
Նյութերն ուղարկվել են ՀՔԾ

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արագածի անձնագրային խմբի առաջատար մասնագետ Գայանե Հովհաննիսյանի կողմից իր պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և ներքին անվտանգության վարչությունների ծառայողները պարզել են, որ Գ.Հովհաննիսյանը փաստաթղթերում կատարել է կեղծիքներ, առանց համապատասխան փաստաթղթերի առկայության և մտացածին հիմքերով 2011թ. մայիսի 4-ի ամսաթվով մի քաղաքացու տվել ՀՀ քաղաքացու անձնագիր:
2012 թ. ապրիլի 18-ին Հովհաննիսյանը նույն անձի տվյալներով տվել է ՀՀ քաղաքացու երկրորդ, իսկ մայիսի 30-ին՝ երրորդ անձնագիրը: