«Լկտի սուտ է»

«Բացարձակ և լկտի սուտ է, ինչը ես չեմ մեկնաբանում».- 168.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` այսօրվա ասուլիսում Վանո Սիրադեղյանի նախկին թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի` իր մասին հնչեցրած հայտարարությանը:  Իսկ մեր այն հարցադրմանը, թե ի՞նչ կարծիք ունի Արամ Մանուկյանը Սուրեն Սիրունյանի մեկ այլ հայտարարության մասին, թե ՀՀՇ-ն այնքան էլ կողմ չէ Վանո Սիրադեղյանի վերադարձին, քանի որ մինչ այժմ ոչ մի տեսակետ չի հայտնել այդ մասին, Ա.Մանուկյանը պատասխանեց. «Ես ավելացնելու բան չունեմ»:

Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի նախկին թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանն ասել էր, թե ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը 1998թ. դատախազի միջնորդության ժամանակ Վանո Սիրադեղյանին խնդրել է, որպեսզի ինքը չմասնակցի ԱԺ-ում Վ.Սիրադեղյանի ձերբակալության վերաբերյալ քվեարկությանը, քանի որ նա կարող էր կորցնել փոխնախարարի պաշտոնը:

 

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս