան գազի մոնոպոլիստը։ Ընկերությունը տարվա առաջին 6 ամիսներին պետբյուջե է վճարել 18.2 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։
Ռուսաստանի արտոնագրային բյուրոն՝ «Ռոսպատենտը», մերժել է «Միմինո» ապրանքանիշի գրանցումը։ Հայտը ներկայացրել էր Ռուսաստանում էլիտար ալկոհոլային խմիչքների խոշոր ներմուծող «Ռուսիմպորտ» ընկերությունը։
Նույն տարում Հրաչյա Ռոստոմյանը ձեռք է բերել նաև երկու ավտոմեքենա՝ «Մերսեդես S220» և «Հունդայի սոնատա» մակնիշի: Նա, կառավարության որոշման համաձայն, պարտավոր էր իր գույքի և եկամուտների հայտարարագրում նշել նաև ձեռք բերված ավտոմեքենաների արժեքը, սակայն թաքցրել է:
Երևանում հուլիսի 28-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-31-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Նախագծերի իրականացման համար կպահանջվի 3-4 տարի, իսկ ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի մոտ 10 մլն եվրո, ինչն էլ երաշխիք կհանդիսանա Հայաստանի Հանրապետությանը՝ մոտակա 50 տարիների ընթացքում հայրենական արտադրության բարձրորակ և մրցունակ աղով ապահովելու, ինչպես նաև արտահանման ծավալները զգալիորեն ավելացնելու համար։
Այսօր՝ հուլիսի 28-ը, PR-ի և PR մասնագետների օրն է:
Գիտելիքի փառատոնը հնարավորություն կտա պատանիներին` սովորել անմիջապես ավելի հասուն երիտասարդներից, ինչը մղում է երկխոսության` նպաստելով սեփական ապագայի ձևավորմանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ռոք ասոցիացիայի հետ ակումբի պայմանավորվածության համաձայն՝ «InRock»-ում նշվելու են հայտնի երաժիշտների ծննդյան օրերը, ռոքի պատմության մեջ մեծ դերակատարում ունեցած ձայնասկավառակների թողարկման տարեդարձները:
Գյուղապետ Էդիկ Մանուկյանը քայլեր չի ձեռնարկում գյուղացիների խնդիրը կարգավորելու ուղղությամբ
Շուշիի պատերազմից մնացած «վերքոտ» շենքերից խուլ լսվում է կիսակառույց պատկերասրահի բակում աշխատող քանդակագործների աշխատանքի աղմուկը: Եվ Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես` Շուշիում, արդեն երկրորդ տարին է, տեղի է ունենում «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության երկրորդ միջազգային ամենամյա սիմպոզիումը, որի նախագահը Ֆլորենցիայում ապրող հայազգի քանդակագործ Վիգեն Ավետիսն է:
Վանոն լույս աշխարհ է եկել ոչ ամենեւին նրա համար, որ վտարանդիի կարգավիճակում մանրադրամ դարձնեք ձեր էժանագին սակարկումներում: Մտահոգում է, որ հայ հասարակության սերուցքը 15 տարի դանթել էր, այնինչ հայ հասարակության թերմացքը խնամքով կենսունակ է պահել թշնամությունը Վանոյի հանդեպ:
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շուրջ ծավալվող իրադարձությունները ամեն օր նոր զարգացումներ են ստանում։ Վարդանիկից ազատվել ցանկացող ՀՀԿ-ական իշխանությունը կարծես ընդառաջում է սերիալների դեմ պայքարող մտավորականների նամակներին` սերիալային «ռազբորկաները» տեղափոխելով իրական կյանք։
ՀՀ-ում փորձ է արվելու տարբեր երկրների վենչուրային հիմնադրամների միջոցով ֆինանսներ ներգրավել
«Արցախի եվրոպական շարժում» կազմակերպության ղեկավար Հայկ Խանումյանը, ում երեկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն անվանել էր տգետ և համեմատել Տիգրան Կարապետյանի հետ, այսօր իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է Ադիբեկյանին։
193 երկրներ ինտերնետի խնդիրը կքննարկեն Արաբական Էմիրություններում