Գյուղացիներին 6000 դրամով պարարտանյութ տրամադրելու ծրագիրը դադարի մեջ է: Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Գևորգ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսված 25.000 տ պարարտանյութն ամբողջությամբ վաճառվել է գյուղացուն:
1990-ականների վերջին ստեղծված Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների միջազգային մի խումբ նպատակադրվեց կարճ ռադիոկապի վրա հիմնված մի այնպիսի համակարգ ստեղծել, որը տարբեր սարքերին համեմատաբար փոքր հեռավորությունների վրա հնարավորություն կտար միմյանց հետ անվտանգ կապ հաստատել:
«Միգուցե փողերի հերթական լվացումն է կատարվում, միգուցե, իսկապե՞ս, ուզում են հանք բացել»,- ասում է Կապանի «Կայուն զարգացում» հ/կ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը՝ անդրադառնալով Կապանում «ԲԱՄՕ Մետալ» ընկերության գործունեությանը, որը ոսկու որոնումներով է զբաղված Կապանի ջրառի տարածքում:
«Արմենպրեսի» հետ զրույցում նման գնահատական է տվել լեգենդար հայ մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը:
Մոդել Սեդա Տոնոյանը Իսպանիայի Ալիկանտե քաղաքում կայանալիք «Miss Armenia in International Best Model World&Costa Blanca Fashion Week» մրցույթին մասնակցելու հրավեր էր ստացել, որտեղ ներկայացրել է Հայաստանը և ստացել «Must photogenic model female» մրցանակը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես հայտնի է՝ օգոստոսի 3-ի երեկոյան անսպասելիորեն մեկնել է Լոնդոն: Հիշեցնենք, որ նա մի քանի օր առաջ էր վերադարձել Լոնդոնից, որտեղ մեկնել էր հետևելու օլիմպիական խաղերին:
Թուրքիայի «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի» կազմակերպությունը ստորագրահավաք է անցկացրել Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանած Ադրբեջանի զինված ուժերի սպա Ռամիլ Սաֆարովին բանտից ազատելու պահանջով և ստորագրահավաքի արդյունքները հանձնել Անկարայում Հունգարիայի դեսպանատուն:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պատրաստվում է ներկրել նաև ոլոռի և եգիպտացորենի սերմացու: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Գևորգ Հարությունյանը՝ հավելելով, թե ոլոռ և եգիպտացորեն ներկրելու խնդիրը դեռ քննարկման փուլում է: Նշենք նաև, որ Գյուղատնտեսության նախարարությունը ներկրում է միայն ցորենի սերմացու: Այս տարի գործում է 2010-2014թթ. ցորենի սերմատվության և սերմնարտադրության ծրագիրը, որի […]
«Ծխելը վնասակար է առողջությանը» գրառումը նշված է Հայաստանի տարածքում վաճառվող բոլոր ծխախոտների վրա: Վիեննայում վաճառվող ծխախոտների տուփերի վրա, սակայն, ավելի մեղմ գրառում է՝ «Ծուխը կարող է մահացու լինել»:
Գրետա Խաչատրյանն ապրում է հարսի` Մարինայի և թոռան` Գոռի հետ: Գրետայի որդին Ռուսաստան է մեկնել Գոռի ծնվելուց առաջ և, հավանաբար, ջանք չի խնայել ավերված Կիրովականի մռայլ տնակում ապրած մղձավանջը մոռանալու համար:
2012թ-ի հուլիսի 30-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87,448,834 ԱՄՆ դոլար 407.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 113,218,138 ԱՄՆ դոլար 409.27 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հանուն հարստության ինչ հանցագործություն ասես` կատարվել է նաև Հայաստանում: Մարտի 1-ը հանուն հարստության գնդակահարված 10 հոգին է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:
Ինչո՞ւ է երգչուհի Հասմիկ Կարապետյանի անունը վերջերս քիչ լսվում: Նա ունի իր երկրպագուները, ովքեր սպասում են իր նոր տեսահոլովակներին:
Microsoft-ի աշխատակիցներին խորհուրդ է տրվում այլևս չօգտագործել այդ բառը: Նման բովանդակությամբ նամակը Microsoft-ն ուղարկել է ծրագրերը մշակողներին…
Google ընկերությունը թողարկել է Chrome 21 բրաուզերի կայուն տարբերակը: Այս մասին հայնտում է ընկերության պաշտոնական բլոգը:
Բանջարեղենը եփելիս խորհուրդ է տրվում միանգամից լցնել եռացող ջրի կամ տաքացրած յուղի մեջ, որովհետև բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ ոչնչանում են այն ֆերմենտները, որոնք քայքայում են վիտամինները:
Նարեկն, իհարկե, իրեն լուսանկարիչ չի համարում, անգամ չի ուզում լուսանկարիչ դառնալ: Բայց տեսախցիկի մեջ նա տեսել է մի բան, որ կնոջ աչքերի նման խորն է:
«Ես Գ. Ծառուկյանին ՀՀ նախագահ չեմ պատկերացնում: Դա չի նշանակում, թե ես նրան համարում եմ վատ մարդ, վատ գործարար… Բայց իմ պատկերացումները նախագահի մասին այլ են: Դա ոչ միայն հարուստ, թեկուզ բարի, կամ չգիտեմ՝ ջանով մարդն է, որին հավանում է նույնիսկ բնակչությանը մի մասը»:
Երբ ուզում եք որոշել մսի թարմ լինելը, իմացեք` լավորակ միսը կտրելիս գրեթե չոր է լինում, մատով սեղմելիս նրա վրա գոյացող փոսիկն արագորեն ուղղվում է։ Թարմ մսից եփած արգանակը հաճելի համ ու հոտ ունի: Այդպիսի արգանակի վրա լողում են ճարպի խոշոր կաթիլներ:
Միջազգային լրատվամիջոցներում պարբերաբար լուրեր են տարածվում այն մասին, որ շուտով բոլոր երկրների իշխանություններն իրավունք կունենան համապատասխան դատական որոշման առկայության դեպքում գաղտնալսումներ կազմակերպել Skype-ում: Այս լուրերը, բնականաբար, լուրջ անհանգստություն են առաջացրել Skype օգտագործողների շրջանում: Գաղտնալսման մասին լուրերը սկսեցին տարածվել հատկապես այն բանից հետո, երբ Microsoft-ը գնեց «Skype»-ը: Հիշեցնենք, որ ընկերությունը Skype-ը գնել է 8,5 մլրդ դոլարով […]
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` օգոստոսի 3-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 411 դրամ` երեկվա համեմատ բարձրանալով 0.37%-ով կամ 1.5 դրամով:
Երևանում անվճար Wi-Fi (անլար) ինտերնետ կապ ունեցող տարածքների քարտեզի աշխատանքները դադարեցվել են: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բլոգեր Սամվել Մարտիրոսյանը:
SSC Tuatara սուպերմեքենան արտադրվում է ամերիկյան Shelby Super Cars ընկերության կողմից և համարվում է սերիական արտադրության ամենաարագ մեքենան։
iPad-ով հայերեն սովորելու համալիր ծրագրի շնորհիվ այսուհետ կարելի է սովորել հայոց այբուբենի տառերը, ինչպես նաև՝ ավելի քան 250 բառ և մոտ 40 բանաստեղծություն:
Գյուղապետն «անշնորհակալ» անվանեց գյուղացիներին, ովքեր խնդրի կապակցությամբ պետական տարբեր ատյանների բողոք-նամակներ են գրել:
213 երկրների շարքում Թուրքիան 7-րդ հորիզոնականում է: Համաշխարհային ցանցին Թուրքիայից միացած են 31, 2 մլն օգտատերեր։ Ադրբեջանը գտնվում է 84-րդ տեղում՝ 854 020 օգտատերով, իսկ Վրաստանը գտնվում է 85-րդ տեղում՝ 816 140 օգտատերով:
Այսօր Ֆիլադելֆիայում «System of a Down»-ի համերգին բնապահպան ակտիվիստ Սերժ Թանկեանը կրել է Թեղուտի շապիկը, ի պաշտպանություն Թեղուտի փրկության: Շապիկի վրա գրված է եղել. «Թող ողջ աշխարհը իմանա, ԹԵՂՈՒՏԸ ՀԱՆՔ ՉԻ ԴԱՌՆԱ!!!»:
2011-2012 ուստարում ՀՀ հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտների թվաքանակը կազմում է 380,696, իսկ ուսուցիչների թվաքանակը՝ 41,757։
«ԲՀԿ-ի մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ» գործելաոճը, ըստ ամենայնի, դարձել է Հայ ազգային կոնգրեսի գործունեության հիմնական ուղենիշը: Տպավորություն է ստեղծվում անգամ, որ ԲՀԿ-ն ամենօրյա ռեժիմով մոնիտորինգի է ենթարկում ՀԱԿ ղեկավարների հայտարարություններն «այլընտրանքային ուժի մասին», և վերջիններս ջանք չեն խնայում Գագիկ Ծառուկյանին ու նրա ղեկավարած կուսակցությանը գոհացնելու համար»:
Հունիսի 6-ին լրացավ ամերիկահայ միլիարդատեր Քրք Քրքորյանի 95-ամյակը։ 3.3 միլիարդ դոլար կարողության տեր մարդուն դժվար է նվեր մատուցել, սակայն նրա հարսնացուն ելքը գտավ։