2011-2012 ուստարում ՀՀ հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտների թվաքանակը կազմում է 380,696, իսկ ուսուցիչների թվաքանակը՝ 41,757։
«ԲՀԿ-ի մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ» գործելաոճը, ըստ ամենայնի, դարձել է Հայ ազգային կոնգրեսի գործունեության հիմնական ուղենիշը: Տպավորություն է ստեղծվում անգամ, որ ԲՀԿ-ն ամենօրյա ռեժիմով մոնիտորինգի է ենթարկում ՀԱԿ ղեկավարների հայտարարություններն «այլընտրանքային ուժի մասին», և վերջիններս ջանք չեն խնայում Գագիկ Ծառուկյանին ու նրա ղեկավարած կուսակցությանը գոհացնելու համար»:
Հունիսի 6-ին լրացավ ամերիկահայ միլիարդատեր Քրք Քրքորյանի 95-ամյակը։ 3.3 միլիարդ դոլար կարողության տեր մարդուն դժվար է նվեր մատուցել, սակայն նրա հարսնացուն ելքը գտավ։
Օրեր առաջ Սյուզին արտերկրում նշեց իր ծննդյան 25-ամյա տարեդարձը: Ինչո՞ւ այդպես որոշեց` նշել ոչ թե Հայաստանում, այլ արտերկրում: «Ինձ համար իմ լավ ընկերների շրջապատում տոնելն ավելի հաճելի է, բայց այս անգամ այդպես ստացվեց, և շատ հաճելի էր, քանի որ տարբերվող ծնունդ ունեցա»,- ասաց նա:
Եթե հավատանք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներին, ապա 2011թ. տարեվերջի դրությամբ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից հաշվառվել է ընդամենը 15 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս, որոնցից երեքը՝ Երևանում։
«Պարապ երևույթներ են, անիմաստ ակցիաներ… անձամբ ես չեմ կարող ուշադրություն դարձնել, անհանգստանալ: Կարող եմ ընդամենը ասել, որ շատ ծիծաղելի էր… Այդ նույն ակցիաներին մասնակցող մարդիկ կարող էին հետաքրքրվել, թե իրական կյանքում ի՞նչ է կատարվում, և կարող էին փորձել որևէ բանով օգնել այդ մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն»:
Նյու Յորքի մի բնակչուհի` կորեական բրնձի գինի գնելիս, խանութից վերցրած Մեգա ջեքփոթի խաղարկության կտրոնով շահել է 85 միլոն դոլար:
«Ի՞նչ է ստացվում, եթե Երվանդ Մանարյանը հանրահավաքներին քննադատում է իշխանություններին՝ նա լավն է, «պուպուշ է», իսկ եթե Սոս Սարգսյանն այլ հայացքներ ունի նա «քխ է»՝ խելքը թռցրած ծերուկ»,- գրում է Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը:
Կտրականապես անընդունելի է երկրում քաղաքականացնել սպորտը և դրա հետ կապված խնդիրները: Սպորտը մաքրություն է և չպետք է կեղտոտվի որևէ մեկի ամբիցիաներով ու կարճ խելքով:
Հայաստանում գնաճը տարվա վերջի դրությամբ կարող է գերազանցել թույլատրելի շեմը, եթե Ռուսաստանում առկա գնաճային ռիսկերն իրականություն դառնան։
Հուլիսի 20-ին Մոսկվայի և Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին պարգևատրել է Ռուս Ուղղափառ եկեղեցու «Պատվի և փառքի» 2-րդ աստիճանի բարձրագույն շքանշանով:
Ֆինանսների նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը սխալ է համարում բանկային ավանդների տոկոսադրույքների սահմանափակումը ԿԲ-ի կողմից։
ԱՄՆ Իլլինոյս նահանգի նահանգապետ Պեթ Քունին ստորագրել է մի օրենք, որը գործատուներին արգելում է աշխատակիցներից պահանջել սոցիալական ցանցերում իրենց անհատական էջերի ծածկագրերը:
: Մեր կորուստները եղել են ջերմատներում, որտեղ պոմիդոր է տնկված եղել: Այն էլ, բերքն արդեն մի քանի անգամ հավաքված է եղել, վերջին բերքահավաքի ընթացքում է գրանցվել միայն բերքի կորուստ: Մենք կատարել ենք ուսումնասիրություններ Մասիսի շրջանում:
Երևանի պետական համալսարանն այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե է վճարել 307.3մլն դրամի հարկեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 400 միլիոնի դիմաց։
«Քադաֆիի ռեժիմում նույնպես եղել են մարդիկ, ովքեր այդ ռեժիմի մասն են կազմել` նախարարներ և այլ զինակիցներ, սակայն, երբ ուժեղացավ պայքարը Քադաֆիի դեմ, և նրանցից շատերն անցան ժողովրդի կողմը, ոչ ոք նրանց չասաց, թե՝ դուք նախկինում եղել եք Քադաֆիի վարչակարգի մի մասը, և այլն, և նրանց անցումը ժողովրդի կողմից միայն ողջունվում էր և միայն ուժեղացնում էր հակաքադաֆիական ճակատը»:
Սոցիոլոգների կողմից կանադական CBC News հեռուստաալիքի կայքում անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ հարցվածների կեսից ավելին կցանկանար անմահանալ կիբերտեխնոլոգիաների օգնությամբ:
«Ես հարց եմ տալիս ֆեդերացիայի նախագահին, ասում եմ՝ ինչի՞ համար է Օգսենի տղան`Առաքել Միրզոյանը, առանձին մարզվում: Ասում է` ես ի՞նչ անեմ, գնացել էր Ծառուկյանի մոտ, Ծառուկյանն էլ համաձայնվել էր: Ես ասում եմ` դա ճիշտ չէ, դա գործնական մոտեցում չէ»,- ասում է Յուրի Վարդանյանը:
Կապանում շրջանառվող լուրերի համաձայն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը գնել է Կապանի մսի կոմբինատը: Այս օրերին կոմբինատի տարածքում ընթանում են շինարարական աշխատանքներ:
Ժամանցային «Time Out» պարբերականի լոնդոնյան տարբերակն այս տարվա աշնանից կբաժանվի անվճար: Ընդ որում, հրատարակության տպաքանակը կավելանա` 55 հազարից հասնելով 300 հազար օրինակի:
Կոսմետոլագիական աշխարհահռչակ L’Oreal կոնցեռնի սեփականեր Լիլիան Բետանկուրը 60 միլիոն դոլարով վաճառել է Սեյշելյան կղզիախմբի մաս կազմող Դ’Արրո կղզին:
«Ինչպե՞ս է Առաքել Միրզոյանն այդպիսի բան ասում, երբ ես տարիներ շարունակ, եթե ոչ 30 տարի, իր հոր կուռքն եմ, նա հազար տեղ այդ մասին ասել է: Ինքն իր հոր կուռքի մասին ասում է` իր կարծիքն ինձ համար կարևոր չէ՞»,- ասում է Յուրի Վարդանյանը:
«Ինքն ո՞վ ա, որ ինձ առաջարկի կամ չառաջարկի, կամ ինչի՞ են իրան հարցնում: Ինչո՞ւ պետք է ոչ մասնագետը ինձ` մասնագետին, խորհուրդ տա»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց հանրահայտ ծանրամարտիկ, օլիմպիական չեմպիոն և ռեկորդակիր Յուրի Վարդանյանը:
ԱԺԴ նախագահ, «Ազգային համագործակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Սադոյանի այս «աշխատանքային» լուսանկարն այսօր հայտնվել է ֆեյսբուք սոցիալական ցանցում:
Մասիսի շրջանի Նոր Գետաշեն գյուղի բնակիչներն առանց ջուր են մնացել: Գյուղի ջրամատակարարման խողովակների փտած լինելու պատճառով ամբողջ ջրահամակարգը քանդվել է՝ նորը տեղադրելու պայմանով:
ՀՀ պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2012թ. հունվար-հունիս ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ ուսումնական հաստատությունները` 15 բուհեր և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ:
Ռուսաստանի բանկը մշտական իրավունք կստանա սահմանափակել բանկային ավանդների համար սահմանված տոկոսադրույքները։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
Աշխարհի ամենամեծ` Facebook սոցիալական ցանցը հաշվարկել է, որ իր օգտատերերի 8.7 տոկոսը կամ 83.09 մլն. պրոֆայլներ կեղծ են: Այդ տվյալները Facebook-ը հրապարակել է ԱՄՆ-ի բորսաների և արժեթղթերի շուկայի հանձնաժողովին ներկայացված նոր հաշվետվությունում:
«Գնացե՛ք և գործո՛վ ցույց տվեք, թե ինչպես է պետք կռվել այս իշխանության դեմ և իրականացնել իշխանափոխությունը: Իսկ եթե դուք դա չեք անում, և իշխանությունների փոխարեն քննադատում եք մեզ, ուրեմն լծվել եք իշխանության պահպանման գործին»:
«Ընդհարումներ շատ են եղել՝ նույնիսկ ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի հետ: Բազմիցս բարձրացրել ենք ջրի որակի խնդիրը: Ինչ վերաբերում է «ԲԱՄՕ Մետալ» ընկերությանը, ապա պետք է նշեմ, որ ամեն ինչ անելու ենք այդ ընկերության գործունեությունը կասեցնելու համար, և թույլ չենք տալու, որպեսզի այս իրավիճակը շարունակական լինի»: