Ո՞վ է վճարելու վնասված մեքենաների համար
                                    Ըստ ԱԻՆ պաշտոնական հաղորդագրության` երեկ ժամը 19:11-ին Երևանում Թաիրով փողոցի թիվ 14 հասցեում` ՃՈ տուգանային հրապարակում, ծառ է շրջվել եւ ընկել ավտոմեքենաների վրա: Վնասված մեքենաների փոխհատուցման կարգի մասին տեղեկություն ստանալու նպատակով դիմեցինք ՃՈ լրատվական ծառայություն: ՃՈ լրատվական ծառայության բաժնի ղեկավար Արմեն Մալխասյանը 168.am-ին ասաց. «ՀՀ Ոստիկանության Մալաթիայի հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, կատարվում է հետաքննություն: Երբ փորձաքննության վերջնական պատասխանները կլինեն, այդ ժամանակ պարզ կլինի, թե ով է փոխհատուցելու»:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    