Հուլիսի 31-ի երեկոյան գործարկվել է outlook.com-ը: Այն այժմ գործում է փորձնական ռեժիմում…
«Եթե մինչկենսաթոշակային տարիքի բնակչության ծավալուն միգրացիոն ներհոսք կամ ծնելիության կտրուկ աճ տեղի չունենա, ապա ՀՀ բնակչության ծերացման երևույթն ահագնացող թափ կհավաքի, ու երկիրը կհայտնվի լուծում պահանջող ծանրակշիռ սոցիալ-տնտեսական համալիր հիմնախնդիրների առջև»:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` օգոստոսի 1-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 409.25 դրամ: Նախորդ առեւտրային նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.75 կետով կամ 0.18%-ով:
Քեզ ի՞նչ նվիրեմ։ Միայն ծաղիկներ։ Այսուհետ միայն-միայն ծաղիկներ։ Ծնունդդ շնորհավոր, Վահե ջան։ Ասում են՝ նախօրոք ծնունդ չեն շնորհավորում, լավ նշան չի։ Ի՞նչ պիտի լինի սրանից էլ վատ, ինչ պիտի լիներ, որ վատ բան լինի։
Մխիթար Ալումյանին նորից առաջարկել են վերցնել 150.000 դրամը: Այս անգամ նա պատրաստվում է վերցնել այդ գումարը: «Ասացին ոստիկանապետը ի սրտե է հատկացրել այդ գումարը»,- ասել է Ալումյանը:
Ուկրաինական մանկական փառատոնի գլխավոր մրցանակն առաջին անգամ լքել է կազմակերպիչ երկրի տարածքը։ Վոկալի մրցույթի գրան-պրիին արժանացել է Հայաստանը ներկայացնող 14-ամյա Պատրիցան։
Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ա. Գ. Վարդանյանի մոտից Տոլյատիի իրավապահները 21 հատ կեղծ 5000 ռուբլիանոց թղթադրամ են առգրավել։
Օդանավակայանի դռներից դուրս գալուն պես, որքան էլ զարմանալի է, ձեզ դիմավորում է հայ տաքսիստը, մտածում է` միգուցե մոլորվե՞լ եք: Նա առաջարկում է ձեզ իր օգնությունը և տեսնելով հասցեն` առաջարկում է շատ էժան՝ 40-50 եվրոյով տեղ հասցնել: Իսկ օդանավակայանից մինչև քաղաք ընդամենը 20 կիլոմետր է, ու դրա համար նա պահանջում է 50 եվրո:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տվյալների՝ Հայաստանում ամենից բարձր վարձատրվում են հանքագործական արդյունաբերության և ֆինանսական ոլորտի աշխատակիցները։
Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալներն աճել են 47.4%-ով, իսկ կազմակերպությունների դեպքում՝ նվազել 14.8%-ով։
Մենք՝ հայերս, երբեմն մեռելներին ավելի շատ ենք սիրում, քան կենդանի մարդկանց: Մեզ մոտ «Գնա մեռի՝ եգուր սիրեմ»` սկզբունքն է:
Քաղաքի բնակչությանը զգուշացվել է օգտագործել եռացված կամ շշալցված ջուր:
Կապանի բնակչությունը մտահոգված է Կապան քաղաք մատակարարվող խմելու ջրի որակի առիթով: Խնդիրը կայանում է նրանում, որ Կապանի տարածաշրջանի, Նոր Աստղաբերդ համայնքի վարչական տարածքում գտնվող ջրհավաք ավազանի տարածքում, որտեղից մատակարարվում է Կապանի բնակչության մոտ 90% խմելու ջուրը, կատարվում են ոսկու հանքավայրի որոնողական աշխատանքներ, որը իրականացնում է «ԲԱՄՕ Մետալ» ՍՊ ընկերությունը
Բնակիչների շրջանում տարածված խոսակցությունների համաձայն՝ ծննդատան շենքը գնել են Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Երևանում բնակվող ԱՄՆ քաղաքացի Ալեքս-Էմիլ Միրզայանսին ուղարկված ծանրոցի նախնական զննման ժամանակ ՊԵԿ աշխատակիցները գետնանուշի յուղի միջից հայտնաբերել են 24 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։
Հայաստանի արդյունաբերության ոլորտում այս տարվա առաջին կիսամյակում ռեկորդային աճ է արձանագրել տրակտորների արտադրությունը։ Հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 103 տրակտոր։ Մինչդեռ նախորդ տարվա առաջին կիսամյակում արտադրվել է ընդամենը 1 տրակտոր։
Ճնշումներ օգտագործում են աշխարհի բոլոր հզորները` փորձելով լուծել իրենց խնդիրները, և այդ տեսակետից կան բաժանումներ: ՌԴ-ն շատ առումներով` իր իշխանությամբ, քաղաքական էլիտայով և այլն, գտնվում է արևմտյան քաղաքակրթության դաշտում: Նա նույնպիսի քաղաքական նպատակներ է հետապնդում, պարզապես ուզում է իր առավելություններն ունենալ, որ իր փայն ավելի լինի:
Հայաստանում պաշտոնապես գրանցված 77004 գործազուրկներից այս տարվա առաջին կիսամյակում աշխատանք են գտել միայն 5573-ը։
168.am-ի տեղեկություններով, եթե աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններում նաև ԲՀԿ-ական թեկնածուների միջոցով Հովիկ Աբրահամյանը կարողանա ապահովել «վստահելի» թեկնածուների հաղթանակը, ապա նա կզբաղեցնի Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի պաշտոնը:
Իրանական ծագումով հայազգի Ֆրենսիս Կուրկջյանը (Francis Kurkdjian) ծնվել է 1969թ. մայիսի 14-ին` Ֆրանսիայում: Սկզբում նա իր ուժերը փորձում է բալետի ասպարեզում, սակայն չի հաջողում հաղթել մրցույթներում: 15 տարեկանից որոշում է, որ պետք է զբաղվի օծանելիքի արտադրությամբ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի վեցերորդ նիստը:
«Անգամ թեթևակի անձրևների դեպքում ջրի գույնը խիստ փոխվում է, մարդիկ նույնիսկ վախենում են լողանալ այդ ջրով»:
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը հայտարարել է լուսանկարների մրցույթ, որտեղ թաղամասը կներկայացվի ոչ միայն դրական, այլև բացասական տեսանկյունից։
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամները շարունակում են հետևողականորեն արձագանքել Բնապահպանության նախարարության կազմած` «Թռչկան» ջրվեժի անձնագրի նախագծի փոփոխություններին:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2012թ. հուլիսի դրությամբ 12-ամսյա գնաճը կազմել է 2.3%։
Առաջիկայում ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով մականունով) նշանակվելու է «Սևան Ազգային Պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հուլիսի 31-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 408.5 դրամ: Նախորդ առեւտրային նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 1.25 կետով կամ 0.31%-ով:
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը նախապատրաստվում է նոր ստեղծագործություններ ներգրավել հավաքածուի մեջ: Արվեստի կենտրոնի պուրակում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Արվեստի նոր նմուշները բերվելու են աշխարհի տարբեր ծայրերից:
Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին հրավիրել է Մոսկվա` Եվրասիական միությանն անդամագրվելու հարցում Հայաստանի դիրքորոշումը վերջնականապես հստակեցնելու նպատակով:
Ընդդիմադիր ուժերը միանալու հարցը բավականին լուրջ խնդիր է, քանի որ բոլոր քաղաքական դեմքերը` Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Վահան Հովհաննիսյանը բավական ամբիցիոզ դեմքեր են, և ես չեմ պատկերացնում, թե նրանք ինչպես կարող են զիջումների գնալ կամ աջակցել մեկ այլ կուսակցության: