Բաժիններ՝

Փիղը դատի է տվել թերթին

Հայտնի բլոգեր Տիգրան Քոչարյանը, ով համացանցային հանրությանը հայտնի է «Փիղ» մականունով, դատի է տվել «Չորրորդ իշխանություն» օրաթերթին` իր հասցեին հնչեցրած «զրպարտության և վիրավորանք պարունակող հայհոյանքների համար»:

168.am-ի հարցին, թե ինչու է Տիգրան Քոչարյանը դատի տվել լրատվամիջոցին, վերջինս պատասխանեց. «Հրապարակված հոդվածը դուրս է լրագրողական նյութ գրելու օրենքներից, անգամ հետաքննական լրագրությունից: Ուղղակի որոշել են հայհոյել, ու դա էլ տպագրել են: Իմ կարծիքով` նման բաներին պետք է վերջ տալ: Մինչ այս` «Ֆաշիստն ու փիղը»  խորագիրը կրող հոդվածի, եղել են նաև սրան նախորդող երկու նմանատիպ հոդվածներ: Այդ հոդվածներում ևս հնչել են անհիմն վիրավորանքներ, զրպարտություններ, և դա շարունակական բնույթ է կրել: Առաջին հոդվածն ուսումնասիրել էի, բայց քանի որ մեզ մոտ ընդունված չի լրատվամիջոցին դատի տալ, դա շատ հարցեր է առաջացնում, ժամանակ է պահանջում և այլն, որոշել եմ  առանձնապես չանդրադառնալ դրան: Ես ընդհանրապես կարծում եմ, որ լրագրությունն ու հայհոյանքը իրար հետ կապ չունեն: Հետո հասկացա, որ դա շարունակական բնույթ է կրում: Նույն  լրատվամիջոցն ինձ տարբեր կերպ էլի շարունակում է անդրադառնալ: Այս երրորդ հոդվածից հետո արդեն ուղղակի չդիմացա»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031