Բաժիններ՝

Նարեկ Սարգսյանի առաջարկը քննարկվել է

Այսօր Երեւանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովի նիստում քննարկվել է Հանրապետության հրապարակի և հարակից տարածքների կառուցապատման կարգավորման նպատակով փորձագիտական աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի առաջարկը:

Քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, «հանձնաժողովի նիստին ներկա բոլոր ճարտարապետները, ողջունելով Երևանի գլխավոր ճարտարապետի առաջարկությունը,  հարցի շուրջ ծավալված քննարկման ընթացքում արտահայտել են իրենց տեսակետներն ու դիրքորոշումը, ըստ որի՝  նման մասնագիտական աշխատանքային խմբի ձեւավորումն անհրաժեշտություն է»:

«Քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովը որոշել է առաջիկա  նիստի ընթացքում գործնական քննարկում ծավալել վերը նշված փորձագիտական աշխատանքային խմբի  ձևավորման շուրջ՝ այդ համատեքստում անդրադառնալով նաև կազմակերպչական և բովանդակային այլ հարցերի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031