Բաժիններ՝

Փոխարժեքի տատանումներն ունեն քաղաքական պատճառ

ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի կարծիքով` վերջին շրջանում նկատվող փոխարժեքային տատանումների թիվ մեկ պատճառը քաղաքական է։ Ավելի կոնկրետ`ընտրությունները։ Բ. Ասատրյանը 168.am-ի հետ զրույցում հիշեցրել է, որ այս տարվա առաջին եռամսյակում ցուցանիշների առումով ունեցել ենք միայն դրական զարգացումներ։ Մասնավորապես, արտահանման աճի տեմպերն ավելի քան երեք անգամ գերազանցում էին ներկրման աճի տեմպերին: Սակայն երկրորդ եռամսյակում ցուցանիշները փոխվեցին: Բ. Ասատրյանը փոխարժեքի վրա ազդող գործոնների շարքում առանձնացրել է նաև արտերկրից ստացվող դրամական փոխանցումների աճը նախորդ տարվա համեմատ` մինչև 20% աճ: Միևնույն ժամանակ ԿԲ նախկին նախագահը նշել է, որ նվազել են արտաքին պահուստները։  «Սա նշանակում է, որ տարեսկզբին փողը` արտարժույթը, փախչում է Հայաստանից, ինչի հիմնական պատճառը քաղաքական է: Իսկ այդ գումարները մեծ են: Այդ գումարները նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ 250 մլն դոլարով ավելի են այս տարվա ցուցանիշից: Պառլամենտական ընտրություններն ավելի մեծ ազդեցություն կարող են ունենալ երկրի տնտեսության և փողի շուկայի վրա, քան նախագահական ընտրությունները»,- ասել է Բ. Ասատրյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս